fbpx

Կմրցեն երբեմնի սկզբունքային մրցակիցները՝ «Արարատն» ու «Փյունիկը»․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 26-րդ տուրին ընդառաջ

«ԼՈՌԻ» – «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»

10 ապրիլի, ժ.15:00, Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտ

2 խաղ, որոնցում թիմերը մեկական հաղթանակ են տոնել, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-2

1-ին շրջան. 15.09.2018 «Լոռի» 3-0 «Գանձասար-Կապան»
Գոլերը՝ 1-0՝ Ստեֆան Ադջումանի 7՛, 2-0՝ Սանդի Ինուսա Ումարու 67՛, 3-0՝ Իսահ Ալիյու 85՛

2-րդ շրջան. 25.11.2018 «Գանձասար-Կապան» 2-0 «Լոռի»
Գոլերը՝ 1-0՝ Լուբամբո Մուսոնդա 68՛, 2-0՝ Միհրան Մանասյան 90+1՛, 11մ

«Լոռի»՝ 5-րդ տեղ (34 միավոր), «Գանձասար-Կապան»՝ 7-րդ տեղ (23 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ «Լոռին» շարունակեց առաջնության գարնանային հատվածում անպարտելի 5 խաղերի շարքը՝ տոնելով 2-րդ հաղթանակը: Այդ հանդիպումներում վանաձորցիները 9 միավոր են վաստակել: Վերջին անգամ «Լոռին» խաղադաշտից պարտված է հեռացել անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին՝ նվազագույն հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»:

2․ Իսկ ահա «Գանձասար-Կապանը» հերթական անգամ անհաջողության մատնվեց՝ գարնանային հատվածի 5 հանդիպումներում կրելով 4-րդ պարտությունը: Կապանցիները գարնանն առայժմ մեկ միավոր են վաստակել: «Բանանցի» հետ կայացած նախորդ տուրի խաղում գանձասարցիներին վերջապես հաջողվեց ընդհատել 372 րոպե տևած գոլային երաշտը:

3․ Ջոնել Դեսիրեն արդյունավետ խաղ է ցուցադրում նաև առաջնության գարնանային հատվածում՝ խփելով 4-րդ գնդակը: Այդ ցուցանիշով նա հավասարվեց «Արարատ-Արմենիայի» հարձակվող Անտոն Կոբյալկոյին: Դեսիրեն 12 գնդակով շարունակում է վստահորեն գլխավորել առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

4․ Վբեյմար Անգուլոյի համար հերթական հանդիպումը կլինի 98-րդը Բարձրագույն խմբում: Այդ ցուցանիշով նա կհավասարվի «Գանձասար-Կապանում» լեգեոնականների մեջ բոլորից շատ խաղ անցկացրած Լուբամբո Մուսոնդային:

5․ Գեղամ Հարությունյանն էլ «Գանձասար-Կապանի» մարզաշապիկով 112-րդ խաղը կանցկացնի և կընդգրկվի թիմի կազմում բոլորից շատ հանդիպումների մասնակցած ֆուտբոլիստների հնգյակում:

Այս հանդիպումն էլ բաց կթողնի 5 խաղով որակազրկված գանձասարցի Բակար Բալդեն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Վանաձորի «Լոռին» նոր դարպասապահ ունի

13 ֆուտբոլիստ միացել է «Արարատին»

«Լոռին» իսպանացի նորեկ ունի

Պաշտոնական. «Արարատ-Արմենիայի» շարքերը համալրել է հոլանդացի կիսապաշտպան

2 բրազիլացի ֆուտբոլիստ համալրել է «Լոռիի» կազմը

ՊՍՎ-ի սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

Արամ Բարեղամյանին 7 խաղ է բաժանում «Բանանցի» պատմության կարևոր էջը թարմացնելուց

Հակոբ Համբարձումյանը՝ «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ

«Արարատի» ավագն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

«Լոռին» 2 տարվա պայմանագիր է ստորագրել կոլումբացի կիսապաշտպանի հետ

«Ալաշկերտի» հարձակվողը փորձաշրջան կանցնի ուկրաինական ակումբում

«Արարատ-Արմենիայի» բոլոր գոլերը «Սպուտնիկի» հետ մրցավեճում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» ջախջախիչ հաշվով հաղթանակ է տոնել ընկերական խաղում

Այս տարի էլ կարող ենք զարմացնել Եվրոպային․ Դրա համար հիմքեր կան

«Արարատ-Արմենիան» ժամանել է Բելառուս և առաջին մարզումն անցկացրել (տեսանյութ)