fbpx
Բաժիններ

Հավաքականի 3 անդամ գոլ խփեց, Հարոյանն էլ հիշեցրեց իր մասին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Արտերկրի ակումբներում հանդես եկող հայ ֆուտբոլիստները վերջին օրերի ընթացքում մասնակցել են հանդիպումների, որոնց արդյունքներին և տղաների ստացած խաղաժամանակին առաջարկում ենք ծանոթանալ ստորև։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 34-րդ տուր․ «Ուոտֆորդ» 0-1 «Արսենալ»Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Զինագործները» 20 թիմի պայքարում 4-5-րդ հորիզոնականներն են բաժանում «Չելսիի» հետ։ Ընդ որում, Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն «Արսենալի» համեմատ 1 խաղ ավելի է անցկացրել։

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 29-րդ տուր․ «Յունիոն Բեռլին» 2-2 «Յան Ռեգենսբուրգ»Սարգիս Ադամյանը 16-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ 11-մետրանոցը նշանակվել էր հենց հայ խաղացողի կատարած հարվածի արդյունքում։ Ադամյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել հիմնական ժամանակի վերջին րոպեին։ Հայ ֆուտբոլիստը 2-րդ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում արդեն դարձել է 11 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։ «Յան Ռեգենսբուրգը» 18 թիմի պայքարում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Պորտուգալիայի Պրիմերա, 29-րդ տուր․ «Շավիշ» 2-2 «Բելենենսեշ»․ Գևորգ Ղազարյանը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել 63-րդ րոպեին։ «Շավիշը» շարունակում է ընթանալ նախավերջին՝ 17-րդ տեղով։

Դանիայի Սուպերլիգա, առաջնության հիմնական փուլն ավարտվել է, և 14 թիմերը բաժանվել են 2 խմբի՝ չեմպիոնական ու հետնապահների, «Հոբրոն» հետնապահների խմբում է, 3-րդ տուր․ «Հոբրո» 1-2 «Ռանդերս»․ Էդգար Բաբայանը 49-րդ րոպեին գրավել է իր նախկին թիմի դարպասը։ Նա հենց «Ռանդերսից» է 2017 թվականի հունվարին տեղափոխվել «Հոբրո»։ Հայ կիսապաշտպանը մասնակցել է ամբողջ խաղին։ «Հոբրոն» հետնապահների B խմբում զբաղեցնում է վերջին՝ 4-րդ հորիզոնականը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր․ «Արսենալ Տուլա» 0-0 «Ուրալ»Վարազդատ Հարոյանը, այս տարի առաջին անգամ ընդգրկվելով Եկատերինբուրգը ներկայացնող թիմի մեկնարկային կազմ, մասնակցել է ամբողջ մրցավեճին։ Նա 84-րդ րոպեին ստացել է դեղին քարտ։ Պաշտպանը Պրեմիեր լիգայի նախորդ 2 հանդիպումներում մնացել էր պահեստայինների նստարանին։ «Ուրալը» 16 թիմի պայքարում 11-12-րդ տեղերն է բաժանում «Կռիլյա Սովետովի» հետ։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր․ «Ժետիսու» 3-0 «Կայրաթ»․ Կամո Հովհաննիսյանը մրցավարի կողմից ավելացված ժամանակի 6-րդ րոպեին խելահեղ անցումից հետո դարձել է գոլի հեղինակ։ Հայ խաղացողը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Ժետիսուն» անցկացրած 5 խաղից հետո իր ակտիվում է գրանցել 9 միավոր։ «Կայրաթը» մինչ «Ժետիսուին» հանդիպելը մասնակցել էր 4 մրցավեճի՝ տոնելով նույնքան հաղթանակ։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր․ «Տարազ» 1-2 «Կայսար»Տիգրան Բարսեղյանը հերթական ամբողջական խաղն է անցկացրել։ «Կայսարն» անցկացրած 5 հանդիպման արդյունքում հավաքել է 7 միավոր։

Կիպրոսի Բարձրագույն խումբ, առաջնության հիմնական փուլն ավարտվել է, և մասնակից 12 թիմերը բաժանվել են 2 ենթախմբերի՝ չեմպիոնական ու հետնապահների, «Էնոսիս Պարալիմնին» 2-րդ խմբում է, 6-րդ տուր․ «Դոխա» 2-2 «Էնոսիս Պարալիմնի»Հովհաննես Համբարձումյանը եղել է մեկնարկային կազմում և 33-րդ րոպեին հեռացվել խաղադաշտից՝ ստանալով կարմիր քարտ։ «Էնոսիսը» հետնապահների խմբում զբաղեցնում է նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը՝ փրկություն հանդիսացող 4-րդ տեղից հետ մնալով ընդամենը մեկ միավորով։

