fbpx

Սարգիս «Ադամանդի» 8-րդ «ասիստը», Ղազարյանը վերջապես խաղաց․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Արտերկրի ակումբներում հանդես եկող հայ ֆուտբոլիստները վերջին օրերի ընթացքում մասնակցել են հանդիպումների, որոնց արդյունքներին և տղաների ստացած խաղաժամանակին առաջարկում ենք ծանոթանալ ստորև։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 33-րդ տուր․ «Էվերտոն» 1-0 «Արսենալ»Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Զինագործները» 20 թիմի պայքարում 4-5-րդ հորիզոնականներն են բաժանում «Չելսիի» հետ։

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 28-րդ տուր․ «Յան Ռեգենսբուրգ» 2-1 «Բոխում»․ Սարգիս Ադամյանը 62-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ, ինչի շնորհիվ նրա թիմն առաջ է անցել հաշվի մեջ։ Հայ ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 82-րդ րոպեին։ Նա 2-րդ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում իր հաշվին գրանցել է 10 գոլ և 8 արդյունավետ փոխանցում։ «Յան Ռեգենսբուրգը» 18 թիմի պայքարում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Պորտուգալիայի Պրիմերա, 28-րդ տուր․ «Վիտորիա Գիմարաեշ» 4-0 «Շավիշ»Գևորգ Ղազարյանը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 57-րդ րոպեին։ Հայ կիսապաշտպանն առաջնության նախորդ 2 հանդիպումներում մնացել էր պահեստայինների նստարանին։ «Շավիշն» ընթանում է նախավերջին՝ 17-րդ տեղով։

Դանիայի Սուպերլիգա, առաջնության հիմնական փուլն ավարտվել է, և 14 թիմերը բաժանվել են 2 խմբի՝ չեմպիոնական ու հետնապահների, «Հոբրոն» հետնապահների խմբում է, 2-րդ տուր․ «Հոբրո» 1-1 «Ալբորգ»․ Էդգար Բաբայանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Հոբրոն» հետնապահների B խմբում է ընդգրկված ու 4 թիմի պայքարում զբաղեցնում է վերջին հորիզոնականը՝ պայքարելով տեղը ուժեղագույնների խմբում պահպանելու համար։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր․ «Ուրալ» 3-2 «Ենիսեյ»․ «Ուրալից» Վարազդատ Հարոյանը, որը Տուլայի «Արսենալի» հետ ապրիլի 3-ին տեղի ունեցած գավաթային մրցավեճում փոխարինման էր մտել 67-րդ րոպեին, առաջնության 2-րդ անընդմեջ խաղում մնացել է պահեստայինների նստարանին։ «Ենիսեյից» Արթուր Սարկիսովը մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 58-րդ րոպեին։ «Ուրալը» 11-րդ տեղում է, իսկ «Ենիսեյը»՝ վերջին՝ 16-րդ։

Շվեդիայի Բարձրագույն խումբ, 2-րդ տուր․ «Գյոթեբորգ» 3-0 «Էլֆսբորգ»․ Անդրե Չալըշըրը եղել է հիմնական կազմում ու փոխարինվել 52-րդ րոպեին։ «Գյոթեբորգն» անցկացրած 2 մրցավեճի արդյունքում իր ակտիվում է գրանցել 3 միավոր։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր․ «Օրդաբասի» 1-0 «Ժետիսու»Կամո Հովհաննիսյանը հերթական ամբողջական խաղն է անցկացրել իր թիմի կազմում։ «Ժետիսուն» 5-6-րդ տեղերն է կիսում «Իրտիշի» հետ։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր․ «Կայսար» 0-0 «Աստանա»․ Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին, 36-րդ րոպեին ստացել դեղին քարտ։ «Կայսարը» 12 թիմի պայքարում 7-8-րդ հորիզոնականներն է բաժանում «Ատիրաուի» հետ։

