fbpx
Բաժիններ

Խաշմանյանն ընդդեմ «Արարատի», նաև հերթական «ոսկե» խաղը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ԱՐԱՐԱՏ»

19 ապրիլի, ժ.15:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

27 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 16 անգամ, «Արարատը»՝ 7,  գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 45-32

1-ին շրջան. 05.08.2018 «Արարատ» 0-1 «Ալաշկերտ»
Գոլը՝ Դանիել Ստոյկովիչ 58՛

2-րդ շրջան. 30.09.2018 «Ալաշկերտ» 2-1 «Արարատ»
Գոլերը՝ 1-0՝ Ուրոշ Նենադովիչ 25՛, 1-1՝ Անդրանիկ Քոչարյան 67՛, 2-1՝ Ուրոշ Նենադովիչ 78՛

3-րդ շրջան. 02.12.2018 «Արարատ» 1-0 «Ալաշկերտ»
Գոլը՝ Գոռ Պողոսյան 8՛

«Ալաշկերտ»՝ 4-րդ տեղ (40 միավոր), «Արարատ»՝ 9-րդ տեղ (15 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Վերջին տարիներին «Ալաշկերտն» «Արարատի» ամենաանհարմար մրցակիցն էր ՀՀ առաջնություններում: Մինչև ընթացիկ առաջնության 3-րդ շրջանի խաղը, մրցակիցների միջև կայացած նախորդ 13 հանդիպումներն էլ ավարտվել էին ալաշկերտցիների օգտին: Եվ ահա անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին արարատցիներն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ վերջապես հաղթեցին չեմպիոնին: Դա ընթացիկ առաջնությունում «Արարատի» առայժմ վերջին հաղթանակն է: Հաջորդ 7 խաղերում արարատցիներն ընդամենը 2 միավոր վաստակեցին:

2․ «Ալաշկերտն» անհաջող է հանդես գալիս առաջնության գարնանային հատվածում՝ 7 խաղերում վաստակելով նույնքան միավոր: Վերջին երկու հանդիպումներում չեմպիոնը պարտվել է՝ չկարողանալով գրավել մրցակիցների դարպասը:

3. Ընթացիկ առաջնությունում «Ալաշկերտում» մարզչական արդեն 3-րդ փոփոխությունը տեղի ունեցավ: Մեկնարկային 7 խաղերում թիմի ղեկին Վարուժան Սուքիասյանն էր, որի օրոք «Ալաշկերտը» վաստակեց 10 միավոր (+3=1-3, 10-6), ինչը հնարավոր միավորների 47,6 տոկոսն է: 8-րդ տուրում «Լոռիի» հետ խաղում (2-1) գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Սերգեյ Էրզրումյանը: Հաջորդ 16 խաղերը չեմպիոնն անցկացրեց Արամ Ոսկանյանի գլխավորությամբ՝ վաստակելով հնարավոր միավորների 56,2 տոկոսը (+8=3-5, 15-12): Ընդ որում Ոսկանյանը հենց «Արարատի» հետ 2-րդ շրջանի խաղում էր երկրորդ անգամ ստանձնել «Ալաշկերտի» ղեկը:

4․ Ճակատագրի քմահաճույքով Աբրահամ Խաշմանյանը վերադարձն «Ալաշկերտ» կնշի հենց իր նախկին թիմի հետ մրցախաղում: Մարզչական իր կարիերայում Խաշմանյանը 3-րդ անգամ է գլխավորում «Ալաշկերտը»: Առաջին անգամ նա թիմի ղեկը ստանձնել էր 2014/15թթ. առաջնության 6-րդ տուրում՝ փոխարինելով Արմեն Գյուլբուդաղյանցին: Խաշմանյանը պաշտոնավարեց մինչև 2016/17թթ. առաջնության 9-րդ տուրը ներառյալ, որից հետո կարճ ժամանակով հեռացավ թիմից ու 21-րդ տուրից կրկին գլխավորեց «Ալաշկերտը»: Հաջորդ պաշտոնանկությունը տեղի ունեցավ նախորդ առաջնության 20-րդ տուրից հետո, երբ Խաշմանյանը տեղը զիջեց Վարուժան Սուքիասյանին:

5․ «Արարատում» էլ ընթացիկ առաջնությունում մարզչական 3-րդ փոփոխությունը տեղի ունեցավ: «Արարատն» առաջնությունը սկսել էր Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ, որի օրոք անցկացրած 9 հանդիպումներում ընդամենը 5 միավոր էր վաստակել (+1=2-6, 7-17), ինչը հնարավոր միավորների 18,5 տոկոսն է: Ի դեպ, Արմեն Ստեփանյանը հենց «Ալաշկերտի» հետ առաջնության 2-րդ շրջանի հանդիպումից հետո է պաշտոնանկ արվել:

Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ արարատցիները համեմատաբար ավելի հաջող հանդես եկան՝ 14 հանդիպումներում վաստակելով 10 միավոր (+2=4-8, 9-20), ինչը հնարավոր միավորների 23,8 տոկոսն է: Խաշմանյանն արդեն 3-րդ անգամ է հեռանում «Արարատից»: Նախորդ տուրում արարատցիները Տիգրան Եսայանի գլխավորությամբ զիջեցին «Գանձասար-Կապանին»:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Արարատ»՝ Ալեքսանդր Ռակիչ՝ 6 գոլ:

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան՝ 17 գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ խաղում խաղադաշտից հեռացված արարատցի Միխայլո Կալուգինը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

10 հոգով մնացած «Արարատը» պահպանեց հաղթանակն ու մնաց 1-ին տեղում (տեսանյութ)

Վիկտոր Հուգոն և ևս երկու ֆուտբոլիստ միացել են «Արարատին»

«Արարատ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Ափսոսում եմ, որ տղաների «քրտինքը» չպարգևատրվեց 3 միավորով» (տեսանյութ)

Աղվան Դավոյան․ «Առաջնությունում ավելացել է որակյալ լեգեոներների քանակը, հայերն էլ որակապես աճ են գրանցել» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Թիմը ֆուտբոլ է խաղում, պայքարում է․․․ բացակայում է միայն եզրափակիչ հարվածը» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Երկշաբաթյա դադարի պատճառով ընկել էինք խաղային ռիթմից» (տեսանյութ)

«Շիրակը» բաց թողեց 1-ին հորիզոնական բարձրանալու հնարավորությունը (տեսանյութ)

«Շիրակ» – «Գանձասար-Կապան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Գեորգի Ղազարյան․ «Մեր ֆիզիկականը չհերիքեց, որովհետև 15 օրվա ընթացքում 5 մարզում էինք անցկացրել» (տեսանյութ)

«Ալաշկերտը» տպավորեց, «Փյունիկը»՝ հիասթափեցրեց․ VNews-ի ֆոտոշարքը գավաթակրի ու փոխչեմպիոնի խաղից

Դավիդ Կամպանյա․ «Կլինեն խաղեր, երբ Դեսիրեն և Աղեկյանը միասին կհայտնվեն մեկնարկային կազմում» (տեսանյութ)

Տարխանով. «Մեր թիմը այսօր չխաղաց» (տեսանյութ)

Արմեն Ադամյան. «Ինչպես ասում են՝ ինչ մտածել էինք, այն էլ ստացվեց» (տեսանյութ)

Արթուր Ավագյան․ «Մարզիչը հանձնարարել էր գոլային փոխանցում կատարել, գոլ խփել» (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Փյունիկին», չեմպիոնը առաջին միավորները կորցրեց (տեսանյութ)