Շվեդիայի Բարձրագույն խումբ, 3-րդ տուր․ «Յուրգորդեն» 2-1 «Գյոթեբորգ»Անդրե Չալըշըրը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Գյոթեբորգն» անցկացրած 3 խաղում վաստակել է նույնքան միավոր։

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խումբ, 20-րդ տուր․ «Մոնդորֆ-Լես-Բեյնս» 1-0 «Պրոգրես Նիդերկորն»Ալեքսանդր Կարապետյանը հայտավորված է եղել պահեստայինների թվում և փոխարինման մտել 59-րդ րոպեին։ «Պրոգրես Նիդերկորնը» 14 թիմի պայքարում եզրափակում է լավագույն քառյակը։

Բելառուսի Բարձրագույն խումբ, 3-րդ տուր․ «Դնյապրո» 1-2 «Սլավիա»․ Արսեն Բեգլարյանը 3-րդ անընդմեջ խաղում մնացել է պահեստայինների նստարանին։ «Դնյապրոն» Բելառուսի ընթացիկ առաջնության միակ թիմն է, որ առայժմ ոչ մի միավոր չի վաստակել։

Արգենտինայի Սուպերլիգայի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ փուլ, 1-ին հանդիպում․ «Սան Լորենցո» 0-0 «Ատլետիկո Հուրական»Նորբերտո Բրիասկո Բալեկյանն ընդգրկված է եղել իր թիմի մեկնարկային կազմ ու փոխարինվել 80-րդ րոպեին։ «Ատլետիկո Հուրական» – «Սան Լորենցո» պատասխան մրցավեճը տեղի կունենա ապրիլի 20-ին։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր․ «Ենիսեյ» 0-0 «Ուֆա»․ Արթուր Սարկիսովը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 55-րդ րոպեին։ «Ենիսեյը» պահպանում է իր դիրքը՝ մնալով վերջին՝ 16-րդ հորիզոնականում։

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 28-րդ տուր․ «Ռենովա» 1-2 «Ռաբոտնիչկի»Դավիթ Մանոյանն առաջնության 6-րդ անընդմեջ խաղում եղել է իր թիմի մեկնարկային կազմում։ Հայ կիսապաշտպանը վերոնշյալ մրցավեճում փոխարինվել է 59-րդ րոպեին։ «Ռաբոտնիչկին» 10 թիմի պայքարում ընթանում է 4-րդ հորիզոնականով՝ 3-րդ տեղը զբաղեցնող «Ակադեմիա Պանդևից» հետ մնալով 8 միավորով։

Բելառուսի Բարձրագույն խումբ, 3-րդ տուր․ «Իսլոչ» 1-0 «Նեման Գրոդնո»․ Գրիգոր Աղեկյանը մնացել է պահեստայինների նստարանին։ Աղեկյանը Բելառուսի առաջնությունում առայժմ ստացել է ընդամենը 4 րոպե խաղաժամանակ՝ փոխարինման մտնելով «Գորոդեյայի» հետ 1-ին տուրի մրցավեճում։ «Իսլոչը» մեկնարկային 3 խաղի արդյունքում իր ակտիվում է գրանցել 6 միավոր։

Բելգիայի Բարձրագույն խումբ, առաջնության հիմնական փուլն ավարտվել է, ու 16 թիմերը բաժանվել են 2 խմբերի՝ չեմպիոնական և Եվրոպա լիգայի ուղեգրի համար պայքարողների, «Էուպենը» 2-րդ խմբում է, 4-րդ տուր․ «Բերշոտ-Վիլրիյկ» 2-0 «Էուպեն»Իվան Յագանն այս անգամ էլ բացակայել է «Էուպենի» հայտացուցակից։ Նա վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել ապրիլի 3-ին՝ փոխարինման մտնելով «Վեստերլոյի» հետ հանդիպմանը։ «Էուպենն» առաջնության այդ հատվածի A ենթախմբում զբաղեցնում է վերջին՝ 6-րդ տեղը։

Արգենտինայի Պրիմերա Բ (հզորությամբ 2-րդ առաջնություն), 24-րդ տուր․ «Ալմագրո» 2-1 «Տեմպերլեյ»Մաուրո Գևգեոզյանը 90-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ կրճատելով հաշվի տարբերությունը։ Նա եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել 76-րդ րոպեին։ 83-րդ րոպեին նաև դեղին քարտ է ստացել։ 32-ամյա հարձակվողը «Տեմպերլեյի» կազմում ընթացիկ առաջնությունում մասնակցել է 7 հանդիպման (ընդամենը 1-ում է եղել հիմնական կազմում) և դարձել 3 գոլի հեղինակ։ «Տեմպերլեյը» 25 թիմի պայքարում ընթանում է 14-րդ հորիզոնականով։