Կիպրոսի Բարձրագույն խումբ, առաջնության հիմնական փուլն ավարտվել է, և մասնակից 12 թիմերը բաժանվել են 2 ենթախմբերի՝ չեմպիոնական ու հետնապահների, «Էնոսիս Պարալիմնին» 2-րդ խմբում է, 5-րդ տուր․ «Ալկի Օրոկլինի» 2-0 «Էնոսիս Պարալիմնի»Հովհաննես Համբարձումյանը հայտավորված չի եղել խաղին։ «Էնոսիսը» նշված 6 թիմի պայքարում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ գտնվելով Բարձրագույն խմբին հրաժեշտ տալու վտանգի տակ։

Բելառուսի Բարձրագույն խումբ, 2-րդ տուր․ «Դինամո Բրեստ» 3-1 «Դնյապրո»Արսեն Բեգլարյանը 2-րդ անընդմեջ մրցավեճում մնացել է պահեստայինների նստարանին։ «Դնյապրոն» Բելառուսի նոր մեկնարկած առաջնությունում միավոր առայժմ չի վաստակել։

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խումբ, 19-րդ տուր․ «Պրոգրես Նիդերկորն» 1-1 «Ֆոլա Էշչ»․ Ալեքսանդր Կարապետյանը մասնակցել է ամբողջ խաղին։ «Պրոգրես Նիդերկորնը» 14 թիմի պայքարում 3-4-րդ հորիզոնականներն է բաժանում «Յունեսի» հետ՝ առաջատար «Դյուդելանժից» հետ մնալով 6 միավորով։

Բելառուսի Բարձրագույն խումբ, 2-րդ տուր․ «Տարպեդա» 1-0 «Իսլոչ»Գրիգոր Աղեկյանը մնացել է պահեստայինների նստարանին։ «Իսլոչն» անցկացրած 2 խաղի արդյունքում իր ակտիվում է գրանցել 3 միավոր։

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 27-րդ տուր․ «Շկուպի» 1-2 «Ռաբոտնիչկի»Դավիթ Մանոյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել առաջին խաղակեսի ավարտից անմիջապես հետո։ «Ռաբոտնիչկին» 10 թիմի պայքարում 4-5-րդ տեղերն է բաժանում «Ռենովայի» հետ։

Արգենտինայի Սուպերլիգա, 25-րդ տուր․ «Ատլետիկո Հուրական» 2-0 «Ատլետիկո Տուկուման»․ Նորբերտո Բրիասկո Բալեկյանն ընդգրկված է եղել մեկնարկային կազմ ու փոխարինվել 63-րդ րոպեին։ «Ատլետիկո Հուրականը» 26 թիմի պայքարում եզրափակում է լավագույն տասնյակը։

Ռումինիայի 2-րդ դիվիզիոն, 28-րդ տուր․ «Աերոստար Բակյու» 0-2 «Պետրոլուլ»Էդգար Մալաքյանը չի մասնակցել իր թիմի 3-րդ անընդմեջ հանդիպմանը։ «Պետրոլուլը» 20 թիմի պայքարում 3-4-րդ հորիզոնականներն է կիսում «Սպորտուլ Սնագովի» հետ և Ռումինիայի առաջատար դիվիզիոն դուրս գալու լավ հնարավորություններ ունի։

Բելգիայի Բարձրագույն խումբ, առաջնության հիմնական փուլն ավարտվել է, ու 16 թիմերը բաժանվել են 2 խմբերի՝ չեմպիոնական և Եվրոպա լիգայի ուղեգրի համար պայքարողների, «Էուպենը» 2-րդ խմբում է, 3-րդ տուր․ «Էուպեն» 0-1 «Սպորտինգ Շառլերոյի»․ Իվան Յագանը հերթական անգամ բացակայել է Կլոդ Մակելելեի գլխավորած թիմի հայտացուցակից։ «Էուպենն» առաջնության այդ հատվածի A ենթախմբում 6 թիմի պայքարում 4-5-րդ տեղերն է կիսում վերոնշյալ «Սպորտինգ Շառլերոյիի» հետ։

