fbpx

Զիդանի կտրուկ պատասխանն Անտիչին․ «Մոդրիչն արժանի էր «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է մադրիդյան ակումբի, «Ատլետիկոյի» և «Բարսելոնայի» նախկին մարզիչ Ռադոմիր Անտիչի խոսքերը։ Այդ մասնագետը կարծիք էր հայտնել, որ խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նախորդ տարվա արդյունքներով արժանի չէր նվաճելու «Ոսկե գնդակը»։

«Ի՞նչ կարող եմ ասել Անտիչի խոսքերի վերաբերյալ։ Մարդիկ կարող են արտահայտել իրենց կարծիքը։ Ցավում եմ նրանց համար, ովքեր նման բաներ են խոսում։ Մոդրիչն արժանի էր «Ոսկե գնդակին», նա այն նվաճել է շնորհիվ քրտնաջան աշխատանքի և գեղեցիկ խաղի»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Մոդրիչը նախորդ տարի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ՖԻՖԱ-ի և ֆրանսիական France Football հանդեսի կողմից։ Խորվաթ ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում երրորդ անգամ անընդմեջ նվաճել էր Չեմպիոնների լիգայի ու աշխարհի ակումբային առաջնության գավաթները, իսկ երկրի հավաքականի հետ միասին հասել էր մինչև աշխարհի առաջնության եզրափակիչ։

Մոդրիչ. «Եթե չհայտնվենք Եվրո 2020-ի եզրափակիչ փուլում, դա ողբերգություն կլինի»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Չելսին» մեկ շաբաթ ունի որոշում կայացնելու համար

«Ռեալն» սկսել է «Սանտիագո Բեռնաբեուի» վերակառուցումը

«Ռեալը» նվազագույնը 50 միլիոն եվրո է ակնկալում իր կիսապաշտպանի տրանսֆերից

Դե Լիխտը Պոգբային «մոտեցնում» է «Ռեալին»

Խամես. «Ռեալում» կան մարդիկ, որ չափազանց շատ բան են որոշում»

«Ռեալը» մի ամբողջ թիմ է վաճառելու

9 գոլ՝ Մադրիդի «Ռեալի» ու «Չելսիի» լեգենդների թիմերի բարեգործական խաղում (տեսանյութ)

Էտո՛օն նշել է՝ իսպանական գրանդերից որն ավելի շատ կհամապատասխաներ Սալահին

Ռեյեսի որդին պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ

Օմար Մոմանին շնորհավորել է Զիդանի տարեդարձը (ծաղրանկար)

Վինիսիուս. «Մբապեի ապագան «Ռեալում» է»

«Ի՞նչ է արվեստը». «Յուվենտուսը» շնորհավորել է Զիդանի տարեդարձը (տեսանյութ)

«Ռեալի» նորեկ Մենդին պարզաբանել է զավեշտալի իրավիճակում հայտնվելու հանգամանքները

«Ռեալի» նորեկը հավանել է խաղընկերոջը թիմից վռնդելու վերաբերյալ գրառումը

«Ազարը չի կարող փոխարինել Ռոնալդուին». Մորիենտես

Յովիչն ընտրել է «Ռեալում» իր խաղահամարը