fbpx
Բաժիններ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 27-րդ տուրը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստին ըստ VNews.am-ի։

Դարպասապահ՝ Գևորգ Կասպարով («Գանձասար-Կապան»)

Կապանյան թիմն առաջին անգամ հաղթեց գարնանային հատվածում։ Առաջնության ամենատարեց մասնակցին՝ 38-ամյա Կասպարովին պետք է արժանին մատուցել կայունության և լավ մարզավիճակն անընդհատ պահելու համար։ «Արարատի» հետ մրցավեճում նա մի քանի անգամ օգնության հասավ իր թիմին, կարելի է առանձնացնել Շահինյանի հարվածից հետո նրա փայլուն սեյվը։ Կապանյան թիմի կազմը զգալիորեն երիտասարդացել է, և դրանով մեծացել է նաև փորձառու ֆուտբոլիստների դերը, որոնք պետք է իրենց հետևից տանեն մյուսներին։

Պաշտպաններ՝ Նանա Կվամե Անտվի («Լոռի»)

Եթե առաջնության նախորդ հատվածում «Լոռին» «ուրախ» թիմ էր, որը կարող էր հրաշքներ գործել հարձակման գծում, բայց տապալվել պաշտպանությունում, ապա հիմա Արթուր Պետրոսյանը հասել է հավասարակշռության։ «Լոռին» այժմ գերազանց է կառուցում թիմային պաշտպանությունը։ Անտվին «Ալաշկերտի» հետ խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ, ևս մեկ դեպքում հաշվենկատ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Դեսիրեին, որը չօգտագործեց այդ գոլային հնարավորությունը։

Հովհաննես Նազարյան («Արցախ»)

21-ամյա պաշտպանը խաղից խաղ ավելի մեծ վստահություն է ներշնչում։ Նազարյանը «Շիրակի» հետ հանդիպման ընթացքում մասնակցել է 20 մենապայքարի, որից հաղթել է 16-ում․ գերազանց ցուցանիշ է։ Շատ կարևոր է, որ պաշտպանությունում նրա կողքին խաղում են Վահագն Մինասյանի և Արգիշտի Պետրոսյանի պես փորձառու ֆուտբոլիստներ։ Սա «Արցախի» մասնակցության առաջին տարին է Բարձրագույն խմբում, բայց այնտեղ երիտասարդ մի շարք խաղացողներ արդեն հասցրել են ուշագրություն գրավել։

Գևորգ Նռանյան («Գանձասար-Կապան»)

Հերթական գրագետ ու ստացված խաղը։ Կապանյան թիմի պաշտպանությունը, սկսած դեռ «Լոռիի» հետ նախորդ հանդիպումից, աչքի է ընկնում հուսալիությամբ, ինչի շնորհիվ հաջողվել է 2 խաղ անընդմեջ դարպասն անառիկ պահել։ Նռանյանն «Արարատի» հետ հանդիպմանը մասնակցել է 10 մենապայքարի, հաղթող է դուրս եկել դրանցից 8-ում։ Ֆիզիկական լավ պատրաստականությունը և խաղը կարդալու կարողությունը թույլ են տալիս գերազանցելու մրցակիցներին օդային պայքարում, նաև իրականացնելու նպատակային սահանկումներ։

Ալբերտ Գաջիբեկով («Բանանց»)

Անկյունայինի խաղարկումից հետո գոլ խփելու մեջ, առաջին հայացքից, արտառոց ոչինչ չկա, բայց Գաջիբեկովն «Արարատ-Արմենիայի» հետ «ոսկե» խաղում հրաշալի կատարեց գլխի իր հարվածը։ Քիչ էր մնացել՝ այն հաղթական դառնար «Բանանցի» համար։ Գաջիբեկովը մենապայքարների է ներգրավել 12 անգամ՝ հաղթող դուրս գալով 7-ում։ Նրա խաղընկեր Կպոդոն նույնպես լավ մարզավիճակում է։ «Բանանցի» պաշտպանության ցանկացած դիրքում այսօր մեծ մրցակցություն կա, ինչն էլ նպաստում է ֆուտբոլիստների՝ զգոնությունը չկորցնելուն։

Ալեքս Կակուբա («Լոռի»)

Կակուբան, առաջնության ընթացքում միանալով թիմին, մեկնարկային կազմից դուրս թողեց Դեու Դոսային։ Հաջողությամբ է միանում գրոհներին, ֆիզիկական գերազանց պատրաստականության հաշվին չեզոքացնում մրցակիցներին։ Նենադովիչն այս խաղում որոշակի տհաճություններ պատճառեց Կակուբային, բայց փաստն այն է, որ «Լոռին» պահպանեց նվազագույն հաշվով առավելությունը։

Անմոռանալի օր Գեղամ Հարությունյանի և Վբեյմարի համար, «Արարատ-Արմենիայի» ռեկորդային ցուցանիշը

Գեորգի Պաշով («Արարատ-Արմենիա»)

Խորհրդանշական հավաքականում այսօր շատ են պաշտպանները, ուստի «Արարատ-Արմենիայի» աջ եզրայինին կփորձենք «օգտագործել» որպես կիսապաշտպան։ Վերոնշյալ խաղում Պաշովի գոլը փրկություն հանդիսացավ Վարդան Մինասյանի գլխավորած թիմի համար, որը խուսափեց պարտությունից։ Այս պաշտպանը, որը կայուն լավ ֆուտբոլ է ցուցադրում, դրվագներից մեկում նաև փակեց Դամաշկանի հարվածի ճանապարհը, երբ «Բանանցի» հարձակվողը մոտ էր գոլի հեղինակ դառնալուն։ Դա խաղի առանցքային դրվագներից մեկն էր։

