fbpx

«Լոռիում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, «Արցախի» «ամենասիրելի» մրցակիցը

Բարձրագույն խմբի 24-րդ տուրը՝ 10 փաստով

Թեև «Արարատ-Արմենիան» 24-րդ տուրում հանգստանում էր, ոչ «Փյունիկը», ոչ էլ «Ալաշկերտը» չկարողացան շրջանցել առաջնության առաջատարին՝ հանդիպումներն ավարտելով ոչ-ոքի:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին մեկ հաղթանակ, երեք խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 96 հանդիպումներում դաշտի տերերը 35 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 34 անգամ, 27 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Աշոտ Բարսեղյանը՝ «Փյունիկի» ղեկավարությանը․ «Մի՛ նեղացեք, ձեզնից էլ ենք շնորհակալ խաղադաշտեր տրամադրելու համար» (տեսանյութ)

4 խաղում 10 գոլ խփվեց: Առաջնության մեկնարկից անցկացված 96 հանդիպումներում 210 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,18 գոլ մեկ խաղում:

2․ «Լոռին» առաջնության գարնանային հատվածում առաջին գոլերը բաց թողեց: Մինչև արարատցի Վարդան Արզոյանի խփած գոլը, «Լոռիի» դարպասապահ Արսեն Սիուկաևը 329 րոպե շարունակ դարպասն անառիկ էր պահել: Նրան չհաջողվեց գերազանցել իր գործընկեր Ալեքսանդր Կոնովի ցուցանիշը, որն առաջնության աշնանային հատվածում «Լոռիի» դարպասը 350 րոպե շարունակ անառիկ էր պահել:

Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ անցկացրած առաջնության 4 հանդիպումներում «Լոռին» անպարտելի է՝ վաստակելով 6 միավոր:

Արթուր Պետրոսյան․ «Ցավալի է, որ ընդմիջմանը մեր ֆուտբոլիստներին ուղղված զգուշացումները տեղ չհասան» (տեսանյութ)

3․ «Շիրակին» «Ալաշկերտի» հետ անցկացրած առաջնության 3-րդ խաղում էլ չհաջողվեց հաղթել չեմպիոնին՝ գրանցելով 2-րդ ոչ-ոքին: Փոխարենը գյումրեցիներին վերջապես հաջողվեց ընթացիկ առաջնությունում գրավել «Ալաշկերտի» դարպասը: Շիրակցիների համար ընթացիկ առաջնությունում առայժմ անառիկ է մնացել միայն «Բանանցի» դարպասը:

4․ Սևադա Արզումանյանի գլխավորությամբ «Արցախն» անդրանիկ հաղթանակը տոնեց, որն առաջինն է առաջնության գարնանային հատվածում: «Արցախն» ընդհատեց առանց հաղթանակների 7 խաղերի շարքը: Հետաքրքիր է, որ վերջին անգամ «Արցախը» հաղթանակի բերկրանքը վայելել էր հենց «ԳանձասարԿապանի» հետ 2-րդ շրջանում կայացած խաղում: Նախորդ 3 խաղերում արցախցիներին չէր հաջողվել գրավել մրցակիցների դարպասը:

Սևադա Արզումանյանը՝ «Արցախի» հաղթանակի, ինչպես նաև Նորայր և Նարեկ Գյոզալյանների հեռանալու պատճառների մասին (տեսանյութ)

5․ «ԳանձասարԿապանը» շատ անհաջող է հանդես գալիս առաջնության գարնանային հատվածում՝ 4 հանդիպումներում վաստակելով ընդամենը մեկ միավոր: Վերջին 3 խաղերում գանձասարցիները գոլ չեն խփել:

6․ Ջոնել Դեսիրեն առաջնությունում 11-րդ գոլը խփեց և գլխավորեց լավագույն ռմբարկուների ցանկը: «Լոռիի» հարձակվողն «Արարատի» հետ առաջնության 3-րդ խաղում էլ գոլի հեղինակ դարձավ: Նախորդ երկու հանդիպումներում էլ նա մեկական անգամ գրավել էր արարատցիների դարպասը: Դեսիրեն առավել արդյունավետ է գործել «Արցախի» հետ հանդիպումներում՝ խփելով 6 գնդակ:

7․ Նանա Կվամե Անտվին բացեց գոլերի հաշիվը Բարձրագույն խմբում: Նա դարձավ Բարձրագույն խմբում «Լոռիում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ «Արարատի» դարպասը գրավելով 18 տարեկան 233 օրականում: Նանա Կվամե Անտվին գերազանցեց իր թիմակից Ուգոչուկվու Իվուի ցուցանիշը, որն առաջնության աշնանային հատվածում «Բանանցի» դարպասը գրավել էր 18 տարեկան 267 օրականում:

Աբրահամ Խաշմանյան․ «Կա հոգեբանական խնդիր․ տղաներին ասում եմ՝ այնքան եք պարտվել, որ չեք հավատում՝ կարող եք հաղթել» (տեսանյութ)

Նանա Կվամե Անտվին նաև ընդգրկվեց Հայաստանի առաջնություններում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: Նա ցանկից դուրս թողեց իր թիմակից Իսահ Ալիյուին, որը գոլի հեղինակ էր դարձել 19 տարեկան 14 օրականում: Ռեկորդակիրը նախկին փյունիկցի Նդումբուկ Բալեպ Բան է, որը 2003թ. ՀՀ առաջնությունում գոլերի հաշիվը բացել էր 15 տարեկան 231 օրականում:

8․ Վարդան Բակալյանը բացեց գոլերի հաշիվն «Արցախում», իսկ Էդուարդ Ավագյանը, 3-րդ գնդակը խփելով, հավասարվեց թիմի ռմբարկուներ Գրիգոր Աղեկյանին ու Ակմալ Բախտիյարովին, որոնք հեռացել են ակումբից:

9․ Սոլոմոն Իմե Ուդոն ՀՀ առաջնություններում 97-րդ խաղն անցկացրեց և ընդգրկվեց Բարձրագույն խմբում հանդես եկած ամենափորձառու լեգեոնականների տասնյակում՝ ցանկից դուրս թողնելով 96 խաղի մասնակցած Անատոլի Այվազովին: Իսկ ցուցակը գլխավորում է «Միկայի» նախկին պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվան, որը 230 խաղ է անցկացրել:

Իլշատ Ֆայզուլին․ «Աբսուրդ կլինի կարծելը, թե մեր ֆուտբոլիստներն արագ գոլից հետո արդեն մտածում էին հաղթանակի մասին» (տեսանյութ)

10․ Փյունիկցի Արմեն Մանուչարյանը Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Դրանցից 78-ին նա մասնակցել է «Փյունիկի» կազմում:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Դարպասապահ Նռանյանը և «Փյունիկի» ծանրագույն հաղթանակը․ VNews-ի ֆոտոշարքը «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» խաղից

Գևորգ Նռանյան․ «Շատ անսովոր էր դարպասապահի դիրքում, բայց ամեն ինչ անում էի թիմին փրկելու համար» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Փշաքաղվում եմ իմ ֆուտբոլիստների մասին խոսելիս․ ուրախ եմ, որ նման թիմի մարզիչ եմ» (տեսանյութ)

Ալեքսանդր Թարխանովը՝ դրամատիկ խաղի, իր պայմանագրի ժամկետի և Ռոբերտ Արզումանյանի՝ թարգմանչի աշխատանքի մասին (տեսանյութ)

Հայաստանի Մ-19 հավաքականն ընկերական խաղում հաղթել է «Արցախին»

Կարմիր քարտ և գոլ վերջին վայրկյաններին․ «Փյունիկը» հաղթանակ կորզեց «Գանձասար-Կապանի» դեմ խաղում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Հայաստանից Տաջիկստան տեղափոխվելը հետքայլ չեմ համարում»․ Ռուսլան Կորյանը՝ նոր ակումբի և հավաքականի մասին

Վարդան Մինասյան․ «Բոլոր թիմերն օրացույցի առումով հավասար վատ պայմաններում են․ թիմերի մոտ թարմություն չեմ տեսնում» (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան․ «Ես չեմպիոնության անուն ոչ մի անգամ չեմ տվել․ քառյակում հայտնվելը մեզ համար շատ լավ արդյունք կլինի» (տեսանյութ)

Տիգրան Եսայան․ «Նպատակն ամեն հանդիպմանը հաղթանակի համար խաղալը և վերջին տեղից խուսափելն է» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Չգիտեմ՝ ինձնից առաջ ինչ մեկնարկային կազմ է եղել․ 3 օրում ինչ տեսել եմ, այդպես էլ կազմը որոշել եմ» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» շանս չթողեց «Լոռիին», «Շիրակի» 13-րդ ոչ-ոքին (տեսանյութ)

Խաշմանյանի հաղթական վերադարձը․ «զոհը» նրա նախկին թիմն էր՝ «Արարատը» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Լոռի», «Շիրակ» – «Բանանց»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)