fbpx

Հավաքականի անդամների մի մասը խաղում է, մյուս մասը՝ «նստում»․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Արտերկրի ակումբներում հանդես եկող հայ ֆուտբոլիստները վերջին օրերի ընթացքում մասնակցել են հանդիպումների, որոնց արդյունքներին և տղաների ստացած խաղաժամանակին առաջարկում ենք ծանոթանալ ստորև։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 32-րդ տուր․ «Արսենալ» 2-0 «Նյուքասլ»․ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր և փոխարինման է մտել 84-րդ րոպեին։ Լոնդոնցիները 20 թիմի պայքարում եզրափակում են լավագույն եռյակը՝ 4-5-րդ տեղերը բաժանող «Տոտենհեմից» ու «Մանչեսթեր Յունայթեդից» առաջ անցնելով 2-ական միավորով։

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 27-րդ տուր․ «Դարմշտադտ» 1-1 «Յան Ռեգենսբուրգ»Սարգիս Ադամյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Յան Ռեգենսբուրգը» 18 թիմի պայքարում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Հոլանդիայի առաջնություն, 27-րդ տուր․ «Վիլլեմ II» 3-2 «Ֆորտունա Սիտարդ»․ Արաս Օզբիլիսը մրցաշարի 5-րդ անընդմեջ խաղում մնացել է պահեստայինների նստարանին։ «Վիլլեմ II»-ը 18 թիմի պայքարում 8-րդ տեղում է։

Պորտուգալիայի առաջնություն, 27-րդ տուր․ «Շավիշ» 1-3 «Սպորտինգ»․ Գևորգ Ղազարյանը մրցաշարի 2-րդ անընդմեջ հանդիպումն է անցկացրել պահեստայինների նստարանին։ «Շավիշն» այս պահին զբաղեցնում է նախավերջին՝ 17-րդ հորիզոնականը։ 15-րդ տեղից, որը «Շավիշին» թույլ կտա խուսափելու Պրիմերան լքելուց, Ղազարյանի թիմին բաժանում է ընդամենը մեկ միավոր։

Դանիայի Սուպերլիգա, առաջնության հիմնական փուլն ավարտվել է, և 14 թիմերը բաժանվել են 2 խմբի՝ չեմպիոնական ու հետնապահների, «Հոբրոն» հետնապահների խմբում է, 1-ին տուր․ «Վենդսիսել» 3-3 «Հոբրո»Էդգար Բաբայանը մասնակցել է ամբողջ խաղին։ «Հոբրոն» հետնապահների B խմբում է ընդգրկված ու 4 թիմի պայքարում ընթանում է վերջին տեղով՝ պայքարելով տեղը ուժեղագույնների խմբում պահպանելու համար։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր․ «Ռոստով» 2-1 «Ուրալ»Վարազդատ Հարոյանը հերթական անգամ մնացել է պահեստայինների նստարանին։ Հայ պաշտպանը Եկատերինբուրգի թիմի՝ այս տարի ներքին առաջնությունում անցկացրած 4 մրցավեճից մասնակցել է ընդամենը մեկին՝ ԲԿՄԱ-ի հետ խաղում փոխարինման մտնելով 85-րդ րոպեին։ Հարոյանը խաղադաշտ դուրս չի եկել նաև «Սպարտակի» հետ գավաթային հանդիպմանը։ «Ուրալը» 15 թիմի պայքարում 12-13-րդ հորիզոնականներն է բաժանում Մոսկվայի «Դինամոյի» հետ։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր․ «Իրտիշ» 0-1 «Կայսար»Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին և մասնակցություն ունեցել իր թիմի գոլային գրոհին։ «Կայսարը» 3 հանդիպումների արդյունքում իր ակտիվում գրանցել է 3 միավոր։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր․ «Ժետիսու» 0-2 «Աստանա»․ Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Ժետիսուն» անցկացրած 3 մրցավեճում վաստակել է 6 միավոր։

Շվեդիայի Բարձրագույն խումբ, 1-ին տուր․ «Էսկիլստունա» 3-1 «Գյոթեբորգ»Անդրե Չալըշըրը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Գյոթեբորգը» Շվեդիայի նախորդ առաջնությունում 16 թիմի պայքարում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։

Կիպրոսի Բարձրագույն խումբ, առաջնության հիմնական փուլն ավարտվել է, և մասնակից 12 թիմերը բաժանվել են 2 ենթախմբերի՝ չեմպիոնական ու հետնապահների, «Էնոսիս Պարալիմնին» 2-րդ խմբում է, 4-րդ տուր․ «Էնոսիս Պարալիմնի» 1-2 «Պաֆոս»․ Հովհաննես Համբարձումյանն ամբողջական հանդիպում է անցկացրել։ «Էնոսիս Պարալիմնին» նշված 6 թիմի պայքարում զբաղեցնում է 4-րդ տեղը և տվյալ դիրքում մնալու պարագայում կպահպանի գրանցումը ուժեղագույնների խմբում։