Ամերիկյան ՄԼՍ, Արևմտյան Կոնֆերենցիա, 7-րդ տուր․ «Լոս Անջելես» 2-0 «Ցինցինատի»․ Դիեգո Ռոսի Մարաշլյանն ամբողջական խաղ է անցկացրել։ «Լոս Անջելեսը» 12 թիմի պայքարում գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ անցկացրած 7 հանդիպումներից 6-ում առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ, 1-ում գրանցելով ոչ-ոքի։

Ռումինիայի 2-րդ դիվիզիոն, 30-րդ տուր․ «Լուկեաֆարուլ Օրադեա» 3-1 «Պետրոլուլ»Էդգար Մալաքյանը, որ բաց էր թողել իր թիմի նախորդ 3 հանդիպումները, այս անգամ եղել է հիմնական կազմում և փոխարինվել 29-րդ րոպեին։ «Պետրոլուլը» 20 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը։

Սլովակիայի Մ19 առաջնություն, 24-րդ տուր․ «Պոպրադ» Մ19 2-0 «Զեմպլին Միխալովցե» Մ19Էրիկ Ազիզյանը և Արմեն Հովհաննիսյանը մասնակցել են ամբողջ հանդիպմանը։ «Զեմպլին Միխալովցե» Մ19-ը 12 թիմի պայքարում 9-10-րդ տեղերն է բաժանում «Սենիցա» Մ19-ի հետ։

Գերմանիա, Բավարիայի շրջանի Ռեգիոնալլիգա, 22-րդ տուր․ «Գրոյտեր Ֆյուրտ» Մ19 3-0 «Բայերն Հոֆ» Մ19․ Գերման Կուրբաշյանն իր թիմի կազմում դարձել է 3-րդ գոլի հեղինակը։ Նա եղել է պահեստայինների թվում և պայքարին ներգրավել 62-րդ րոպեից։ «Գրոյտեր Ֆյուրտ» Մ19-ը մրցաշարի առաջատարն է։

Գերմանիայի Մ19 Բունդեսլիգա, Հյուսիսային գոտի, 23-րդ տուր․ «Հանովեր» Մ19 1-0 «Համբուրգ» Մ19Երջանիկ Ղուբասարյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին։ «Համբուրգ» Մ19-ը 14 թիմի պայքարում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

Կոլումբիայի Պրիմերա Բ (հզորությամբ 2-րդ առաջնություն), 12-րդ տուր․ «Բոյակա Չիկո» 0-0 «Օրսոմարսո»․ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը մասնակցել է ամբողջ խաղին։ «Բոյակա Չիկոն» 16 թիմի պայքարում ընթանում է 6-րդ հորիզոնականով։

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, առաջնության հիմնական փուլն ավարտվել է, ու 12 թիմերը բաժանվել են 2 խմբերի՝ չեմպիոնական և հետնապահների, «Արսենալ Կիևը» 2-րդ խմբում է, 2-րդ տուր․ «Արսենալ Կիև» 1-0 «Վորսկլա»․ Գեղամ Կադիմյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, 31-րդ րոպեին ստացել դեղին քարտ, իսկ նրա թիմակից, 22-ամյա կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը մնացել է պահեստայինների նստարանին։ «Արսենալ Կիևը» վերոնշյալ խմբում նախավերջին՝ 5-րդ հորիզոնականում է։ Եթե կիևցիները մնան այս տեղում, ապա ուժեղագույնների խմբում գրանցումը պահպանելու համար կանցկացնեն փլեյ-օֆֆի հանդիպումներ։

Հոլանդիայի 1-ին դիվիզիոն (հզորությամբ 2-րդ առաջնություն), 34-րդ տուր․ «Այաքս-2» 5-2 «Գոու Ըհեյդ Իգլս»Գոռ Աղբալյանը նստած է եղել պահեստայինների նստարանին և փոխարինման մտել 78-րդ րոպեին։ «Գոու Ըհեյդ Իգլսը» 20 թիմի պայքարում եզրափակում է լավագույն եռյակը՝ 2-րդ տեղը զբաղեցնող «Սպարտա Ռոտերդամից» հետ մնալով 5 միավորով։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր․ «Կռիլյա Սովետով» 1-0 «Ռուբին»Խորեն Բայրամյանն առաջնության 2-րդ անընդմեջ խաղում չի ընդգրկվել կազանյան ակումբի հայտացուցակ։ «Ռուբինը» 9-10-րդ հորիզոնականներն է բաժանում «Ախմատ Գրոզնիի» հետ։

Հոլանդիայի 2-րդ դիվիզիոն (հզորությամբ 3-րդ առաջնություն), 29-րդ տուր․ «Կատվեյկ» 2-0 «Լինդեն»․ Նորայր Ասլանյանը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել 35-րդ րոպեին։ «Կատվեյկը» 18 թիմի պայքարում 3-4-րդ տեղերն է կիսում «Էքսելսիոր Մասլուիսի» հետ։

