fbpx

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմն այսօրվա խաղում ըստ VNews-ի

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 1 տուր

23 Մարտ 2019 - 23:45

2

Բոսնիա և Հերցեգովինա

1

Հայաստան

1 - 0 Ռադե Կրունիչ - 33`

2 - 0 Դենի Միլոշևիչ - 80`

2 - 1 Հենրիխ Մխիթարյան - 93`

VNews.am-ի լրագրողները ներկայացնում են Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմի իրենց տարբերակները։

Ռոբերտ Գասպարյան

1․ Ճիշտ է, հավաքին շատ դարպասապահներ էին հրավիրվել, սակայն, կարծում եմ, ընտրությունը մեծ չէր։ Եթե Արսեն Բեգլարյանը վնասվածք ստացած չլիներ, ենթադրելի էր, որ հենց նա կլիներ դարպասին, բայց քանի որ նա չկա, վնասվածքից նոր-նոր ապաքինվող Արամ Հայրապետյանի փոխարեն, ըստ երևույթին, դարպասում կկանգնի Գրիգոր Մելիքսեթյանը, իսկ Հենրի Ավագյանն այսօրվա խաղում իր շանսը երևի թե չի ստանա։

2․ Բացառիկ կարևորություն ունի պաշտպանական գիծը, որովհետև Էդին Ջեկոյի պես ֆուտբոլիստի դեմ խաղալու համար հարկավոր է շատ խելացի կենտրոնական պաշտպան, որը ոչ միայն կկարողանա երկրորդ հարկում վստահ գործել, այլև՝ ներքում, կկատարի գրոհը սկսելու առաջին փոխանցումը, ոտքով լավ կկասեցնի գնդակը, ամենակարևորը՝ կլինի արագաշարժ, արագ մտածող, ինչպիսին Էդին Ջեկոն է։ Վարազդատ Հարոյանի մասնակցությունը խաղին կասկած չի հարուցում, իսկ նրա զույգի մասին կարելի է երկար մտածել՝ Անդրե Չալըշը՞ր, Հայկ Իշխանյա՞ն, թե՞ Արտյոմ Խաչատուրով։ 3-ն էլ, որպես այդպիսին, շատ արագ պաշտպաններ չեն։ Ով էլ ավելի արագաշարժ է, ավելի ցածրահասակ է, քան մյուսը։ Կարծում եմ՝ մրցակցի նման հարձակվողի հետ պետք է խաղա խելացի պաշտպան։ Ըստ իս՝ կխաղա Չալըշըրը։

3․ Մարզիչը եզրային պաշտպանների հարցում նույնպես մեծ ընտրություն չունի։ Եթե աջ թևում Հովհաննես Համբարձումյանին կարող է մրցակցություն առաջարկել Արմեն Մանուչարյանը, ապա ձախ եզրում Գագիկ Դաղբաշյանից զատ որևէ այլ ֆուտբոլիստ չկա, որ կարող է խաղալ։ Իհարկե, Հայկ Իշխանյանը ցանկության դեպքում կարող է ելույթ ունենալ այդտեղ, նման փորձ եղել է, բայց այսօրվա հանդիպմանը ձախ պաշտպանի դիրքը, ըստ երևույթին, կվստահվի Դաղբաշյանին։ Աջից՝ Համբարձումյան։

4․ Արմեն Գյուլբուդաղյանցը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ հենակետային գոտում Կառլեն Մկրտչյանից ու Արտակ Գրիգորյանից զատ կարող է հույս դնել նաև Արտակ Եդիգարյանի վրա։ Վերջինս իրեն քանիցս դրսևորել է որպես ունիվերսալ ֆուտբոլիստ՝ խաղալով ինչպես հենակետային, այնպես էլ եզրային կիսապաշտպանի դիրքում։ Այս անգամ, կարծում եմ, կխաղա ոչ թե Մկրտչյան – Գրիգորյան, այլ Մկրտչյան – Եդիգարյան զույգը։

5․ Հայաստանի հավաքականի խաղը մեծապես կախված է Հենրիխ Մխիթարյանից։ Եթե մեր ավագն իրեն ազատ զգա խաղադաշտում, ապա մենք հարձակման գծում կունենանք շանսեր։ Այդ պատճառով էլ Արմեն Գյուլբուդաղյանցը նրան այս անգամ չի դիտարկի կենտրոնական կամ հենակետային կիսապաշտպանի դիրքում, այլ նրան կմղի առաջ։ Մխիթարյանը, Կալչիոյի լեզվով ասած, կլինի մեր թիմի «ֆանտազիստան» և կխաղա հարձակվողի թիկունքում։ Եզրերից նրան կօգնեն Գևորգ Ղազարյանն ու Կամո Հովհաննիսյանը։ Արաս Օզբիլիսը, կարծում եմ, խաղը կսկսի պահեստայինների նստարանից, իսկ հարձակվողը կլինի Սարգիս Ադամյանը։ Նրանք բոլորն էլ արագաշարժ ֆուտբոլիստներ են։ Իսկ «ծանր հրետանի» Ալեքսանդր Կարապետյանը, ըստ երևույթին, կպահվի երկրորդ խաղակեսի համար։

Արման Աբելյան

1․ Հիմնական դարպասապահի դերին բոլորից շատ հավակնում էր Արսեն Բեգլարյանը, սակայն նա վնասվածք ստացավ ու չժամանեց Սարաևո։ Արամ Հայրապետյանն այս տարի ընդամենը մեկ պաշտոնական խաղի է մասնակցել, Հենրի Ավագյանը՝ 2։ Այս պահին կարելի է տատանվել Հայրապետյանի ու Գրիգոր Մելիքսեթյանի միջև, սակայն վերջինս ունի ավելի շատ խաղային պրակտիկա, իսկ դարպասապահի համար դա առանձնահատուկ կարևոր է։