Կիսապաշտպաններ՝ Անգուլո Վբեյմար («Գանձասար-Կապան»)

Ժամանակները փոխվում են, բայց Անգուլոն մնում է կապանյան թիմի անփոխարինելի հենակետայինը։ Նա «Արարատի» հետ խաղում լավ աշխատեց միջին գծում, փոխանցումների ճշգրտությունը գնահատվել է 93%։ Դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ՝ գնդակ մատակարարելով Գեղամ Հարությունյանին։ Վբեյմարի համար այս խաղը խորհրդանշական էր նաև նրանով, որ կոլումբացին այժմ հանդիսանում է «Գանձասար-Կապանի» կազմում Բարձրագույն խմբում ամենաշատ հանդիպումների (99) մասնակցած լեգեոնականը։

Արամ Բարեղամյան («Բանանց»)

«Բանանցի» փորձառու կիսապաշտպանն առանց գնդակի ահռելի աշխատանք կատարեց։ Ինչպես միշտ, ճնշում էր գործադրում մրցակցի հարձակվողների նկատմամբ, նաև հասցնում մասնակից լինել սեփական կիսադաշտում կատարվող գործընթացներին։ Ուներ նաև գոլ խփելու հնարավորություն, սակայն նպաստավոր դիրքից վրիպեց։ Քանի դեռ բոլորը խոսում են «Արարատ-Արմենիայի», «Ալաշկերտի» և «Փյունիկի» մասին, «Բանանցը» սահուն քայլերով, «անաղմուկ» վստահ քայլեր է կատարում չեմպիոնական մրցավազքում։

Սանդի Ինուսա Ումարու («Լոռի»)

Նա «Ալաշկերտի» հետ մրցավեճում վանաձորյան թիմի հաղթական գոլի հեղինակն է։ Սանդին սիրում է խփել չափազանց մեծ կարևորության գոլեր։ Այդ առումով կարող ենք հիշատակել նաև «Փյունիկի» հետ հանդիպմանը նրա կատարած դիպուկ հարվածը։ Ամենակարևորն այն է, որ այս ֆուտբոլիստը գրոհների վերջնամասում շատ լավ է զգում պահը, դիրքավորվում այնպես, որ թիմակիցներն առանց երկմտելու իրեն հասցեագրեն գնդակը։ Դե իսկ դիպուկությունն էլ կասկածի տեղիք չի թողնում։

Հարձակվող՝ Գեղամ Հարությունյան («Գանձասար-Կապան»)

Գեղամին 5 խաղ անընդմեջ չէր հաջողվում դառնալ գոլի հեղինակ։ «Արարատի» հետ մրցավեճը «կոտրեց սառույցը»։ Բայց Հարությունյանի՝ մրցակիցների դարպասը չգրավելը չէր նշանակում, թե նա լավ չէր խաղում։ Ներկայիս և նախկին «Գանձասար-Կապանի» միջև ահռելի տարբերություն կա․ Գեղամն այն ժամանակ չափազանց լուրջ աջակցություն էր ստանում թիմակիցներից, հատկապես Մուսոնդայից և Ալեքսից, իսկ ներկայումս շատ հաճախ է գնում օգնելու կիսապաշտպաններին։ Հիմա Հարությունյանի գործողությունների շրջանակն ընդլայնվել է։

Խորհրդանշական հավաքականում որոշ ֆուտբոլիստների խաղային դիրքեր պայմանական են՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Խաշմանյանը ռեկորդային ցուցանիշ գրանցեց՝ գերազանցելով Բիչախչյանի արդյունքը

«Գանձասար-Կապանը» պարտվել է մակեդոնական թիմին (տեսանյութ)

«Լոռիի» լավագույն ռմբարկուն հեռանում է թիմից

«Արարատ-Արմենիայի» մրցակիցը ԵԼ-ի 2-րդ որակավորման փուլում ու հանդիպումների ժամանակացույցը

Իլյա Անտոնով. «Մենք պարտվեցինք ոչ թե ամբողջ խաղը, այլ 2-րդ կեսի առաջին 15 րոպեները» (տեսանյութ)

Վարդան Մինասյան. «Մեր հակահարձակումը լավ չստացվեց» (տեսանյութ)

Ֆուտբոլիստ, որը հայկական ակումբների «դահիճն» է դարձել եվրագավաթներում

Պաշտոնական. «Լոռին» բրազիլացի դարպասապահ է ձեռք բերել

«Արարատ-Արմենիան» պարտվեց ԱԻԿ-ին և լքում է պայքարը Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» կրճատում է հաշվի տարբերությունը՝ 1-3 (տեսանյութ)

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». 15 րոպեում հայկական թիմը հայտնվեց ծայրահեղ ծանր վիճակում (տեսանյութ)

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». Տանտերերը երկրորդ գնդակն են խփում (տեսանյութ)

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». Երկրորդ կեսի մեկնարկում տանտերերը բացում են հաշիվը (տեսանյութ)

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». Բոլոր հարցերի պատասխանը՝ երկրորդ խաղակեսում

ԱԻԿ – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները հանդիպեցին Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)