fbpx

Ռուսլան Կորյանը կարիերան շարունակելու շատ էկզոտիկ տարբերակ է գտել

Հայաստանի հավաքականի թեկնածու Ռուսլան Կորյանը, որը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածից հետո հեռացել էր «Փյունիկից», կարիերան շարունակում է Տաջիկստանը ներկայացնող «Իստիքլոլում»։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայության հրապարակումներից։

Կորյանը թիմի կազմում մասնակցել է ուսումնամարզական հավաքի, խաղադաշտ դուրս եկել մի քանի ընկերական հանդիպումներում։ Տաջիկստանի նոր առաջնությունը մեկնարկելու է ապրիլի 6-ին, մրցաշարին մասնակցելու է 8 թիմ։

Կորյանի նոր ակումբը ներկայացնում է Դուշանբեն և հիմնադրվել է 2007 թվականին։ Տաջիկստանի գործող չեմպիոնը և Սուպերգավաթակիրն է։ «Իստիքլոլը» երկրի 7-ակի չեմպիոն, գավաթակիր ու Սուպերգավաթակիր է։

Հավելենք, որ 30-ամյա Կորյանը «Փյունիկի» կազմում Բարձրագույն խմբի առաջնությունում մասնակցել է 5 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։ Ռուսական «ԲՄԱ Խաբարովսկի» նախկին ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 14 անգամ և դարձել 3 գոլի հեղինակ։

«Սարգիս Ադամյա՞ն․ չեմ ճանաչում»․ Ի՞նչ ուղի է անցել Մխիթարյանից հետո մեր այսօրվա գլխավոր աստղը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գրիզմանի տրանսֆերը ավարտին կհասցվի հաջորդ շաբաթ

ՊՍՎ-ի սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

«Ռեալը» հետ քայլ կանի Մբապեի տրանսֆերի հարցում, բայց չի նահանջի

Սուարեսը հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին

Աղբյուր. Նեյմարը համաձայնեցրեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

«Արսենալի» կիսապաշտպանը խնդրում է իրեն բաց թողնել Իտալիա

«Մանչեսթեր Յունայթեդը» շուտով իր 2-րդ տրանսֆերը կիրականացնի

Կիպրական մամուլ. ԱԷԼ-ը բանակցում է Գևորգ Ղազարյանի հետ

«Լոռին» 2 տարվա պայմանագիր է ստորագրել կոլումբացի կիսապաշտպանի հետ

«Յունայթեդը» մերժել է ՊՍԺ-ի գայթակղիչ առաջարկը Նեյմարին փոխանակել իր աստղի հետ

Ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպա՞նը. «Մանչեսթեր Սիթին» նոր ռեկորդ է պատրաստում

«Բարսելոնայի» դիրքորոշումը Դանի Ալվեսի վերադարձի շուրջ միանշանակ է

Էմերին խնդրում է «Արսենալից» հավելյալ միջոցներ այդ ֆուտբոլիստի տրանսֆերի համար

Խամես. «Ռեալում» կան մարդիկ, որ չափազանց շատ բան են որոշում»

Նեյմարը ներողություն կխնդրի

«Ռեալը» մի ամբողջ թիմ է վաճառելու