Սլովակիայի Մ19 առաջնություն, 23-րդ տուր․ «Պրեշով» Մ19 1-1 «Զեմպլին Միխալովցե» Մ19Էրիկ Ազիզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ նրա թիմակից Արմեն Հովհաննիսյանը խաղադաշտ դուրս չի եկել։ «Զեմպլին Միխալովցե» Մ19-ը 12 թիմի պայքարում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

Գերմանիայի Մ19 Բունդեսլիգա, Հյուսիսային գոտի, 22-րդ տուր․ «Համբուրգ» Մ19 0-1 «Լեյպցիգ» Մ19․ Երջանիկ Ղուբասարյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին։ «Համբուրգ» Մ19-ը 14 թիմի պայքարում 6-րդ հորիզոնականում է։

Տաջիկստանի առաջնություն, 1-ին տուր․ «Իստիքլոլ» 4-1 «Ռեգար-Տադազ»․ Ռուսլան Կորյանը, որն «Իստիքլոլի» կազմում անցկացրած նախորդ 2 պաշտոնական խաղում դարձել էր ընդհանուր 4 գոլի հեղինակ, այս անգամ բացակայել է իր թիմի հայտացուցակից։

Ամերիկյան ՄԼՍ, Արևմտյան Կոնֆերենցիա, 6-րդ տուր․ «ԴՍ Յունայթեդ» 0-4 «Լոս Անջելես»Դիեգո Ռոսի Մարաշլյանը դարձել է հեթ-տրիքի հեղինակ՝ աչքի ընկնելով 27-րդ, 32-րդ ու 76-րդ րոպեներին։ Մարաշլյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին։ «Լոս Անջելեսը» 12 թիմի պայքարում գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Կոլումբիայի Պրիմերա Բ (հզորությամբ 2-րդ առաջնություն), 11-րդ տուր․ «Ռեալ Սան Անդրես» 0-1 «Բոյակա Չիկո»Ժոաո Ժորդի Մոնրո Արարատն ամբողջական հանդիպում է անցկացրել։ «Բոյակա Չիկոն» 16 թիմի պայքարում ընթանում է 6-րդ հորիզոնականով։

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 30-րդ տուր․ «Ֆակել» 0-0 «Արմավիր»․ Դավիթ Արշակյանը հայտավորված է եղել պահեստայինների նստարանին ու փոխարինման մտել առաջին խաղակեսի ավարտից անմիջապես հետո։ «Ֆակելը» 20 թիմի պայքարում զբաղեցնում է 16-րդ տեղը։

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, առաջնության հիմնական փուլն ավարտվել է, ու 12 թիմերը բաժանվել են 2 խմբերի՝ չեմպիոնական և հետնապահների, «Արսենալ Կիևը» 2-րդ խմբում է, 1-ին տուր․ «Չեռնոմորեց» 1-3 «Արսենալ Կիև»Գեղամ Կադիմյանը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 56-րդ րոպեին, խաղադաշտում իր տեղը զիջել է հայազգի Արթուր Ավագիմյանը։ Վերջինս դեղին քարտ է ստացել 47-րդ րոպեին, Կադիմյանն էլ զգուշացվել է 76-րդ րոպեին։ «Արսենալը» վերոնշյալ խմբում 6 թիմի պայքարում ամենավատ ցուցանիշն ունի և առաջնությունից դուրս մնալու վտանգի տակ է։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր․ «Ռուբին» 0-0 «Արսենալ Տուլա»․ Խորեն Բայրամյանը, որը կազանյան ակումբի երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել էր թիմի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, բացակայել է այս հանդիպման հայտացուցակից։ «Ռուբինը» 8-9-րդ տեղերն է կիսում «Ախմատ Գրոզնիի» հետ։

