fbpx
Բաժիններ

Ինչո՞ւ եք զայրանում, հավաքականի առջև որևէ խնդիր դրված չէ

Մեր ազգային հավաքականը մեկ առանձնահատկություն ունի․ նրա գրեթե յուրաքանչյուր խաղից հետո կարող ես վերցնել նախորդ հանդիպման համար գրված տեքստը և տեղադրել հերթական մրցավեճը բնութագրող հրապարակման մեջ։ Միևնույնն է, խնդիրները մնում են նույնը, դեռ ավելին՝ դրանց շարունակականությունն ավելի է «սղոցում» մեր նյարդերը։

Հերթական անգամ շարժվեցինք հույզերով և, մեկ մարդու պես գնալով «Հանրապետական», հավատում էինք, որ կհաղթենք ֆիններին։ Բայց վերջիններս մեզ վերադարձրին դառը իրականություն։ Ֆինլանդիայի հավաքականն Ազգերի լիգայի իր ենթախմբում 1-ին տեղն է գրավել, ունի բարձրակարգ առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներ։ Մենք այս թիմին կարող էինք հաղթել միայն իրադարձությունների շատ բարեհաջող ընթացքի շնորհիվ, սակայն «հեքիաթները կողքի բաժնում են»։

Դիրքային գրոհ կառուցելը կարծես մեր ուժերից վեր է

Գլխավոր մարզիչն էլ խոստովանեց, որ գրոհները կազմակերպելու ժամանակ միտումնավոր «հաշվից դուրս էին թողնում» հենակետային Արտակ Գրիգորյանին։ Վերջինս հատկապես հավաքականի խաղերում թույլատրելիից շատ է սխալվում փոխանցումներ կատարելիս։ Նա հաճախ գերազանց է աշխատում գնդակ խլելիս, բայց դա էլ այն դեպքում, եթե դիրքը կորցրած չի լինում։ Ուստի գրոհ սկսելիս օգտագործում էինք եզրերը, հիմնականում՝ աջ, որտեղ հանդես էր գալիս մեր ընտրանու լավագույններից մեկը՝ Կամո Հովհաննիսյանը։

Մխիթարյանը գրոհների սկզբնական հատվածում հենակետային գոտուց առաջ էր շարժվում։ Եթե եզրերն էլ փակ էին, Հարոյանը նախընտրում էր երկար փոխանցում կատարել, ինչն այն շարունակությունն էր, որ ամենից շատն էին ցանկանում «2-մետրանոց ֆինները»։ Ի՞նչ է ստացվում․ եթե նույնիսկ ինչ-որ կերպ ստացվում է փոխանցումներով գրոհ սկսել, արդեն 3-րդ կամ 4-րդ փոխանցումով ամեն ինչ ավարտվում է։ Տարբերությունը զգալու համար տեսեք, թե որքան գրագետ էր խաղում Ֆինլանդիայի հավաքականի հենակետային կիսապաշտպանը։

Աշխարհի վե՞րջը պիտի լինի, որ Ավետիսյանը հայտնվի հիմնական կազմում

Արմեն Գյուլբուդաղյանցն ամեն ասուլիսին նշում է, որ չկա որևէ մեկը, ով իրենից ավելի շատ կցանկանա հավաքականի կազմում տեսնել մեծ քանակությամբ երիտասարդների։ Իրավիճակը հետևյալն էր․ Կառլեն Մկրտչյանը պատրաստ չէր խաղին, ենթահարձակվող Մխիթարյանը նահանջելու էր հենակետային գոտի։ Թիմի հետ չէր վնասվածք ունեցող Մարկոս Պիզելին, իսկ Գևորգ Ղազարյանը ծանր վնասվածքից ապաքինվելուց հետո չէր/չի կարողանում գտնել իր խաղը, պահեստային տարբերակներից Սարգիս Ադամյանն էլ դուրս չէր գալու խաղադաշտ առողջական խնդիրների պատճառով։ Մի՞թե իդեալական պահ չէր երիտասարդականի նախկին ավագին շանս տալու։

