fbpx
Բաժիններ

2-ական խաղ Երևանում և մարզերում․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 24-րդ տուրին ընդառաջ

«ՇԻՐԱԿ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»  

30 մարտի, ժ.14:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

26 խաղ, թիմերը հաղթել են 9-ական անգամ, գրանցվել է 8 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 28-32

1-ին շրջան. 29.08.2018 «Շիրակ» 0-0 «Ալաշկերտ»

2-րդ շրջան. 03.11.2018 «Ալաշկերտ» 1-0 «Շիրակ»
Գոլը՝ Արտակ Եդիգարյան 90+2՛

«Շիրակ»՝ 6-րդ տեղ (27 միավոր), «Ալաշկերտ»՝ 3-րդ տեղ (36 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության 2-րդ շրջանում «Շիրակի» նկատմամբ տոնած հաղթանակով «Ալաշկերտը» վերջ դրեց գյումրեցիների հետ կայացած նախորդ 4 հանդիպումներում առանց հաղթանակների իր շարքին: Շիրակցիներն այդ հանդիպումներում տոնել էին 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտել էին գոլազուրկ ոչ-ոքի: Ընդ որում ալաշկերտցիներին չէր հաջողվել գրավել «Շիրակի» դարպասը:

2. «Ալաշկերտը» 2 թիմերից մեկն է (մյուսը «Բանանցն» է), որի դարպասն ընթացիկ առաջնությունում գյումրեցիներին դեռ չի հաջողվել գրավել:

3. Ընթացիկ առաջնությունում «Շիրակը» բավական հաջող է հանդես գալիս սեփական հարկի տակ: Գյումրիում անցկացրած 10 հանդիպումներում թիմը վաստակել է 16 միավոր (+4=4-2, 9-5): Առայժմ միայն «Փյունիկին» է հաջողվել Գյումրիում պարտության մատնել «Շիրակին», այն էլ՝ 2 անգամ: Եվ հենց փյունիկցիներն էլ ընդհատել են «Շիրակի»՝ Գյումրիում դարպասը 7 խաղ անընդմեջ անառիկ պահած հանդիպումների տպավորիչ շարքը, որը սկսվել էր հենց «Ալաշկերտի» հետ կայացած առաջին շրջանի մրցավեճով:

4. Արամ Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» 3-րդ անգամ է մրցելու «Շիրակի» հետ: Նրա օրոք անցկացրած առաջին խաղում ալաշկերտցիները 2016/17թթ. առաջնության 19-րդ տուրում սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ էին ուղարկել աղյուսակը գլխավորող շիրակցիների դարպասը և առաջատարից միավորների տարբերությունը հասցրել էին նվազագույնի: Ոսկանյանի օրոք երկրորդ խաղում էլ ալաշկերտցիները հաղթել են՝ դարպասը կրկին անառիկ պահելով:

5. Արտակ Եդիգարյանը «Շիրակի» հետ երկրորդ շրջանի խաղում ՀՀ առաջնություններում 200-րդ խաղի հոբելյանը նշել էր գոլով՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան՝ 6 գոլ

«Շիրակ»՝ Սերժ Դեբլե՝ 4 գոլ

5 խաղով որակազրկված Օգնեն Չանչարևիչն այս խաղում էլ չի պաշտպանի «Ալաշկերտի» դարպասը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

Խաշմանյանը կփորձի վերջ դնել իր նախկին թիմի հաղթական մեկնարկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 4-րդ տուրին ընդառաջ

«Մեր մյուս դրոշը Երևանում է». «Վուլվերհեմփթոնի» երկրպագուների հնարամիտ քայլը (լուսանկար)

«Լոռին» պայմանագիր է ստորագրել վրացի երիտասարդ ֆուտբոլիստի հետ

Արթուր Վանեցյանի որոշմամբ կասեցվել է Էրիկ Վարդանյանի որակազրկումը

Բարձրագույն խմբի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Պաշտոնական․ «Ալաշկերտը» համալրվեց «Ուրարտուի» նախկին հարձակվողով

Podcast #4. Հայկական ակումբների ելույթները Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում

«Արարատը» կրկնեց վերջին 12 տարիների իր լավագույն արդյունքը, իսկ «Ուրարտուն» հակառեկորդ գրանցեց

Անդրիա Դրագոևիչը հրավիրվել է Մոնտենեգրոյի հավաքական

Ալեքսանդր Տարխանով․ «Վաղուց հետաքրքրություն կա Յուրա Մովսիսյանի նկատմամբ»

Սերգեյ Բոյկո․ «Մեզ ձեռնտու էր «Փյունիկի» հետ հենց հիմա խաղալը»

«Արարատի» խելահեղ մեկնարկը․ 3-րդ «զոհը» «Փյունիկն» էր (տեսանյութ)

«Զենիթի» հայ պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

«Փյունիկ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

2 ֆուտբոլիստ լքեց «Փյունիկը»

Վադիմ Բորեց․ «Ձգտելու ենք ժամանակի հետ առաջընթաց ունենալ․ հավատում ենք այս տղաներին» (տեսանյութ)