Բելառուսի Բարձրագույն խումբ, 1-ին տուր․ ԲԱՏԵ 2-0 «Դնյապրո»Արսեն Բեգլարյանը մնացել է պահեստայինների նստարանին։ Բելառուսի նոր մեկնարկած առաջնությանը մասնակցում է 16 թիմ։ Բեգլարյանը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է լատվիական «Լիեպայայում»։

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խումբ, 18-րդ տուր․ «Դիֆերդանժ» 2-0 «Պրոգրես Նիդերկորն»Ալեքսանդր Կարապետյանն ամբողջական խաղ է անցկացրել։ «Պրոգրես Նիդերկորնը» 14 թիմի պայքարում եզրափակում է լավագույն քառյակն ու աղյուսակի առաջատար «Դյուդելանժից» հետ է մնում ընդամենը 4 միավորով։

Արգենտինայի Սուպերլիգա, 24-րդ տուր․ «Նյուելս Օլդ Բոյս» 3-1 «Ատլետիկո Հուրական»Նորբերտո Բրիասկո Բալեկյանը բացակայել է իր թիմի հայտացուցակից։ «Ատլետիկո Հուրականը» 26 թիմի պայքարում 12-14-րդ հորիզոնականներն է բաժանում «Ալդոսիվիի» ու «Գոդոյ Կրուզի» հետ։

Բելառուսի Բարձրագույն խումբ, 1-ին տուր․ «Իսլոչ» 2-0 «Գորոդեյա»․ Գրիգոր Աղեկյանը խաղը սկսել է պահեստայինների նստարանից ու փոխարինման մտել 86-րդ րոպեին։ Աղեկյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Իսլոչ» է տեղափոխվել «Արցախից»։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր․ «Ենիսեյ» 1-1 «Ռուբին»․ «Ենիսեյից» Արթուր Սարկիսովը եղել է հիմնական կազմում ու փոխարինվել մրցավարի կողմից ավելացված ժամանակի 4-րդ րոպեին, իսկ «Ռուբինից» Խորեն Բայրամյանը 58-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ բացելով հանդիպման հաշիվը։ Հայազգի ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ խաղին, մրցավարի կողմից ավելացված ժամանակի 2-րդ րոպեին էլ ստացել դեղին քարտ։ «Ենիսեյը» վերջին՝ 16-րդ տեղն է զբաղեցնում, իսկ «Ռուբինը» հանգրվանել է 8-րդ հորիզոնականում։

Ռումինիայի 2-րդ դիվիզիոն, 27-րդ տուր․ «Պետրոլուլ» 1-0 «Ունիվերսիտատեա Կլուժ»․ Էդգար Մալաքյանը չի մասնակցել խաղին։ «Պետրոլուլը» 20 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը։

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 25-րդ տուր․ «Մակեդոնիա» 1-1 «Ռաբոտնիչկի»Դավիթ Մանոյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 62-րդ րոպեին։ «Ռաբոտնիչկին» 10 թիմի պայքարում ընթանում է 6-րդ հորիզոնականով։

Բելգիայի Բարձրագույն խումբ, առաջնության հիմնական փուլն ավարտվել է, ու 16 թիմերը բաժանվել են 2 խմբերի՝ չեմպիոնական և Եվրոպա լիգայի ուղեգրի համար պայքարողների, «Էուպենը» 2-րդ խմբում է, 1-ին տուր․ «Օստենդե» 1-2 «Էուպեն»Իվան Յագանն ընդգրկված չի եղել իր թիմի հայտացուցակում։ «Էուպենի» հետ առաջնության այդ հատվածի A ենթախմբում մրցակցում է 5 թիմ, B ենթախմբում հանդես է գալիս ևս 6 թիմ։ Ենթախմբերի հաղթողները հետագայում մրցելու են իրար հետ։

Սլովակիայի Մ19 առաջնություն, 22-րդ տուր․ «Տրենչին» Մ19 0-3 «Զեմպլին Միխալովցե» Մ19Էրիկ Ազիզյանը 11-մետրանոց հարվածով դարձել է գոլի հեղինակ, իր հաշվին գրանցել մեկ արդյունավետ փոխանցում, Արմեն Հովհաննիսյանը նույնպես գրավել է մրցակցի դարպասը։ Ազիզյանը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ Հովհաննիսյանը, լինելով մեկնարկային կազմում, փոխարինվել 82-րդ րոպեին։ «Զեմպլին Միխալովցե» Մ19-ը 12 թիմի պայքարում 9-10-րդ հորիզոնականներն է կիսում «Սենիցա» Մ19-ի հետ։