Նա խաղադաշտում հայտնվեց երկրորդ խաղակեսում, մի փոքր աշխուժություն ապահովեց, սակայն, հավատացե՛ք, երբ ազգային հավաքականում նորամուտդ նշում ես բարդ հանդիպման այդպիսի հատվածում, ծանր է։ Կենտրոնով ոչինչ չէինք կարողանում կազմակերպել, և այդպիսի խաղացողը մեզ շատ կօգներ հատկապես առաջին խաղակեսում։ Ստիպված ենք կրկնել՝ Ղազարյանը հետք թողած ֆուտբոլիստ է մեր հավաքականում, բայց Գյուլբուդաղյանցը նրան վստահում է ավելի շատ, քան պետք է այս պահին։

Հայաստանի հավաքականի վատագույն մեկնարկը ԵՎՐՈ-ի ընտրական փուլերում

Խաղային տարբեր գործոնների մեջ խորանալու նույնիսկ իմաստ չկա

Արամ Հայրապետյանը կրկին ֆանտաստիկ էր, Մխիթարյանը նորմալ տեսք ուներ, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարծես ավելորդ անձ լիներ խաղադաշտում, Էդգար Բաբայանը հիանալի աշխատեց եզրում և ժամանակի ընթացքում կարող է ավելի լավ հանդես գալ, Արաս Օզբիլիսը խաղային տոնուսի մեջ չէր, իսկ գոլերը խփվեցին Գագիկ Դաղբաշյանի եզրից։ Ընդ որում, ոչ մի կերպ չեմ ցանկանում բաց թողած գոլերի բեռը դնել միայն այս ֆուտբոլիստի ուսերին, բայց նա և մի քանի այլ խաղացող հանդես եկան այնպես, ինչպես չպետք է լինի ազգային հավաքականի խաղացողի պարագայում։

Հավատ կրկին չկար

Երբ նայում ես հավաքականին, չես զգում, որ սա մեկ միահամուռ կոլեկտիվ է, մեկ ամբողջություն, որ պատրաստ է համախմբվել մեկ նպատակի շուրջ։ Ֆուտբոլիստների անհատական վարպետությամբ մրցակիցներին զիջում ենք, թիմային ոգին էլ բարձր չէ։ Տղաները պայքարում են խաղադաշտում, բայց կարծես նրանք էլ չեն հավատում, որ ի վերջո հասնելու են արդյունքի։ Դա միայն ենթադրություն չէ, դա այն է, ինչի մասին խոսել էին ֆուտբոլիստները հավաքականի նախորդ հանդիպումից հետո։

Եվ խնդիրը միայն ֆուտբոլիստների կամ մարզչական շտաբի մեջ չէ։ Խնդիրն այն է, որ այս շրջափուլի մեկնարկից առաջ որևէ կոնկրետ խնդիր չի դրվել ընտրանու առջև։ Այսինքն, ֆեդերացիայի ղեկավարությունն էլ չունի այն հավատը, այն հույսը, որ այս հավաքականը կարող է խմբում ինչ-որ բանի համար պայքարել։ Թեկուզ ձևականորեն եզրափակիչ փուլ դուրս գալու խնդիր դնելը նաև վստահության նշան կլիներ հավաքականին, որ ընտրանին ունի դա անելու պոտենցիալը։

Եկել է վճռական լինելու պահը

Գյուլբուդաղյանցը խաղից առաջ ասել էր, որ երիտասարդներին ներգրավելը պետք է աստիճանաբար լինի ու ոչ արհեստական։ Բայց դա կարող է լինել ակումբում, որտեղ ֆուտբոլիստը շաբաթական 2 խաղ է անցկացնում։ Իսկ հավաքականում ամեն ինչ ավելի կտրուկ է պետք անել։ Պետրոս Ավետիսյանն արդեն 23 տարեկան է, հայտացուցակից չգիտես ինչու միշտ դուրս մնացող Ալիկ Առաքելյանը շուտով կնշի 23-ամյակը, և այդպես շարունակ։ Էլի կան խաղացողներ մեր Բարձրագույն խմբում։

