fbpx

Հայաստանի հավաքականի վատագույն մեկնարկը ԵՎՐՈ-ի ընտրական փուլերում

Հայաստան - Ֆինլանդիա խաղը՝ 10 փաստով

Հայաստանի հավաքականը կրկին հիասթափեցրեց իր երկրպագուներին ու ԵՎՐՈ 2020-ի երկրորդ տուրում էլ պարտություն կրեց՝ 2 անպատասխան գնդակ ընդունելով ֆինների հետ երևանյան մրցախաղում:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. ԵՎՐՈ 2020-ի մեկնարկն ամենաանհաջողն է Հայաստանի հավաքականի համար Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում: Նախորդ 6 ընտրական մրցաշարերից և ոչ մեկում ՀՀ հավաքականը մեկնարկում երկու անընդմեջ պարտություն չէր կրել:

Առավել հաջող Հայաստանի հավաքականը հանդես էր եկել ԵՎՐՈ 2000-ի մեկնարկային երկու հանդիպումներում՝ Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ վաստակելով 4 միավոր: Այդ մրցաշարում մեր ֆուտբոլիստները սեփական հարկի տակ նախ հաղթել էին Անդորրայի հավաքականին (3-1), ապա գոլազուրկ ոչ-ոքի էին ավարտել իսլանդացիների հետ երևանյան մրցախաղը:

Մնացած 5 ընտրական մրցաշարերում ՀՀ հավաքականը մեկնարկային երկու հանդիպումներում մեկական միավոր էր վաստակել (1996թ.՝ Բելգիա՝ 0-2, Կիպրոս՝ 0-0, 2004թ.՝ Ուկրաինա՝ 2-2, Հունաստան՝ 0-2, 2008թ.՝ Բելգիա՝ 0-1, Ֆինլանդիա՝ 0-0, 2012թ․՝ Իռլանդիա՝ 0-1, Մակեդոնիա՝ 2-2, 2016թ.՝ Դանիա՝ 1-2, Սերբիա՝ 1-1):

Արմեն Գյուլբուդաղյանց. «Երիտասարդ մի շարք ֆուտբոլիստներ արդեն շանս են ստանում հավաքականում»

2․ Ֆինների հետ մրցավեճը Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում Հայաստանի հավաքականի 60-րդ հանդիպումն էր, որում մեր ընտրանին 36-րդ պարտությունը կրեց: Մնացած խաղերում մեր ֆուտբոլիստներն ընդամենը 12 հաղթանակ են տոնել, նույնքան անգամ հանդիպումն ավարտել են ոչ-ոքի: ՀՀ հավաքականը խփել է 52 գոլ, բաց է թողել 89 գնդակ:

3․ Հայաստանի հավաքականը չափազանց անհաջող է հանդես եկել Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերի վերջին 11 հանդիպումներում՝ չկարողանալով գեթ մեկ հաղթանակ տոնել: Այդ խաղերից ընդամենը 2-ում է հաջողվել սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալ (2014թ.՝ Սերբիա՝ 1-1, 2015թ.՝ Դանիա՝ 0-0), մյուս 9 հանդիպումներում ՀՀ հավաքականը պարտվել է: Մեր ֆուտբոլիստները խփել են ընդամենը 7 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 20 գնդակ:

Գևորգ Ղազարյան. «Մեզ պետք էր միայն հաղթանակ» (տեսանյութ)

Առայժմ վերջին հաղթանակը Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցախաղերում ՀՀ հավաքականը տոնել է 2011թ. հոկտեմբերի 7-ին՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ սեփական հարկի տակ 4-1 հաշվով առավելության հասնելով Մակեդոնիայի ընտրանու նկատմամբ:

4․ Ֆինլանդիայի հավաքականի հետ 5-րդ խաղում էլ Հայաստանի հավաքականին չհաջողվեց հաղթանակ տոնել՝ կրելով 4-րդ պարտությունը: Մեր ֆուտբոլիստները սեփական հարկի տակ 2-րդ անգամ պարտվեցին ֆիններին՝ կրկին զիջելով 0-2 հաշվով: Առաջին անգամ դա պատահել էր 2004թ. սեպտեմբերի 8-ին Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում:

Արամ Հայրապետյան. «Երևի պահերի իրացումը չբավականացրեց» (տեսանյութ)

Հայ-ֆիննական ֆուտբոլային ընդհանուր դիմակայությունում մրցակցի առավելությունն ավելի զգալի դարձավ՝ 4 հաղթանակ, մեկ ոչ-ոքի, խփած և բաց թողած գնդակների 8-1 տարբերություն: Միակ գոլը մեր ֆուտբոլիստներից խփել է Արմեն Շահգելդյանը 2004թ. հոկտեմբերի 9-ին հյուրընկալվելիս կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում:

5․ Ֆինլանդիան մնաց այն 32 հավաքականների թվում, որոնց հետ հանդիպումներում ՀՀ հավաքականին դեռ չի հաջողվել հաղթանակ տոնել:

Արաս Օզբիլիս. «Այսօր մինչև վերջ փորձեցինք, բայց չստացվեց» (տեսանյութ)

