fbpx
Բաժիններ

Թիմ, որը «գլխացավանք» է դարձել «Արարատ-Արմենիայի» համար

Բարձրագույն խմբի 25-րդ տուրը՝ 10 փաստով

Առաջնության 25-րդ տուրից հետո չեմպիոնության համար մղվող պայքարը զգալիորեն թեժացավ: Օգտվելով «Արարատ-Արմենիայի»  «սայթաքումից»՝ «Ալաշկերտը» կրկին ստանձնեց առաջատարի դերը: «Բանանցն» էլ, դժվարին հաղթանակ տոնելով, ընդհուպ մոտեցավ առաջատարին: Չեմպիոնական մրցավազքում ներգրավվեց «Լոռին»՝ կրճատելով միավորների տարբերությունն առաջատար եռյակից:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 100 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը 36-ական հաղթանակ են տոնել, 28 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Ամեն ինչ թեժ էր թե՛ խաղադաշտում, թե՛ տրիբունաներում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Լոռի» հանդիպումից

4 խաղում 11 գոլ խփվեց: Առաջնության մեկնարկից անցկացված 100 հանդիպումներում 221 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,21 գոլ մեկ խաղում:

2․ «Շիրակն» ընդհատեց «Արարատ-Արմենիայի» 7 անընդմեջ հաղթանակների ռեկորդային շարքը: Հետաքրքիր է, որ մինչ այդ Վարդան Մինասյանի սաները վերջին անգամ միավոր էին կորցրել հենց շիրակցիների հետ անցյալ տարվա նոյեմբերի 11-ին Գյումրիում կայացած խաղում, որում պարտվել էին նվազագույն հաշվով:

3․ «Ալաշկերտը», որ 23-րդ տուրում «Արարատ-Արմենիային» պարտվելուց հետո վերջինիս զիջել էր առաջատարի իր դիրքը, կրկին զբաղեցրեց 1-ին հորիզոնականը: Ընթացիկ առաջնությունում ալաշկերտցիները 2-րդ անգամ հաղթեցին «Արցախին», որի հետ անցկացրած 3 խաղերում էլ սեփական դարպասն անառիկ են պահել:

Վարդան Բիչախչյանը՝ Վահան Բիչախչյանի առողջական վիճակի մասին (տեսանյութ)

4․ «Բանանցն» առաջնությունում անպարտելի խաղերի շարքը հասցրեց 6-ի: Առաջնության գարնանային հատվածում Իլշատ Ֆայզուլինի սաները 5 խաղում 9 միավոր են վաստակել:

5․ «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն առաջնությունում 12-րդ գոլը խփեց և ավելի ամրապնդեց լավագույն ռմբարկուի իր դիրքերը: Նա հիանալի հնարավորություն ունի գերազանցելու նախորդ առաջնության «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր Արտակ Եդիգարյանի ցուցանիշը, որը 13 գոլի հեղինակ էր դարձել: Արտակը 22 խաղից հետո իր հաշվին 11 գոլ էր գրանցել:

Արթուր Պետրոսյան․ «Փյունիկին» չէինք կարող շնորհավորել ֆուտբոլային դաշտում»

6․ «Բանանցի» սենեգալցի ֆուտբոլիստ Պապե Աբդու Կամարան բացեց գոլերի հաշիվը Հայաստանի առաջնությունում՝ հաղթանակ պարգևելով իր թիմին: Իսկ Ալեքսանդր Օգանիսյանն առաջին գոլը խփեց «Գանձասար-Կապանի» կազմում՝ գրավելով իր նախկին թիմի դարպասը:

7․ Ալաշկերտցի Գուստավո Մարմենտինին բացեց գոլերի հաշիվը նաև Հայաստանի առաջնությունում: «Ալաշկերտում» պաշտոնական մրցումներում իր առաջին գոլը Մարմենտինին խփել էր Սուպերգավաթի խաղում՝ գրավելով գանձասարցի Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը:

Աշոտ Բարսեղյանը՝ խաղին տրիբունայից հետևելու մասին․ «Ամեն ինչ նորմալ է․ եթե ինչ-որ բան լինի, հայտարարություն կանենք» (տեսանյութ)

8․ Բարձրագույն խմբում առաջին գոլերը խփեցին նաև շիրակցի Բունջամին Շաբանին և «Արարատ-Արմենիայի» լեգեոնական Դմիտրի Գուզը: Շաբանին ընդգրկվեց «Շիրակում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ Դմիտրի Աբակումովի պաշտպանած դարպասը գրավելով 28 տարեկան 68 օրականում:

9․ Վբեյմար Անգուլոն Բարձրագույն խմբում 97-րդ խաղն անցկացրեց և ընդգրկվեց ՀՀ առաջնություններում «Գանձասար-Կապանում» առավել շատ հանդիպումների մասնակցած ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս թողնելով Ալեն Համբարձումյանին (96 խաղ): Լուբամբո Մուսոնդայից հետո Վբեյմարը տասնյակում ընդգրկված 2-րդ լեգեոնականն է: Թիմի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից այդ ցանկում է նաև Գեղամ Հարությունյանը, որը 111 խաղով 5-6-րդ տեղերն է բաժանում Կարեն Զաքարյանի հետ: Իսկ ցուցակը գլխավորում է «Գանձասար-Կապանի» նախկին ավագ Արա Խաչատրյանը, որը հարազատ թիմի կազմում 246 անգամ է խաղադաշտ դուրս եկել:

Հայկ Իշխանյան․ «Լոռին» այս հաղթանակով կարող է միանալ չեմպիոնական պայքարին» (տեսանյութ)

10․ Ալաշկերտցի Օգնեն Չանչարևիչը միակ դարպասապահն էր, ում հաջողվեց 25-րդ տուրում դարպասն անառիկ պահել: Որակազրկումից հետո վերադառնալով խաղադաշտ՝ նա ընթացիկ առաջնությունում 11-րդ անգամ «չոր» դուրս եկավ: Չանչարևիչը հիանալի հնարավորություն ունի գերազանցելու «Ալաշկերտի» նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովի ռեկորդային ցուցանիշը: Վերջինս 2015/16թթ. առաջնության 26 հանդիպումներից 12-ում «Ալաշկերտի» դարպասն անառիկ էր պահել:

Աշոտ Հայրապետյան  

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ալաշկերտն» իր առաջին ձեռքբերումն է կատարել ձմռանը

«Ալաշկերտը» խզել է պայմանագրերը 7 ֆուտբոլիստների հետ

«Փյունիկը» դժգոհ է ՀՖՖ-ի որոշումից. ակումբի հայտարարությունը

Թովմաս Գրիգորյան․ «Արմեն Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ»

2 հայ, 1 լեգեոներ․ «Նոան» բաժանվել է 3 ֆուտբոլիստից

5 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկից»

Թովմաս Գրիգորյան. «Լոռիի» դեպքում նվիրատվություն չի լինելու, այլ հստակ գործարք»

«Գանձասար-Կապանից» հեռացել է 6 ֆուտբոլիստ

«Նոան» առաջարկել է ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու, իսկ նախագահի հարցում դեռ չի կողմնորոշվել

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Փյունիկ» ՖԱ-ն ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը

Ջոնել Դեսիրեն ԲԽ-ի պատմության մեջ միակ լեգեոներն է, որին հաջողվել է պենտա-տրիկի հեղինակ դառնալ

Արմեն Պետրոսյան․ «Շատ գոհ եմ մեր ֆուտբոլիստներից, բայց կան օղակներ, որոնք պետք է համալրենք» (տեսանյութ)