Օրինակը Գերմանիայի հավաքականն է, որտեղ Յոահիմ Լյովը ձախողված ելույթներից հետո չվախեցավ դռան կողմը ցույց տալ աշխարհի չեմպիոններ Ժերոմ Բոատենգին, Մատս Հյումելսին և Թոմաս Մյուլերին։ Ի՞նչ է, նրանք այլևս չէի՞ն կարող խաղալ։ Ո՛չ, կարող էին, նրանք գերհզոր «Բավարիայի» ֆուտբոլիստներ են։ Այստեղ հարցն այն է, որ եթե նրանք հանդես գային հավաքականում ևս 2-3 տարի, ապա կփակեին Նիկլաս Զյուլեի, Սերժ Գնաբրիի, Լերոյ Սանեի և մյուսների ճանապարհը, որոնք իրենց հերթը գալու ժամանակ կլինեին արդեն 25-26 տարեկան։

Եվ Արմեն Գյուլբուդաղյանցն այս տեսանկյունից առավելություն ունի Լյովի նկատմամբ․ վերջինից, միևնույնն է, արդյունք են պահանջում ցանկացած իրավիճակում, քանի որ Գերմանիան ֆուտբոլային հզոր համակարգ ունի, իսկ մեր դեպքում այդպիսի ճնշում չկա, վատ ցուցանիշների դեպքում էլ դրանք կարելի կլինի հիմնավորել սերնդափոխությամբ։ Այս համեմատությունը չի նշանակում, որ մենք պետք է «թոշակի ուղարկենք» փորձառու տղաներից մի քանիսին, մեր հավաքականն այդքան ռեսուրս չունի, պարզապես պետք է ճիշտ բաշխել խաղաժամանակը։

Հ․ Գ․ Տեսնելով այս իրավիճակը՝ մեր առաջնությունում խաղացող երիտասարդ ֆուտբոլիստները մոտակա ամիսներին պետք է «պատռեն» իրենց և գրավեն հավաքականի մարզիչների ուշադրությունը։ Հիմա շանս ստանալը հնարավոր է ավելի, քան երբևէ։ Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հետ խաղերում 3 երիտասարդ ֆուտբոլիստ նշեց իր նորամուտը, բայց մարզչական շտաբը նման համարձակություն պետք է դրսևորի նաև ավելի զորեղ մրցակիցների հետ հանդիպումներում։

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արթուր Ոսկանյանի մամուլի ասուլիսը ԵՎՐՈ-2019-ին ընդառաջ (տեսանյութ)

Մխիթարյանը Հայաստան է հրավիրել բոլորին՝ տեսնելու համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերին

Սարգիս Ադամյանը որոշել է՝ որ համարի մարզաշապիկով է հանդես գալու

Պաշտոնական. Գևորգ Ղազարյանը հանդես կգա Կիպրոսում

ԵՎՐՈ2020-ի գնդակի լուսանկարները հայտնվել են համացանցում (ֆոտո)

Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»

Դավիթ Մանոյանը՝ «Ռաբոտնիչկիից» հեռանալու պատճառների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

«Հիմա Հայաստանի հավաքականից պետք է ավելին պահանջել»․ Դել Բոսկեն պատասխանեց հայ լրագրողների հարցերին

Մխիթարյանի ու Բեթիի հարսանեկան պարը՝ հանրահայտ Ալ Բանոյի կատարման ներքո (տեսանյութ)

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել իր և Բեթիի պսակադրությունից (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է (լուսանկար)

Վարդան Մինասյան. «Ազգային հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին «կրակ» կար» (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյան. «Ռասինգի» հետ պայմանագիր չեմ կնքել»