fbpx
Բաժիններ

Մոտ 8 ամիս՝ խաղադաշտից դուրս. Մ19 հավաքականի նախկին ավագի՝ խաղերին չմասնակցելու պատճառը

Հայաստանի Մ19 հավաքականի նախկին ավագ, ներկայումս Մ21 հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանն արդեն տևական ժամանակ է, ինչ խաղադաշտ դուրս չի գալիս Սլովակիան ներկայացնող «Զեմպլին Միխալովցեի» կազմում:

Երիտասարդ ֆուտբոլիստն ակումբի Մ19 թիմում հաջող ելույթներից հետո սկսել էր խաղադաշտ դուրս գալ «Զեմպլինի» առաջին թիմում, բայց վերջին շրջանում անհետացել էր տեսադաշտից: Վերջին անգամ պաշտոնական խաղի է մասնակցել 2018 թվականի սեպտեմբերի 15-ին, երբ «Զեմպլինը» Սլովակիայի Սուպերլիգայի 8-րդ տուրում պարտություն է կրել «Սերեդից» (1-2): Խաղացողն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 5 մրցավեճի. 2 դեպքում եղել է հիմնական կազմում, ևս 3-ում մտել փոխարինման:

VNews.am-ը կապ հաստատեց 19-ամյա Հարությունյանի հետ՝ տեղեկանալու նրա բացակայության պատճառների մասին: «Փյունիկի» նախկին կիսապաշտպանը տեղեկացրեց, որ խաղերին չի մասնակցում մեջքի վնասվածքի պատճառով: Ֆուտբոլիստը հավելեց. «Առայժմ չեմ մարզվում և կոնկրետ չեմ կարող ասել՝ երբ կվերսկսեմ մարզումները: Բժիշկները հիմա կրկին հետազոտություններ են անցկացնում, որպեսզի հասկանան, թե կոնկրետ ինչումն է խնդիրը: Դրանից հետո կսկսեմ բուժումը»:

Հավելենք, որ Հարությունյանը «Զեմպլին Միխալովցեն» ներկայացնող միակ հայը չէ: Այդ ակումբի Մ19 թիմում են հանդես գալիս Հայաստանի այդ տարիքային հավաքականի անդամներ Արմեն Հովհաննիսյանն ու Էրիկ Ազիզյանը: Ի դեպ, Հովհաննիսյանը Մ19 թիմում արդյունավետ ելույթներից հետո ապրիլի 2-ին պաշտոնական խաղերում իր նորամուտն է նշել «Զեմպլինի» առաջին թիմում: Հայ հարձակվողը «Ժիլինայի» հետ գավաթային արտագնա հանդիպմանը փոխարինման է մտել 79-րդ րոպեին, իսկ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1:

Հավաքականի անդամների մի մասը խաղում է, մյուս մասը՝ «նստում»․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հովհաննես Հարությունյան․ «Կարող ենք ավելի լավ խաղալ․ սա մեր հավաքականի առավելագույնը չէր» (տեսանյութ)

«Զեմպլին Միխալովցեում» հայ ֆուտբոլիստների քանակը նվազել է

Բիչախչյանը հագեցնում է մոտ 10 ամսվա «քաղցը», Բալեկյանը՝ մրցում արգենտինական գրանդի հետ (տեսանյութ)

Բարսեղյանը կրկին «կրակեց», Ղազարյանի թիմը «սուզվեց», Համբարձումյանի թիմն էլ փրկվեց․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Մերոնք պարզապես «ռմբահարեցին» մրցակիցներին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Հավաքականի անդամների մի մասը խաղում է, մյուս մասը՝ «նստում»․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Բաբայանը գոլ խփեց այնտեղ, որտեղ հավաքականը ջախջախել էր դանիացիներին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Ադամյանը «ճախրում» է, Բաբայանի շքեղ գոլը, Կամոյի «ասիստը»․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

«Փյունիկը» հաղթեց երկրորդ ընկերական խաղում

Բիչախչյանը փոխարինման է մտել վերջնամասում, Հարությունյանը՝ խաղացել 45 րոպե

Հովհաննես Հարությունյանը վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է խաղադաշտ

Վահան Բիչախչյանի վերադարձն ու գոլային փոխանցումը, Հարությունյանի նորամուտը Ղազախստանում (տեսանյութ)

Մարկոս Պիզելիի «ասիստը» հայազգի մարզչի թիմի դեմ խաղում, որն առաջնության առաջատարն է (տեսանյութ)

Արթուր Սարկիսովի թիմը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հայտնվելու ճանապարհին (տեսանյութ)

Կարևոր իրադարձություն՝ Հայաստանի Մ-19 հավաքականի ավագի կարիերայում

Վահան Բիչախչյանը 2018-ին առաջին անգամ եղել է «Ժիլինայի» 1-ին թիմի հիմնական կազմում (տեսանյութ)