fbpx

Մխիթարյանը գերազանցեց Արզումանյանի ցուցանիշը, Ղազարյանն էլ՝ Հովսեփյանի և Վարդանյանի

Բոսնիա և Հերցեգովինա - Հայաստան խաղը՝ 10 փաստով

Հայաստանի հավաքականը բոսնիացիներից 1-2 հաշվով կրած պարտությամբ մեկնարկեց 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Հայաստանի հավաքականը 7-րդ անգամ մեկնարկի դուրս գալով Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում՝ 5-րդ անգամ եզրափակչի ուղեգրերի համար պայքարը սկսեց պարտությամբ: Նախկինում մեր ֆուտբոլիստները պարտությամբ էին մեկնարկել 1996 (Բելգիա՝ 0-2), 2008 (Բելգիա՝ 0-1), 2012 (Իռլանդիա՝ 0-1) և 2016 թթ. (Դանիա՝ 1-2) Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում:

ՀՀ հավաքականը 3-րդ անգամ ընտրական մրցաշարը սկսեց արտագնա խաղով՝ կրելով 3-րդ պարտությունը: Նախկինում մեր ընտրանին մրցակցի հարկի տակ էր մեկնարկել 1996 և 2016թթ. ընտրական մրցաշարերում:

Հենրիխ Մխիթարյանը նշել է բոսնիացիներից կրած պարտության պատճառները (տեսանյութ)

2․ Հայաստանի հավաքականը 15-րդ անգամ մրցաշրջանը սկսեց պարտությամբ: Նախորդ 3 մրցաշրջանների մեկնարկային հանդիպումներում մեր ֆուտբոլիստները բավական հաջող էին հանդես եկել՝ տոնելով մեկ հաղթանակ, երկու խաղ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի, սեփական դարպասը պահելով անառիկ:

Վերջին անգամ մրցաշրջանի մեկնարկը ՀՀ հավաքականի համար անհաջող էր եղել 2015թ.՝ Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջելով Ալբանիայի ընտրանուն:

3․ Մեր ֆուտբոլիստներին 13-րդ անգամ հաջողվեց մրցաշրջանի մեկնարկային խաղում գրավել մրցակցի դարպասը: Իսկ ահա 14 անգամ մրցաշրջանի մեկնարկային խաղում ՀՀ հավաքականը գոլ չի խփել:

Արմեն Գյուլբուդաղյանց․ «Տղաների կատարած աշխատանքից գոհ եմ, արդյունքից՝ ոչ» (տեսանյութ)

Հայաստանի հավաքականն ընդամենը 4-րդ անգամ նոր մրցաշրջանը սկսեց ընտրական մրցախաղով: Նախկինում դա պատահել էր 1995 (Իսպանիա՝ 0-2), 2015 (Ալբանիա՝ 1-2) և 2017թթ. (Ղազախստան՝ 2-0):

4․ Հայ-բոսնիական ֆուտբոլային 3-րդ դիմակայությունն էլ ավարտվեց մրցակցի հաղթանակով: Նախկինում մրցակիցները հանդիպել էին 2010թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Առաջին խաղում հյուրընկալվելիս մեր ֆուտբոլիստները պարտվել էին 1-4 հաշվով, իսկ Երևանում 2 անպատասխան գնդակ էին բաց թողել սեփական դարպասը:

Հետաքրքիր է, որ ՀՀ հավաքականի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից այդ հանդիպումներում հանդես է եկել միայն Հենրիխ Մխիթարյանը՝ մասնակցելով բոսնիացիների հետ կայացած երևանյան մրցավեճին:

Արամ Հայրապետյան․ «Համախմբված խաղացինք, բայց պարտվեցինք» (տեսանյութ)

Բոսնիացիներից Էդին Ջեկոն, որը հավաքականի կազմում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց, մասնակցել է ՀՀ հավաքականի հետ կայացած նախորդ երկու հանդիպումներին էլ: Իսկ Միրալեմ Պյանիչը հանդես էր եկել 2009թ. Երևանում կայացած խաղում:

5․ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը մեկն է այն 17 ընտրանիներից, որոնց հետ հանդիպումներում մեր ֆուտբոլիստներին չի հաջողվել գեթ մեկ միավոր վաստակել՝ պարտվելով բոլոր խաղերում: Առավել անհաջող ՀՀ հավաքականը խաղացել է իսպանացիների (6 պարտություն) և ֆրանսիացիների (5) հետ:

6․ ՀՀ հավաքականի անպարտելի 3 խաղերի շարքն (Մակեդոնիա՝ 4-0, Ջիբրալթար՝ 6-2, Լիխտենշտեյն՝ 2-2) ընդհատվեց: Նախորդ պարտությունը մեր ֆուտբոլիստները կրել էին անցյալ տարվա հոկտեմբերի 13-ին՝ սեփական հարկի տակ Ազգերի լիգայի մրցախաղում 0-1 հաշվով զիջելով Ջիբրալթարի ընտրանուն: Բոսնիացիներից կրած պարտությունը 111-րդն էր ՀՀ հավաքականի անցկացրած 202 հանդիպումներում:

