fbpx

Արմեն Գյուլբուդաղյանցը՝ առաջիկա խաղի, առանձին ֆուտբոլիստների, երիտասարդներին շանս տալու և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 2 տուր

26 Մարտ 2019 - 21:00

0

Հայաստան

2

Ֆինլանդիա

0 - 1 Ֆրեդրիկ Յենսեն - 14`

0 - 2 Պյուրյու Սոյրի - 78`

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Ֆինլանդիայի ընտրանու հետ ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի տնային հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

«Սա տարիներ առաջվա Ֆինլանդիայի հավաքականը չէ, որ խաղում էր երկար փոխանցումներով։ Հիմա նրանց խաղաոճը փոխվել է։ Ազգերի լիգայի իրենց ենթախմբում գրավել են 1-ին հորիզոնականը։ Այս հավաքականն իր խաղաոճով տարբերվում է Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուց։

Ֆուտբոլիստները խոսել են հավատի պակասի՞ց․ հայկական ֆուտբոլը մեծ պոտենցիալ ունի, հաղթողի հոգեբանությունը պետք է մանկապատանեկան ֆուտբոլից ներարկենք մեր պատանիների մեջ, որպեսզի մեծ հավատով մարզվեն։ Մանկապատանեկան ֆուտբոլում ամենակարևորը արդյունքները չեն, սակայն հավատով խաղալու դեպքում դա էլ կլինի։ Գալով ազգային հավաքական՝ այդ տղաներն արդեն կունենան հաղթողի հոգեբանություն։

Մենք ունենք վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներ։ Առջևի գծում կարողանում ենք շատ ռոտացիա անել, բայց հենակետայինի գոտում ֆուտբոլիստները քիչ են։ Յուրա Մովսիսյանը չի հայտավորվելու խաղին։

Քիչ պրակտիկա ունեցող Արամ Հայրապետյանը կարողացավ իրեն լավագույն կողմերով դրսևորել։ Քիչ պրակտիկա ուներ նաև Կառլեն Մկրտչյանը, բայց նա լավագույններից մեկն էր կատարած աշխատանքով։ Գևորգ Ղազարյանի դեպքում էլ ուզում էի, որ ավելի ակտիվ խաղար առջևում, սակայն նա էլ մեծ ծավալի աշխատանք կատարեց, շատ օգնեց պաշտպանությանը։

Վարազդատ Հարոյանը մարտիկի բնավորություն ունի, նա բոսնիացիների հետ խաղից մեկ օր առաջ տաքություն ուներ, սակայն հանդիպման օրն իրեն լավ էր զգում։ Էդին Ջեկոն միայն մեկ պահ ունեցավ, դա էլ՝ ստանդարտից։ Հարոյանը կարողացավ վնասազերծել նրան։ Ինչ վերաբերում է Բալեկյանին, ապա ես բազմիցս ասել եմ, որ երբ ֆուտբոլիստները գալիս են Լատինական Ամերիկայից, նրանց համար բարդ է հարմարվելու գործընթացը։ Բալեկյանը դուրս եկավ խաղադաշտ ու լավ տպավորություն թողեց՝ պայքարեց, գնդակ պահեց, պահեր ստեղծեց։ Նրա՝ խաղադաշտ մտնելուց հետո սուր պահեր ունեցանք։

Երիտասարդներին շանս տա՞լը․ Անգլիայի հավաքականում վերջին 30 տարում առաջին դեպքն էր, որ 18-ամյա 2 ֆուտբոլիստներ միաժամանակ խաղադաշտում էին։ Նայելով իմ անցած ճանապարհին՝ կարող եք վստահ լինել, որ ես կողմնակից եմ երիտասարդներին տեղ տալու։ Ունենք Էրիկ Վարդանյան, Հովհաննես Հարությունյան, Ալիկ Առաքելյան, Պետրոս Ավետիսյան, Արթուր Քարտաշյան։ Շատ եմ ուզում նրանց ներգրավել ազգային հավաքական։ Էդգար Բաբայանը նույնպես երիտասարդ ֆուտբոլիստ է։ Նրանց կամաց-կամաց ներգրավելու ենք։ Ես հույս ունեմ, որ նրանք կխաղան ազգային հավաքականում։ Այդ գործընթացը չպետք է արհեստական լինի։

Հիմնական կազմը վաղն ենք որոշելու։ Մենք ամեն խաղում էլ դրական արդյունք ենք ակնկալում։ Հեռուն չենք նայում և կենտրոնացած ենք Ֆինլանդիայի հավաքականի հետ հանդիպման վրա»,- ասել է Գյուլբուդաղյանցը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արկադի Անդրեասյան․ «Լսել եմ՝ Գյուլբուդաղյանցին Մխիթարյանի ասելով են նշանակել հավաքականի մարզիչ» (տեսանյութ)

«Հայաստանից Տաջիկստան տեղափոխվելը հետքայլ չեմ համարում»․ Ռուսլան Կորյանը՝ նոր ակումբի և հավաքականի մասին

«Դիեգո Ռոսի Մարաշլյանի հարցը այս պահին փակ է». Արմեն Մելիքբեկյան

«Փյունիկ» – «Լոռի» հանդիպումն ընդհատվեց երկրպագուների ակցիայի հետևանքով (տեսանյութ)

Արթուր Վանեցյան. «Ազգային հավաքականի գլխավոր մարզչի փոփոխություն չի նախատեսվում» (տեսանյութ)

Դե Բրույնեն նշել է ԵՎՐՈ 2020-ին երկու ֆավորիտներին

Արամ Հայրապետյան. Մոռացված տղայից մինչև հավաքականի փրկիչ (տեսանյութ)

Ինչո՞ւ եք զայրանում, հավաքականի առջև որևէ խնդիր դրված չէ

ՖԱՖ-ի երթը՝ Հայաստան – Ֆինլանդիա խաղից առաջ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի վատագույն մեկնարկը ԵՎՐՈ-ի ընտրական փուլերում

ՈւԵՖԱ-ն կարող է պատժել Ուկրաինային տեխնիկական պարտությամբ, որից կշահի Պորտուգալիայի հավաքականը

Ֆանտաստիկա Շվեյցարիա – Դանիա խաղում, Իսպանիան հաղթեց Մորատայի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Երևանյան ցրտաշունչ երեկոն՝ հավաքականի պարտության ուղեկցությամբ․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Ֆինլանդիա խաղից

Արաս Օզբիլիս. «Այսօր մինչև վերջ փորձեցինք, բայց չստացվեց» (տեսանյութ)

Արամ Հայրապետյան. «Երևի պահերի իրացումը չբավականացրեց» (տեսանյութ)

Գևորգ Ղազարյան. «Մեզ պետք էր միայն հաղթանակ» (տեսանյութ)