Մոլդովայի Բարձրագույն խումբ, 4-րդ տուր․ «Պետրոկուբ» 2-2 «Սֆինտուլ Գեորգե»Գարեգին Կիրակոսյանը բացակայել է իր թիմի հայտացուցակից, քանի որ նախորդ հանդիպման ժամանակ կարմիր քարտ էր ստացել։ «Սֆինտուլ Գեորգեն» 8 թիմի պայքարում եզրափակում է լավագույն եռյակը։

Արգենտինայի Պրիմերա Բ (հզորությամբ 2-րդ առաջնություն), 23-րդ տուր․ «Տեմպերլեյ» 1-2 «Սենտրալ Կորդոբա»․ Մաուրո Գևգեոզյանը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել 64-րդ րոպեին։ «Տեմպերլեյը» 25 թիմի պայքարում 13-14-րդ հորիզոնականներն է բաժանում «Ագրոպեսուարիոյի» հետ։

Հոլանդիայի 2-րդ դիվիզիոն (հզորությամբ 3-րդ առաջնություն), 28-րդ տուր․ «Կատվեյկ» 2-3 ԱՖՍ․ Նորայր Ասլանյանն ընդգրկված է եղել մեկնարկային կազմ, 63-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով և փոխարինվել 86-րդ րոպեին։ «Կատվեյկը» 18 թիմի պայքարում 3-5-րդ հորիզոնականներն է կիսում «Էքսելսիորի» ու «Սպակենբուրգի» հետ։

Ֆրանսիայի առաջնություն, 31-րդ տուր․ «Նիցա» 1-0 «Մոնպելյե»․ վերջինիս գլխավոր մարզիչը հայազգի մասնագետ Միշել Տեր-Զաքարյանն է։ «Մոնպելյեն» 20 թիմի պայքարում հանգրվանել է 8-րդ տեղում։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ՈՒԵՖԱ-ի նախագահ. «Եթե Լոնդոնում երկու ադրբեջանական թիմ խաղար, ոչ ոք չէր անհանգստանա»

VivaroBet-ը՝ «Արսենալ»-ի պաշտոնական գործընկեր (տեսանյութ)

Mirror. Էմերին առանձնազրույցներ է ունեցել Մխիթարյանի և թիմի մյուս ֆուտբոլիստների հետ

«Արսենալը» Ֆրանսիայում կմասնակցի ընկերական հանդիպման

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է, Ադամյանինը՝ զգալիորեն բարձրացել

«Արսենալի» կիսապաշտպանը ցանկանում է հեռանալ թիմից

Պաշտոնական. «Արսենալի» խաղացանկը Պրեմիեր լիգայի 2019/20 խաղարկությունում

#Ապրող_ֆոտոներ_23. Անդրես Ինիեստայի գեղեցիկ ժեստը Դանիել Խարկեի հիշատակին (լուսանկար, տեսանյութ)

Հայտնի է՝ որ թիմը «Ռոմայի» փոխարեն կխաղա International Champions Cup-ում

Տիգրան Բարսեղյան. «Հաջողություն էր, որովհետև բոլորս հավատում էինք» (տեսանյութ)

Մխիթարյանի վիճակագրությունը Հունաստանի դեմ խաղում՝ ըստ SofaScore-ի

Արժանապատիվ ֆուտբոլը հաղթանակներ է բերում. Հայաստանի հավաքականի թեժ հունիսը

Առաջին գոլերն ու առաջին հաղթանակը հույների հետ մրցավեճում. Հունաստան-Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

«Արսենալը» կարող է իր տրանսֆերային բյուջեի կեսը ծախսել բելգիացի կիսապաշտպանի վրա

Հունաստան – Հայաստան․ Մեր ֆուտբոլիստների գնահատականները

Կամո Հովհաննիսյան․«Այս անգամ ես ձեզ հարցեր տամ» (տեսանյութ)