fbpx
Բաժիններ

Կկայանա 2 առաջատարների «ճակատամարտը»․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ԼՈՌԻ»

14 ապրիլի, ժ.15:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

2 խաղ, որոնցից մեկում հաղթել է «Ալաշկերտը», մյուսում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-2 

1-ին շրջան. 22.09.2018 «Ալաշկերտ» 2-1 «Լոռի»
Գոլերը՝ 0-1՝ Սանդի Ինուսա Ումարու 23՛, 1-1, 2-1՝ Ջեֆերսոն Ռեիս 65՛, 69՛

2-րդ շրջան. 28.11.2018 «Լոռի» 1-1 «Ալաշկերտ»
Գոլերը՝ 1-0՝ Ուգոչուկվու Իվու 32՛, 11մ, 1-1՝ Մլադեն Զելկովիչ 52՛

«Ալաշկերտ»՝ 3-րդ տեղ (40 միավոր), «Լոռի»՝ 5-րդ տեղ (35 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Ալաշկերտն» անհաջող է հանդես գալիս առաջնության գարնանային հատվածում՝ 6 հանդիպումներում վաստակելով ընդամենը 7 միավոր: Արամ Ոսկանյանի սաները գարնանն արդեն 3-րդ պարտությունը կրեցին: Առաջնության վերջին 8 հանդիպումներում չեմպիոնն ընդամենը 2 հաղթանակ է տոնել («Գանձասար-Կապան»՝ 4-2, «Արցախ»՝ 1-0)՝ վաստակելով 8 միավոր:

2․ «Լոռին» թեև գարնանային հանդիպումներում առայժմ անպարտելի է, սակայն 6 խաղերից միայն 2-ում է հաղթել («Արցախ»՝ 2-0, «Փյունիկ»՝ 2-1)՝ վաստակելով 10 միավոր:

3․ «Ալաշկերտն» այն երկու թիմերից մեկն է (մյուսն «Արարատ-Արմենիան» է), որի հետ առաջնության հանդիպումներում «Լոռիին» դեռ չի հաջողվել հաղթանակ տոնել:

4․ «Ալաշկերտը» սեփական հարկի տակ անցկացրած 11 հանդիպումներում 21 միավոր է վաստակել՝ տոնելով 7 հաղթանակ, կրելով 4 պարտություն: Հետաքրքիր է, որ առայժմ միայն «Արարատ-Արմենիային» և «Փյունիկին» է հաջողվել հյուրընկալվելիս պարտության մատնել «Ալաշկերտին»՝ տոնելով 2-ական հաղթանակ:

5․ «Լոռին» հյուրընկալվելիս անցկացրած 11 հանդիպումներում իր օգտին 17 միավոր է գրանցել՝ կրելով ընդամենը 2 պարտություն: Տանտերերից միայն «Ալաշկերտին» և «Գանձասար-Կապանին» է առայժմ հաջողվել հաղթել «Լոռիին»: Մրցակցի հարկի տակ անցկացրած վերջին 3 խաղերում «Լոռին» անպարտելի է՝ վաստակելով 5 միավոր:

Դիմակայության լավագույն ռմբարկուն՝

«Ալաշկերտ»՝ Ջեֆերսոն Ռեիս՝ 2 գոլ

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված ալաշկերտցի Արթուր Եդիգարյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

Պաշտոնական. Երևանի «Արարատն» արտասահմանցի գլխավոր մարզիչ ունի

«Գանձասար-Կապանը» ոչ-ոքի է խաղացել Հայաստանի պատանեկան հավաքականի հետ (տեսանյութ)

Գոռ Մալաքյանը նույնպես հրավիրվել է Հայաստանի հավաքական

Բարձրագույն խմբի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

Վադիմ Բորեց․ «Մենք էլ հույս ունենք, որ հնարավոր կլինի կայունության հասնել»

Աշոտ Բարսեղյան․ «Մենք այս ֆուտբոլիստներով չենք կարող շատ բարձր արդյունքներ գրանցել»

Հայկական ակումբների 8 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

«Նոան» 10 հոգով հաղթեց «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

«Նոա» – «Գանձասար-Կապան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դաժան պայքար, խաղաղ ելք․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Շիրակ» հանդիպումից

Իլշատ Ֆայզուլին․ «Սա ամենացավալի միավորն է, որ վաստակել ենք այստեղ»

Վարդան Բիչախչյան․ «Մենք ավելի մոտ էինք հաղթանակին»

Դավիդ Կամպանյա․ «Ցույց տվեցինք՝ ավելի լավ թիմ ենք, քան «Փյունիկը»

Ալեքսանդր Տարխանով․ «Խայտառակ մրցավարություն էր»

Արմեն Ադամյան․ «Արարատ-Արմենիան» մեզ գերազանցեց միայն գոլային պահերի ավելի լավ իրացմամբ»