Հավաքականի ֆուտբոլիստներից ովքեր են ամենաշատ տարածությունը հաղթահարել Բոսնիայի դեմ խաղում

7․ Հայաստանի հավաքականն իր պատմության ընթացքում 22-րդ անգամ 11մ հարվածի իրավունք ստացավ ու 14-րդ անգամ անվրեպ իրացրեց: Հենրիխ Մխիթարյանը հավաքականում 6-րդ անգամ մոտեցավ 11մ նշակետին՝ 4-րդ անգամ հաջող իրացնելով հարվածը: Նա վրիպել էր Բելառուսի հետ ընկերական խաղում և Լիխտենշտեյնի հետ Ազգերի լիգայի մրցախաղում: Մինչ բոսնիացիների հետ հանդիպումը, վերջին անգամ Մխիթարյանը 11մ հարվածը հաջող էր իրացրել 2017թ. նոյեմբերի 13-ին Կիպրոսի հավաքականի հետ Երևանում կայացած ընկերական խաղում:

8․ Մխիթարյանը ՀՀ հավաքականի կազմում իր 27-րդ գոլը խփեց: Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում դա Հենրիխի 8-րդ գոլն էր: Մխիթարյանը 4-րդ անգամ դարձավ նոր մրցաշրջանում ՀՀ հավաքականի առաջին գոլի հեղինակ՝ բարելավելով իր ռեկորդային ցուցանիշը: Նախկինում դա նրան հաջողվել էր 2009 (Էստոնիային), 2016 (Գվատեմալային) և 2017թթ. (Ղազախստանին): Ընդ որում 2009թ. մարտի 28-ին էստոնացիների հետ Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում Մխիթարյանը բացել էր իր գոլերի հաշիվը ՀՀ հավաքականում:

Red Eagles-ը դիմավորում է Հայաստանի հավաքականին Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղից հետո

9․ Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականում տարիքային 11-րդ ռեկորդը սահմանեց: ՀՀ հավաքականի 30-ամյա ավագը 81-րդ խաղն անցկացրեց ու գերազանցեց Ռոբերտ Արզումանյանի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում ՀՀ հավաքականի կազմում 74 խաղ էր անցկացրել՝ ավարտելով ելույթներն ազգային թիմում: Հետաքրքիր է, որ անցկացրած խաղերի քանակով ՀՀ հավաքականի ռեկորդակիր Սարգիս Հովսեփյանը 30 տարեկանում մեր ընտրանու մարզաշապիկով ընդամենը 56 անգամ էր խաղադաշտ դուրս եկել:

10․ Հայաստանի հավաքականի 31-ամյա կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն էլ, 64-րդ խաղն անցկացնելով, գերազանցեց Սարգիս Հովսեփյանի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում հավաքականում 61 խաղ էր անցկացրել: ՀՀ հավաքականում անցկացրած խաղերի քանակով Գևորգ Ղազարյանը շրջանցեց Հարություն Վարդանյանին (63 խաղ) և այժմ մեր ընտրանու ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Խաղից առաջ»․ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել «Արսենալի» վերջին մարզումից

Արկադի Անդրեասյան․ «Լսել եմ՝ Գյուլբուդաղյանցին Մխիթարյանի ասելով են նշանակել հավաքականի մարզիչ» (տեսանյութ)

«Շավիշը» 3 միավոր վաստակեց․ Գևորգ Ղազարյանը՝ հաղթական գոլի փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Հայաստանից Տաջիկստան տեղափոխվելը հետքայլ չեմ համարում»․ Ռուսլան Կորյանը՝ նոր ակումբի և հավաքականի մասին

«Նապոլիի» դեմ խաղը հոբելյանական է եղել Մխիթարյանի համար

Հենրիխ Մխիթարյանը միացել է ռասիզմի դեմ հատուկ ակցիային (նկար)

Եղե՞լ է Հենոյի թիմակիցը, թե՞ ոչ. VNews-ի Quizz-ը

«Արդարացրեց իր փոփոխությունը». Հենրիխ Մխիթարյանի գնահատականները «Նապոլիի» դեմ խաղում

Խաշմանյանն ընդդեմ «Արարատի», նաև հերթական «ոսկե» խաղը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ

«Դիեգո Ռոսի Մարաշլյանի հարցը այս պահին փակ է». Արմեն Մելիքբեկյան

«Կյանքում ի՞նչ նպատակներ ունես». պատասխանում է Հենրիխ Մխիթարյանը (տեսանյութ)

Հավաքականի 3 անդամ գոլ խփեց, Հարոյանն էլ հիշեցրեց իր մասին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

ՈւԵՖԱ-ն կաջակցի Մխիթարյանին ադրբեջանական վիզա ստանալու հարցով, եթե «Արսենալը» հասնի ԵԼ-ի եզրափակիչ

ԱՊԼ-ի նախկին աստղերը քննադատել են Մխիթարյանի խաղը

Անգլիական մամուլի քննադատության թիրախում. Հենրիխ Մխիթարյանի գնահատականները «Ուոտֆորդի» դեմ խաղում

Մխիթարյան․ «Երբ երեխա էի, երազում էի «Լամբորջինի» ունենալու մասին» (տեսանյութ)