fbpx
Բաժիններ

Արթուր Պետրոսյան․ «Փյունիկին» չէինք կարող շնորհավորել ֆուտբոլային դաշտում»

«Լոռիի» գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Փյունիկի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2-1) պատասխանել է լրագրողների հարցերին։

-Շատ ծանր խաղ ստացվեց 2 թիմերի համար էլ։ Ինչ սպասում էինք «Փյունիկից» և ինչ նախապատրաստել էինք, մեծամասնությունը կարողացանք կատարել։ Նախքան 11-մետրանոցը, կարծում եմ, խաղը լրիվ մեր վերահսկողության տակ էր, բայց խփած գոլից հետո «Փյունիկը» 2 շատ լավ հնարավորություն ուներ։ Մեր բախտն ինչ-որ տեղ բերեց։ Բայց, եթե հաշվի առնենք ընդհանուր խաղը, կարծում եմ, այս 3 միավորը չենք «գողացել», այլ վաստակել ենք արդար քրտինքով։

Ջոնել Դեսիրեին հարձակման աջ եզրում օգտագործե՞լն էլ քայլ էր, որ մշակել էիք հանդիպումից առաջ։

-Ո՛չ, Դեսիրեին պարզապես հնարավորություն էինք տվել, որ տեղափոխություններ կատարեր հարձակման տարբեր հատվածներով։ Նա երևի թե մի փոքր ավելի շատ ցանկություն ուներ խաղալու աջ եզրից։ Գոհ եմ Դեսիրեի ելույթից։ Կարծում եմ՝ սա Ջոնելի լավագույն խաղն էր առաջնության գարնանային հատվածում։

80-րդ րոպեից սկսած հոգնածություն էր նկատվում «Լոռիի» ֆուտբոլիստների գործողություններում։ Ինչպե՞ս եք գնահատում Ձեր թիմի ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստականությունը։

-Ինչպես նշեցի՝ ծանր խաղ էր։ «Փյունիկը» ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է, անընդհատ ճնշում էր գործադրում՝ օգտագործելով երկար փոխանցումները։ Ֆիզիկական վիճակը բավականին լավ եմ գնահատում, բայց այստեղ ուրիշ հարց կա․ այն փոփոխությունները, որ մենք կատարեցինք թարմություն ապահովելու նպատակով, չաշխատեցին։ Կարծում եմ՝ վերջին 10 րոպեում խնդիրներ ունեցանք հենց այդ պատճառով։

Խիտ խաղացանկ ունեք։ Ձեր տրամադրության տակ եղած կազմը թույլ տալի՞ս է որոշակի ռոտացիա կիրառել, քանի որ պայքարում եք 2 ճակատով՝ Բարձրագույն խմբում ու գավաթի խաղարկությունում։

-Դա մեր ամենամեծ խնդիրն է։ Բայց պետք է հարմարվենք խաղացանկին։ 3 օր անց խաղալու ենք «Գանձասար-Կապանի» հետ, կրկին շատ ծանր հանդիպում է սպասվում։ Պետք է փորձենք ֆուտբոլիստներին պատրաստել։ Պատասխանելով Ձեր հարցին՝ ասեմ՝ այն պահեստայինների նստարանը, որի կարիքը կար, որպեսզի ամենաբարձր նպատակների համար պայքարեինք առաջնությունում ու գավաթի խաղարկությունում, չի հերիքում։ Կա այն, ինչ կա։ Պետք է փորձենք անել առավելագույնը։

Այսօր Իսահ Ալիյուն սովորականից ավելի առաջ քաշված էր խաղում։ Ինչպե՞ս եք գնահատում նրա ելույթը։

-Նրա մասին ինձ հարց էր ուղղվել նաև նախորդ ասուլիսում։ Կան ֆուտբոլիստներ, որոնք այդ սխեմայում չեն տեղավորվում։ Ոչ թե չեն ուզում կամ չեն կարող, այլ կան խաղացողներ, որոնց պետք է ավելի մեծ ազատություն տաս։ Իհարկե, ոչ պաշտպանվելու ժամանակ, բայց հարձակման գծում նրան էլ էինք տվել ազատություն։ Իմ կարծիքով՝ բավականին լավ ստացվեց։

«Փյունիկի» համար տոնական օր էր, իսկ Ձեր թիմը, փաստորեն, գցեց մրցակցի տրամադրությունը․․․

-Ես էլ եմ շնորհավորում «Փյունիկին», մեր ամենատիտղոսակիր ակումբն է։ Այդ ակումբին ցանկանում եմ շատ և շատ 27 տարիներ։ Բայց մրցակցին չէինք կարող շնորհավորել ֆուտբոլային դաշտում, եկել էինք հաղթելու։ Փառք Աստծու, ստացվեց։

Ի՞նչ կասեք Red Eagles-ի ակցիայի մասին։ Այդ ֆան-շարժման անդամները պաստառ էին բացել, որով պահանջում էին հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականը։

-Չէի ուզենա պատասխանել այդ հարցին։ Գեղեցիկ չէր լինի այդ թեմայով արտահայտվելը, քանի որ նախկինում գլխավորել եմ հավաքականը։ Չեմ էլ հասկացել՝ ակցիան ինչի համար էր։ Ամեն դեպքում, ֆուտբոլային դաշտում լավ չեմ վերաբերվում այդպիսի ակցիաներին։

Անդրեյ Տալալաև․ «Լոռիի» հարձակման գծի ֆուտբոլիստները պատժում են նման սխալների համար»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արարատի» խելահեղ մեկնարկը․ 3-րդ «զոհը» «Փյունիկն» էր (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

2 ֆուտբոլիստ լքեց «Փյունիկը»

Աշոտ Բարսեղյան․ «Տխուր եմ 1-1 հաշվի հետ կապված․ մենք 2 միավոր կորցրինք» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյան՝ «Լոռիի» ցուցադրած խաղի, դարպասապահ Շահատունու և Իսահ Ալիյուի մասին (տեսանյութ)

«Գանձասար-Կապանն» ու «Լոռին» մեկական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Լոռի». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Լոռիի» պաշտպանը շատ մոտ է Ֆրանսիայի հայտնի ակումբներից մեկը տեղափոխվելուն

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

Պատմական նվաճումից զատ․ «Արարատ-Արմենիան» 3 ռեկորդի հեղինակ է դարձել

«Փյունիկը» «գայլերին» 0-4 հաշվով զիջեց նաև պատասխան խաղում (տեսանյութ)

«Փյունիկը» 10 րոպեում 3 գնդակ ընդունեց «Վուլվերհեմփթոնից» (տեսանյութ)

«Վուլվերհեմփթոն» – «Փյունիկ». Առաջին կեսից հետո

«Վուլվերհեմփթոն» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

«Վուլվերհեմփթոն» – «Փյունիկ» խաղը կցուցադրվի հայկական հեռուստատեսությամբ

«Ուրարտուն» «փլվեց» «Փյունիկի» հետ խաղի վերջնամասում, բայց արժանի չէր 0-3 հաշվով պարտության