fbpx

Յուրահատուկ խաղ Արտակ Եդիգարյանի ու Վահագն Այվազյանի համար, իսկ Կոբյալկոն կրկին «կրակում» է

Բարձրագույն խմբի 26-րդ տուրը՝ 10 փաստով

Առաջնության 26-րդ տուրից հետո «Արարատ-Արմենիան» կրկին ստանձնեց առաջատարի դերը: Չեմպիոնական մրցավազքում թեժ պայքարը շարունակվում է, և յուրաքանչյուր վրիպում կարող է ճակատագրական լինել:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 104 հանդիպումներում դաշտի տերերին հաջողությունն ուղեկցել է 37 անգամ, հյուրերը 38 հաղթանակ են տոնել, 29 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

4 խաղում 9 գոլ խփվեց: Առաջնության մեկնարկից անցկացված 104 հանդիպումներում 230 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,21 գոլ մեկ խաղում:

2․ «Արարատ-Արմենիան», որ նախորդ տուրում առաջատարի դիրքը զիջել էր «Ալաշկերտին», կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Վարդան Մինասյանի սաները բոլորից հաջող են հանդես գալիս առաջնության գարնանային հատվածում՝ 6 խաղում վաստակելով 16 միավոր:

3․ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» ՀՀ առաջնություններում առաջին անգամ պարտվեց «Բանանցին»: Նրա օրոք անցկացրած նախորդ երկու խաղերում էլ ալաշկերտցիները հաղթել էին «Բանանցին»:

4․ «Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարած Յուրի Նագայցևի նորամուտը հաջող ստացվեց: Նրա սաները կամային հաղթանակ տոնեցին «Արարատի» նկատմամբ՝ ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ պարտության մատնելով արարատցիներին:

5․ Տուրում նշանակվեց 11մ 2 հարված, որոնք հաջող իրացրին «Բանանցի» վետերան Արամ Բարեղամյանն ու արարատցի Արտյոմ Սիմոնյանը: Վերջինս «Արարատում» արդեն 2-րդ 11մ հարվածը դիպուկ իրացրեց:

6․ Անտոն Կոբյալկոն, որ նախորդ տուրում ընդհատել էր արդյունավետ 6 խաղերի շարքը, կրկին աչքի ընկավ՝ խփելով ընթացիկ առաջնությունում 8-րդ գոլը: Այդ գոլերից 5-ը նա խփել է առաջնության գարնանային հատվածում՝ ցույց տալով լավագույն արդյունքը: Կոբյալկոն պաշտոնական մրցումներում խփած 14 գնդակով ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է:

7․ Պետրոս Ավետիսյանը վերջին երկու հանդիպումներում դաշտից չի հեռանում առանց գոլի՝ 3 անգամ գրավելով մրցակիցների դարպասը: Նա «Արարատ-Արմենիայում» անցկացրած 6 խաղում արդեն 4 գոլի հեղինակ է դարձել: Համեմատության համար նշենք, որ առաջնության աշնանային հատվածում Պետրոսը «Փյունիկում» անցկացրած 11 խաղում ընդամենը 2 գոլ էր խփել:

8․ Փյունիկցի Ուսման Մուհամեդը բացեց գոլերի հաշիվը Բարձրագույն խմբում, իսկ Վիգեն Ավետիսյանն առաջին գոլը խփեց «Արցախում»:

9․ Արտակ Եդիգարյանն «Ալաշկերտի» կազմում Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Նա դարձավ թիմի կազմում 100 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 2-րդ ֆուտբոլիստը: Ռեկորդակիրը Միհրան Մանասյանն է, որն «Ալաշկերտում» ՀՀ առաջնություններում 124 խաղ է անցկացրել: Իսկ ահա «Ալաշկերտից» «Արարատ» տեղափոխված Սարգիս Շահինյանը ֆուտբոլային կարիերայում Բարձրագույն խմբում 100-րդ խաղի հոբելյանը նշեց:

10․ «Բանանցի» ավագ Վահագն Այվազյանի համար «Ալաշկերտի» հետ հանդիպումը թիմի կազմում պաշտոնական մրցումներում անցկացրած 167-րդ խաղն էր: Այդ ցուցանիշով նա ընդգրկվեց «Բանանցում» առավելագույն քանակի խաղեր անցկացրած ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս թողնելով Ռոմեո Ջենեբյանին (166 խաղ): Ռեկորդակիրը թիմի նախկին հարձակվող Սամվել Մելքոնյանն է, որը պաշտոնական մրցումներում 228 անգամ կրել է «Բանանցի» մարզաշապիկը:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Անտոն Բելով. «Փյունիկին» միանալու պատճառներից մեկը եվրագավաթներն են»

«Արարատը» մեկնել է Մոսկվա՝ ուսումնամարզական հավաք անցկացնելու

Պաշտոնական. «Անժիի» պաշտպանը միացել է «Փյունիկին»

Պարգևատրվեցին ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակակիրները. VNews-ի ֆոտոշարքը

Վարդան Մինասյան. «Ազգային հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին «կրակ» կար» (տեսանյութ)

Դենիս Տալալայը լքեց «Փյունիկը»

Միջադեպի հետևանքները. Վարդանյանը որակազրկվել է 5 խաղով, այլ որոշումներ

Պաշտոնական. Արտակ Դաշյանը վերադարձավ «Բանանց»

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է, Ադամյանինը՝ զգալիորեն բարձրացել

«Ալաշկերտի» կանանց թիմը կխաղա Չեմպիոնների լիգայում

«Բանանցը» հրաժեշտ է տվել Արթուր Ավագյանին

Ղուկաս Պողոսյանը հեռացել է «Ալաշկերտից»

Եվս մեկ ֆուտբոլիստ հեռացավ «Արարատից»

Հունաստան – Հայաստան․ Մեր ֆուտբոլիստների գնահատականները

Պետրոս Ավետիսյան. «Խաղասկզբում լարվածություն կար, բայց աստիճանաբար հաղթահարեցի» (տեսանյութ)

Միխայլո Կալուգինը հեռացավ «Արարատից»