fbpx

Ահեղ Կոբյալկոն գրանցեց վերջին 8 տարիների լավագույն ցուցանիշը, Մկոյանը գավաթում գոլ խփեց 13 տարի անց

Գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղերը՝ 10 փաստով

Գավաթի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումներում թիմերից ոչ մեկին չհաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Այնպես որ գավաթի եզրափակչի ուղեգրերի հարցը կվճռվի ապրիլի 22-ին կայանալիք պատասխան հանդիպումներում:

Գավաթի կիսաեզրափակչի առաջին հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Գավաթի կիսաեզրափակիչ առաջին երկու հանդիպումներում էլ գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Գավաթի մրցաշարում կայացած 18 հանդիպումներից 4-ում հաղթել են դաշտի տերերը, 7-ում գրանցվել է ոչ-ոքի, 7-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին:

2 խաղում խփվեց 4 գոլ, բոլորն էլ՝ «Արարատ-Արմենիայի» և «Ալաշկերտի» մրցավեճում: Գավաթի մրցաշարում կայացած 18 հանդիպումներում 49 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը բավական բարձր է՝ 2,72 գոլ մեկ խաղում:

2․ «Արարատ-Արմենիան» պահպանեց գավաթի ընթացիկ խաղարկության ամենաարդյունավետ թիմի համբավը: Թիմը 5 խաղում 13 գոլ է խփել՝ միջինը մեկ խաղում դառնալով 2,6 գոլի հեղինակ:

3․ «Ալաշկերտը» գավաթի ընթացիկ խաղարկությունում առաջին անգամ չկարողացավ հաղթել մրցակցին: Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում ալաշկերտցիները երկու հանդիպումներում էլ հաղթել էին «Արցախին»՝ 2-1, 1-0: Արդեն 8 խաղ է, ինչ գավաթային հանդիպումներում «Ալաշկերտն» անպարտելի է խաղի հիմնական ժամանակում: Վերջին անգամ ալաշկերտցիները պարտվել են 2016թ. հոկտեմբերի 19-ին՝ քառորդ եզրափակչի պատասխան խաղում 0-1 հաշվով զիջելով «Փյունիկին»:

4․ «Լոռին» գավաթի ընթացիկ խաղարկությունում առաջին անգամ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Նախորդ 4 հանդիպումներում վանաձորցիները 8 գոլի հեղինակ էին դարձել՝ մնալով անպարտելի:

5․ «Բանանցին» վերջապես հաջողվեց ընդհատել գավաթի կիսաեզրափակիչ փուլում կրած 4 անընդմեջ պարտությունների տխուր շարքը: Նախորդ երկու մրցաշարերում «Բանանցը» կիսաեզրափակչում պարտվել էր «Փյունիկին» (1-2, 0-1) և «Ալաշկերտին» (0-1, 0-1):

6․ Անտոն Կոբյալկոն գավաթի ընթացիկ խաղարկությունում 6-րդ գոլը խփեց և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարի լավագույն ռմբարկուների ցանկը: Նրա ներկայիս ցուցանիշը լավագույնն է գավաթի վերջին 8 խաղարկություններում: 2011թ. գավաթի մրցաշարում «Միկայի» հարձակվող Նարեկ Բեգլարյանին էր հաջողվել 6 գոլի հեղինակ դառնալ: Իսկ գավաթի մեկ խաղարկությունում առավել արդյունավետ են գործել Արման Քարամյանը (2002թ., «Փյունիկ»), Արամ Ոսկանյանը (2003թ., «Միկա») և Սեմյոն Մուրադյանը (2007թ., «Բանանց»)՝ դառնալով 9-ական գոլի հեղինակ:

Անտոն Կոբյալկոն արդեն պաշտոնական 7 անընդմեջ խաղում դաշտից չի հեռանում առանց գոլի: Առաջնության նախորդ 6 հանդիպումներում նա մեկական անգամ գրավել է մրցակիցների դարպասները: Կոբյալկոն 13 գնդակով ընթացիկ մրցաշրջանի պաշտոնական հանդիպումների լավագույն ռմբարկուն է: Նրան 2 գնդակով է զիջում «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն, որն իր բոլոր 11 գոլերը խփել է առաջնության հանդիպումներում:

7․ Հրայր Մկոյանը պաշտոնական մրցումներում բացեց գոլերի հաշիվն «Ալաշկերտում»՝ չեմպիոնի կազմում նորամուտը նշելով գավաթի մրցաշարում: Գավաթի խաղարկություններում նա իր 2-րդ գոլը խփեց: Պատվավոր մրցանակի խաղարկություններում Մկոյանն իր գոլերի հաշիվը բացել էր 2006թ. ապրիլի 2-ին՝ «Շիրակի» կազմում աչքի ընկնելով «Հայ Արիի» հետ կայացած 1/8 եզրափակչի պատասխան խաղում:

Մկոյանը դարձավ գավաթի մրցաշարերում «Ալաշկերտում» գոլ խփած 2-րդ ամենատարեց ֆուտբոլիստը՝ «Արարատ-Արմենիայի» դարպասը գրավելով 32 տարեկան 213 օրականում: Ռեկորդակիրը թիմի նախկին պաշտպան Միլյան Յաբլանն է, որն աչքի է ընկել 32 տարեկան 262 օրականում:

8․ Վլադիմիր Խոզինը ՀՀ գավաթի խաղարկությունում իր առաջին գոլը խփեց: Մինչ այդ նա երկու անգամ դիպուկ հարվածներով աչքի էր ընկել առաջնության հանդիպումներում: Ընդ որում, գոլերի հաշիվը Խոզինը բացել էր հենց «Ալաշկերտի» հետ կայացած առաջին շրջանի խաղում, որում նորամուտն էր նշել «Արարատ-Արմենիայում»:

9․ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Ալֆոնսե Կասեն դարձավ գավաթի ընթացիկ խաղարկությունում գրանցված 3-րդ ինքնագոլի հեղինակը: Մինչ այդ սեփական դարպասը գրավել էին արարատցի Դմիտրի Մալյական և «Երևանի» լեգեոնական Ֆյոդոր Լիմոնովը:

10․ Դարպասապահ Ստեֆան Չուպիչը պաշտոնական մրցումներում նորամուտը նշեց «Արարատ-Արմենիայում»: Վերջինիս նախկին դարպասապահ Արսեն Սիուկաևն էլ գավաթի մրցաշարում առաջին անգամ պաշտպանեց «Լոռիի» դարպասը: Նա «Բանանցի» դարպասապահ Անատոլի Այվազովի հետ լավագույն արդյունքն ունի գավաթի ընթացիկ մրցաշարում՝ 2 անգամ դարպասը պահելով անառիկ (մեկական՝ «Արարատ-Արմենիայում» և «Լոռիում»):

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Չեմպիոնության խելահեղ մրցավազքի մասնակիցները պայքարելու են գավաթի եզրափակիչ դուրս գալու համար․ Պատասխան խաղերին ընդառաջ

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել

Վարդան Մինասյան․ «Բոլոր թիմերն օրացույցի առումով հավասար վատ պայմաններում են․ թիմերի մոտ թարմություն չեմ տեսնում» (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան․ «Ես չեմպիոնության անուն ոչ մի անգամ չեմ տվել․ քառյակում հայտնվելը մեզ համար շատ լավ արդյունք կլինի» (տեսանյութ)

Տիգրան Եսայան․ «Նպատակն ամեն հանդիպմանը հաղթանակի համար խաղալը և վերջին տեղից խուսափելն է» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Չգիտեմ՝ ինձնից առաջ ինչ մեկնարկային կազմ է եղել․ 3 օրում ինչ տեսել եմ, այդպես էլ կազմը որոշել եմ» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» շանս չթողեց «Լոռիին», «Շիրակի» 13-րդ ոչ-ոքին (տեսանյութ)

Խաշմանյանի հաղթական վերադարձը․ «զոհը» նրա նախկին թիմն էր՝ «Արարատը» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Լոռի», «Շիրակ» – «Բանանց»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Խաշմանյանն ընդդեմ «Արարատի», նաև հերթական «ոսկե» խաղը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 27-րդ տուրը

Անմոռանալի օր Գեղամ Հարությունյանի և Վբեյմարի համար, «Արարատ-Արմենիայի» ռեկորդային ցուցանիշը

«Արարատի 2-ի» դարպասապահը մահացել է հրազենային կրակոցներից

Երկուշաբթին խաղաղ էր Բարձրագույն խմբում. 2 հանդիպումներն էլ ավարտվեցին ոչ-ոքի արդյունքներով (տեսանյութ)