fbpx

Չեմպիոնական պայքարը սարսափելու աստիճան սաստկացել է․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 25-րդ տուրին ընդառաջ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում կայանալիք հանդիպումների շուրջ ամենակարևոր մանրամասները։

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ԲԱՆԱՆՑ»

6 ապրիլի, ժ.14:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

56 խաղ, «Գանձասար-Կապանը» հաղթել է 21 անգամ, «Բանանցը»՝ 17,  գրանցվել է 18 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 62-66

1-ին շրջան. 01.09.2018 «Բանանց» 1-0 «Գանձասար-Կապան»
Գոլը՝ Արամ Բարեղամյան 33՛

2-րդ շրջան. 11.11.2018 «Գանձասար-Կապան» 3-0 «Բանանց»
Գոլերը՝ 1-0՝ Վբեյմար Անգուլո 16՛, 2-0՝ Լուբամբո Մուսոնդա 21՛, 3-0՝ Ալեքս Քրիստիան Ջունիոր 66՛, 11մ

«Գանձասար-Կապան»՝ 7-րդ տեղ (23 միավոր), «Բանանց»՝ 4-րդ տեղ (35 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Առաջնության 2-րդ շրջանում տոնած խոշոր հաշվով հաղթանակով «Գանձասար-Կապանն» ընդհատեց «Բանանցի» հետ կայացած նախորդ 5 անհաջող խաղերի շարքը, որոնցում 2 պարտություն էր կրել, 3 հանդիպում ավարտել էր ոչ-ոքի:

2․ Իսկ ահա 2016/17թթ. առաջնության 2-րդ շրջանից մինչև 2017/18թթ. առաջնության 4-րդ շրջանը ներառյալ մրցակիցների միջև կայացած առաջնության 9 խաղերում «Բանանցին» չի հաջողվել հաղթել գանձասարցիներին՝ կրելով 4 պարտություն, 5-ն ավարտելով ոչ-ոքի:

3․ Վերջին 7 մրցաշրջաններում «Բանանցը» շատ անհաջող է խաղացել «Գանձասար-Կապանի» հետ՝ անցկացրած 36 հանդիպումներից շահելով միայն 6-ը, կրելով 16 պարտություն:

4․ «Գանձասար-Կապանը» շատ անհաջող է հանդես գալիս առաջնության գարնանային հատվածում՝ 4 խաղում վաստակելով ընդամենը մեկ միավոր, վերջին 3 հանդիպումներում չգտնելով մրցակիցների դարպասի բանալին:

5․ «Բանանցն» առաջնության գարնանային հատվածում առայժմ անպարտելի է՝ 4 խաղում վաստակելով 6 միավոր:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Գանձասար-Կապան»՝ Գեղամ Հարությունյան՝ 9 գոլ:

«Բանանց»՝ Սամվել Մելքոնյան՝ 9 գոլ:

Այս հանդիպումն էլ բաց կթողնի 5 խաղով որակազրկված գանձասարցի Բակար Բալդեն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

Չեմպիոնության խելահեղ մրցավազքի մասնակիցները պայքարելու են գավաթի եզրափակիչ դուրս գալու համար․ Պատասխան խաղերին ընդառաջ

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

Դարպասապահ Նռանյանը և «Փյունիկի» ծանրագույն հաղթանակը․ VNews-ի ֆոտոշարքը «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» խաղից

Գևորգ Նռանյան․ «Շատ անսովոր էր դարպասապահի դիրքում, բայց ամեն ինչ անում էի թիմին փրկելու համար» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Փշաքաղվում եմ իմ ֆուտբոլիստների մասին խոսելիս․ ուրախ եմ, որ նման թիմի մարզիչ եմ» (տեսանյութ)

Ալեքսանդր Թարխանովը՝ դրամատիկ խաղի, իր պայմանագրի ժամկետի և Ռոբերտ Արզումանյանի՝ թարգմանչի աշխատանքի մասին (տեսանյութ)

Հայաստանի Մ-19 հավաքականն ընկերական խաղում հաղթել է «Արցախին»

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել

Կարմիր քարտ և գոլ վերջին վայրկյաններին․ «Փյունիկը» հաղթանակ կորզեց «Գանձասար-Կապանի» դեմ խաղում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Հայաստանից Տաջիկստան տեղափոխվելը հետքայլ չեմ համարում»․ Ռուսլան Կորյանը՝ նոր ակումբի և հավաքականի մասին

Վարդան Մինասյան․ «Բոլոր թիմերն օրացույցի առումով հավասար վատ պայմաններում են․ թիմերի մոտ թարմություն չեմ տեսնում» (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան․ «Ես չեմպիոնության անուն ոչ մի անգամ չեմ տվել․ քառյակում հայտնվելը մեզ համար շատ լավ արդյունք կլինի» (տեսանյութ)

Տիգրան Եսայան․ «Նպատակն ամեն հանդիպմանը հաղթանակի համար խաղալը և վերջին տեղից խուսափելն է» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Չգիտեմ՝ ինձնից առաջ ինչ մեկնարկային կազմ է եղել․ 3 օրում ինչ տեսել եմ, այդպես էլ կազմը որոշել եմ» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» շանս չթողեց «Լոռիին», «Շիրակի» 13-րդ ոչ-ոքին (տեսանյութ)