2․ Փորձելու ենք ամուր պաշտպանություն կառուցել, իսկ դրա համար պետք կգա 3 կենտրոնական։ Այստեղ էլ կարելի է մտորել թեկնածուների շուրջ։ Կասկած չկա, որ Վարազդատ Հարոյանը կխաղա առաջին րոպեից։ Քանի որ բոսնիացիները թիկնեղ են ու սիրում են խաղալ երկար փոխանցումներով, Արտյոմ Խաչատուրովն ու Հայկ Իշխանյանը կարող են մեզ օգնել։ Խաչատուրովն օդային մենամարտերում գերազանց էր հատկապես մակեդոնացիների հետ տնային խաղում, իսկ Իշխանյանը՝ նրանց հետ արտագնա մրցավեճում։ Չմոռանանք այն գործոնի մասին, որ այս տղաները միասին հանդես են գալիս նաև «Լոռիի» պաշտպանության կենտրոնում։

3․ Քանի որ թե՛ Կամո Հովհաննիսյանը, թե՛ Հովհաննես Համբարձումյանը լավ մարզավիճակում են, Արմեն Գյուլբուդաղյանցը երևի թե շանս կտա երկուսին էլ։ Նման մարտավարության պարագայում Կամոն կարող է փակել պաշտպանության ու կիսապաշտպանության ձախ թևը, Հովհաննեսն էլ՝ աջը։ Նրանք այն ֆուտբոլիստներն են, որ պատրաստ են կատարել նման մեծ ծավալի աշխատանք։ Եթե Համբարձումյանի համար դա իր մշտական խաղային դիրքն է, ապա Կամոն ավելի բազմաֆունկցիոնալ է, «Ժետիսուում» էլ հաճախ հենց ձախից է ելույթ ունենում։

4․ Միրալեմ Պյանիչին դիմակայելու ու պաշտպանական գծի խաղի կազմակերպմանը մասնակցելու համար Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, ավելի խորքից կգործի։ Նրա կողքին հայտնվելու հավասար շանսեր ունեն Կառլեն Մկրտչյանը և Արտակ Գրիգորյանը։ Գլխավոր մարզիչը միշտ առանձնահատուկ վստահություն է ունեցել Կառլենի նկատմամբ, դրանով պայմանավորված էլ ենթադրում եմ, որ այս անգամ հենց նրան դուրս կբերի խաղադաշտ։

5․ Արաս Օզբիլիսը թարմ վիճակում կարող է խաղին ներգրավվել երկրորդ խաղակեսում, իսկ ձախից ու աջից պաշտպանությանն օգնելու և հակագրոհներին մասնակցելու գործընթացին ձեռնամուխ կլինեն Գևորգ Ղազարյանը և Սարգիս Ադամյանը։ «Յան Ռեգենսբուրգի» ֆուտբոլիստը հիանալի մարզավիճակում է, Գևորգն էլ ունի որոշակի խաղային պրակտիկա։ Վերջինս հատկապես հավաքականի խաղերում անսպառ եռանդ և հատուկ տրամադրվածություն է դրսևորում։ Հարձակման կենտրոնում կգործի Ալեքսանդր Կարապետյանը, թեև կտրուկ չեմ բացառում նաև այն տարբերակը, որ աջից կարող է հանդես գալ Օզբիլիսը, առջևի գծում՝ Ադամյանը, բայց այդ դասավորությունը հղի է պակաս արդյունավետ լինելու վտանգով։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Դիեգո Ռոսի Մարաշլյանի հարցը այս պահին փակ է». Արմեն Մելիքբեկյան

«Փյունիկ» – «Լոռի» հանդիպումն ընդհատվեց երկրպագուների ակցիայի հետևանքով (տեսանյութ)

Արթուր Վանեցյան. «Ազգային հավաքականի գլխավոր մարզչի փոփոխություն չի նախատեսվում» (տեսանյութ)

Դե Բրույնեն նշել է ԵՎՐՈ 2020-ին երկու ֆավորիտներին

Արամ Հայրապետյան. Մոռացված տղայից մինչև հավաքականի փրկիչ (տեսանյութ)

Ինչո՞ւ եք զայրանում, հավաքականի առջև որևէ խնդիր դրված չէ

ՖԱՖ-ի երթը՝ Հայաստան – Ֆինլանդիա խաղից առաջ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի վատագույն մեկնարկը ԵՎՐՈ-ի ընտրական փուլերում

ՈւԵՖԱ-ն կարող է պատժել Ուկրաինային տեխնիկական պարտությամբ, որից կշահի Պորտուգալիայի հավաքականը

Ֆանտաստիկա Շվեյցարիա – Դանիա խաղում, Իսպանիան հաղթեց Մորատայի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Մեր մրցակիցները․ Իտալիան ջախջախեց Լիխտենշտեյնին, բոսնիացիները բաց թողեցին հաղթանակը հույների հետ խաղում (տեսանյութ)

Երևանյան ցրտաշունչ երեկոն՝ հավաքականի պարտության ուղեկցությամբ․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Ֆինլանդիա խաղից

Արաս Օզբիլիս. «Այսօր մինչև վերջ փորձեցինք, բայց չստացվեց» (տեսանյութ)

Արամ Հայրապետյան. «Երևի պահերի իրացումը չբավականացրեց» (տեսանյութ)

Գևորգ Ղազարյան. «Մեզ պետք էր միայն հաղթանակ» (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանց. «Երիտասարդ մի շարք ֆուտբոլիստներ արդեն շանս են ստանում հավաքականում»