6․ Ֆինների հետ նախորդ հանդիպումներին ներկայիս գործող հայ ֆուտբոլիստներից մասնակցել են միայն Էդգար Մանուչարյանն ու Գևորգ Կասպարովը: Էդգարը մասնակցել է ֆինների հետ կայացած առաջին 3 հանդիպումներին, իսկ Կասպարովը հավաքականի դարպասը պաշտպանել է 2006թ. կայացած Եվրոպայի առաջնության ընտրական երկու մրցախաղերում՝ Երևանում դարպասը պահելով անառիկ:

7․ Վերջին երկու տարիներին մարտին անցկացրած 4 հանդիպումներում ՀՀ հավաքականը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Մեր ֆուտբոլիստներն ընդհանրապես շատ անհաջող են հանդես եկել գարնան առաջին ամսին: Անցկացրած 25 խաղերում ՀՀ հավաքականն ընդամենը 4 հաղթանակ է տոնել, 5-ն ավարտել է ոչ-ոքի, կրել է 16 պարտություն: Մեր ֆուտբոլիստները խփել են ընդամենը 14 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 45 գնդակ:

Երևանյան ցրտաշունչ երեկոն՝ հավաքականի պարտության ուղեկցությամբ․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Ֆինլանդիա խաղից

Վերջին հաղթանակը մարտին ՀՀ հավաքականը տոնել է 2017թ.՝ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ Երևանում աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում 2-0 հաշվով պարտության մատնելով Ղազախստանի ընտրանուն:

8․ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ ՀՀ հավաքականն անցկացրած 6 հանդիպումներում 3-րդ պարտությունը կրեց: Մնացած 3 խաղերից երկուսում մեր ֆուտբոլիստները հաղթել են (Մակեդոնիա՝ 4-0, Ջիբրալթար՝ 6-2), մեկն ավարտել են ոչ-ոքի: Այդ հանդիպումներում ՀՀ հավաքականը խփել է 13 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 9 գնդակ:

9․ Հենրիխ Մխիթարյանն ու Գևորգ Ղազարյանը Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում 19-րդ խաղն անցկացրին: Նրանք ընդգրկվեցին այդ մրցաշարերում առավել շատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս թողնելով 18 խաղ անցկացրած Ռոմիկ Խաչատրյանին: Իսկ ռեկորդակիրը ՀՀ հավաքականի բազմամյա ավագ Սարգիս Հովսեփյանն է, որը Եվրոպայի առաջնությունների ընտրական 5 մրցաշարերում ընդհանուր առմամբ 47 խաղ է անցկացրել:

10․ Պետրոս Ավետիսյանը նորամուտը նշեց ՀՀ հավաքականում: Նա հավաքականի անցկացրած 203 հանդիպումներում մեր ընտրանու մարզաշապիկը կրած 198-րդ ֆուտբոլիստն է: Արմեն Գյուլբուդաղյանցի օրոք ՀՀ հավաքականում նորամուտն են նշել նաև Արթուր Քարտաշյանը, Հենրի Ավագյանն ու Ալիկ Առաքելյանը՝ մասնակցելով մեկական խաղի:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը Մխիթարյանի նկատմամբ խայտառակություն է»․ AFTV-ի անդրադարձը (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Մխիթարյանը չպետք է մեկնի Բաքու»

«Փյունիկն» իր առաջիկա մրցակցին արդեն 2 անգամ պարտվել է առաջնությունում․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 34-րդ տուրին ընդառաջ

«Մխիթարյանի ձախողված մանիպուլյացիան». Ադրբեջանը պաշտպանվում է

Մեր մրցակիցները․ Հունաստանի հավաքականի հայտացուցակն առաջիկա հավաքի համար

Ադրբեջանից պնդում են՝ ՈՒԵՖԱ-ին և «Արսենալին» տրամադրել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը

«Արսենալն» ու Մխիթարյանը բանակցում են Բաքվի եզրափակիչի մասնակցության վերաբերյալ

Հատուկ ակցիա՝ Մխիթարյանի համար. «Արսենալի» ֆան ակումբի հետաքրքիր առաջարկը

ՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել «Արսենալից», բայց ոչ մի խոսք չի ասել Մխիթարյանի հետ կապված

4 տարի անց Կասոռլան վերադառնում է. Իսպանիայի հավաքականի հայտացուցակը առաջիկա խաղերի համար

Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք եզրափակիչին. The Times

Մխիթարյանն ու թիմակիցները սկսել են նախապատրաստվել Եվրոպա լիգայի եզրափակիչին (լուսանկարներ)

Մխիթարյանը կծածանի՞ եռագույնը Բաքվում. Վիվառոն սահմանել է հատուկ խաղադրույք

«Արսենալը» կարող է ստիպված լինել թողնել Մխիթարյանին տանը. The Guardian

Ինչ տեսք կարող է ունենալ «Հոֆենհայմի» մեկնակային կազմը Սարգիս Ադամյանի հետ (նկար)

ESPN. Մխիթարյանը, Դե Խեան ու Պոգբան՝ իրենց հնարավորություններից թույլ հանդես եկած ֆուտբոլիստների թիմում