Գերմանիայի Մ19 Բունդեսլիգա, Հյուսիսային գոտի, 21-րդ տուր․ «Հերտա» Մ19 3-1 «Համբուրգ» Մ19Երջանիկ Ղուբասարյանը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել 59-րդ րոպեին։ «Համբուրգ» Մ19-ը 14 թիմի պայքարում 5-6-րդ տեղերն է կիսում հենց «Հերտա» Մ19-ի հետ։

Տաջիկստանի Սուպերգավաթ․ «Իստիքլոլ» 3-0 «Հուջանդ»․ Ռուսլան Կորյանը դարձել է դուբլի հեղինակ՝ աչքի ընկնելով 38-րդ և 49-րդ րոպեներին։ Հայ հարձակվողն առաջին դեպքում հաջողության է հասել 11-մետրանոց հարվածով։ «Իստիքլոլը» նվաճել է մրցանակը, իսկ Կորյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Կոլումբիայի Պրիմերա Բ (հզորությամբ 2-րդ առաջնություն), 10-րդ տուր․ «Բոյակա Չիկո» 2-0 «Ունիվերսիտարիո Պոպայան»․ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը մասնակցել է ամբողջ մրցավեճին։ «Բոյակա Չիկոն» 16 թիմի պայքարում ընթանում է 6-րդ տեղով։

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 29-րդ տուր․ «Նիժնի Նովգորոդ» 1-0 «Ֆակել»Դավիթ Արշակյանը մնացել է պահեստայինների նստարանին։ «Ֆակելը» 20 թիմի պայքարում զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։

Արգենտինայի Պրիմերա Բ (հզորությամբ 2-րդ առաջնություն), 22-րդ տուր․ «Լոս Անդես» 1-0 «Տեմպերլեյ»Մաուրո Գևգեոզյանն ընդգրկված չի եղել իր թիմի հայտացուցակում։ «Տեմպերլեյը» 25 թիմի պայքարում 12-13-րդ տեղերն է կիսում «Ագրոպեսուարիոյի» հետ։

Մոլդովայի Բարձրագույն խումբ, 2-րդ տուր․ «Սպերանտա Նիսպորենի» 2-2 «Սֆինտուլ Գեորգե»Գարեգին Կիրակոսյանը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 81-րդ րոպեին՝ մրցավարի կողմից ավելացված ժամանակի 2-րդ րոպեին հեռացվելով խաղադաշտից։ «Սֆինտուլ Գեորգեն» անցկացրած 2 հանդիպումից հետո վաստակել է 4 միավոր։

Հոլանդիայի 2-րդ դիվիզիոն (հզորությամբ 3-րդ առաջնություն), 27-րդ տուր, «Ալմերե Սիթի-2» 1-1 «Կատվեյկ»Նորայր Ասլանյանը հայտավորված է եղել պահեստայինների թվում և փոխարինման մտել ընդմիջումից անմիջապես հետո։ «Կատվեյկը» 18 թիմի պայքարում 3-4-րդ հորիզոնականներն է բաժանում «Էքսելսիոր Մասլուիսի» հետ։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Շավիշը» 3 միավոր վաստակեց․ Գևորգ Ղազարյանը՝ հաղթական գոլի փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանը՝ «Կայսարի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Խաշմանյանն ընդդեմ «Արարատի», նաև հերթական «ոսկե» խաղը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ

Հավաքականի 3 անդամ գոլ խփեց, Հարոյանն էլ հիշեցրեց իր մասին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

«Կայսարը» հերթական հաղթանակն է տարել․ Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ամբողջ խաղին (տեսանյութ)

Կամո Հովհաննիսյանը գոլ է խփել «Ժետիսուի» կազմում, որը խոշոր հաշվով հաղթել է (տեսանյութ)

Վարազդատ Հարոյանն այս տարի առաջին անգամ ամբողջական խաղ է անցկացրել «Ուրալում»

«Յան Ռեգենսբուրգը» ոչ-ոքի խաղաց, Սարգիս Ադամյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Սարգիս Ադամյանը կրկին դարձավ գոլի հեղինակ՝ հավասարեցնելով հաշիվը (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 4 խաղով (տեսանյութ)

Սարգիս «Ադամանդի» 8-րդ «ասիստը», Ղազարյանը վերջապես խաղաց․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Էդգար Բաբայանն ու Տիգրան Բարսեղյանն ամբողջական հանդիպումներ անցկացրին իրենց թիմերում

«Ուրալ» 3։2 «Ենիսեյ»․ Հարոյանը մնաց պահեստայինների նստարանին, Սարկիսովը մասնակցեց աբողջ խաղին (տեսանյութ)

Խորեն Բայրամյանը ճանաչվել է «Ռուբինի»՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Սարգիս Ադամյանի «մկրատ» գոլային փոխանցումը և «Յան Ռեգենսբուրգի» հաղթանակը (տեսանյութ)

Արաս Օզբիլիսի հրաժեշտի նամակը «Վիլեմ II»-ին