Մոլդովայի Բարձրագույն խումբ, 5-րդ տուր․ «Սֆինտուլ Գեորգե» 0-3 «Շերիֆ»․ Գարեգին Կիրակոսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, 30-րդ րոպեին ստացել դեղին քարտ։ «Սֆինտուլ Գեորգեն» 8 թիմի պայքարում եզրափակում է լավագույն քառյակը։

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 31-րդ տուր․ «Կրասնոդար-2» 1-2 «Ֆակել»․ «Ֆակելից» Դավիթ Արշակյանը մնացել է պահեստայինների նստարանին։ «Կրասնոդար-2»-ի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է 20-ամյա կիսապաշտպան Հարություն Գրիգորյանը, իսկ նրա թիմակից, 18-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 65-րդ րոպեին։ «Ֆակելը» 20 թիմի պայքարում 15-րդ տեղում է, իսկ «Կրասնոդար-2»-ը եզրափակում է լավագույն տասնյակը։

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 31-րդ տուր․ «Արմավիր» 0-2 «Խիմկի»Արշակ Կորյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 67-րդ րոպեին։ 23-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 30 անգամ՝ իր հաշվին գրանցելով 2 գոլ։ Անդրեյ Տալալաևի գլխավորած թիմը 11-13-րդ հորիզոնականներն է կիսում «Մորդովիայի» ու «Լուչի» հետ։

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 31-րդ տուր․ «Մորդովիա» 0-0 «Շիննիկ»Իշխան Գելոյանը եղել է հիմնական կազմում ու փոխարինվել 76-րդ րոպեին։ 26-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 27 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ։ «Շիննիկը» 8-րդ հորիզոնականում է։

Ուրուգվայի Բարձրագույն խումբ, 9-րդ տուր․ «Պլասա Կոլոնիա» 0-1 «Պենյարոլ»․ Խոակին Բոգոսյանը հայտավորված է եղել պահեստայինների նստարանին ու փոխարինման մտել 80-րդ րոպեին։ «Պլասա Կոլոնիան» 16 թիմի պայքարում 13-14-րդ հորիզոնականներն է բաժանում Մոնտեվիդեոյի «Ռիվեր Փլեյթի» հետ։

Ֆրանսիայի առաջնություն, 32-րդ տուր․ «Մոնպելյե» 2-1 «Թուլուզ»․ «Մոնպելյեի» գլխավոր մարզիչը հայազգի Միշել Տեր-Զաքարյանն է։ «Մոնպելյեն» 20 թիմի պայքարում 6-8-րդ տեղերն է կիսում «Ռեյմսի» և «Նիցայի» հետ։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Դանի Ալվեսը պատրաստ է աշխատավարձի կրճատման հանուն անգլիական ակումբի

«Ռեալի» ֆուտբոլիստ շատ մոտ է «Արսենալ» տեղափոխությանը

Ունայ Էմերի. «Բավարիայի» դեմ շանս կստանան Մխիթարյանը, Սոկրատիսը, Ջական ու Նելսոնը»

«Արսենալը» պաշտոնապես ներկայացրեց արտագնա մարզաշապիկը (լուսանկարներ)

«Արսենալը» վստահ հաղթանակ տարավ «Կոլորադո Ռապիդսի» հետ ստուգողական խաղում (տեսանյութ)

Էդգար Բաբայանը Դանիայի Սուպերլիգայի մեկնարկային խաղում շքեղ գոլային փոխանցում է կատարել (տեսանյութ)

«Այաքսի» տեխնիկական տնօրենն «Արսենալին» խորհուրդ է տալիս վաճառել Օզիլին ու գնել Զիեշին

«Արսենալը» վերջին մարզումն է անցկացրել առաջիկա ստուգողական հանդիպումից առաջ (լուսանկարներ)

Մխիթարյանը հանդիպել է ԱՄՆ-ում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

«Արսենալը» 80 միլիոն եվրո է առաջարկել իր գլխավոր թիրախներից մեկի համար

Անգլիական գրանդ ակումբները հետաքրքրված են Ալվեսի ծառայություններով

Մխիթարյանը հաջողություն է մաղթել Հայաստանի Մ19 հավաքականին իսպանացիների դեմ խաղից առաջ

«Արսենալն» 80 միլիոն եվրո է առաջարկել «Լիլի» հարձակվողի համար

«Արսենալը» հրաժարվել է իր տրանսֆերային թիրախներից մեկին հրավիրելու մտքից

Մխիթարյանը՝ վերջին 5 տարիներին ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների տասնյակում

«Արսենալը» կարող է աստղային տրանսֆեր իրականացնել