fbpx
Բաժիններ

Խաշմանյանն ընդդեմ «Արարատի», նաև հերթական «ոսկե» խաղը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ

«ԳԱՆՁԱՍԱՐԿԱՊԱՆ» – «ՓՅՈՒՆԻԿ» 

20 ապրիլի, ժ.14:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

57 խաղ, «Գանձասար-Կապանը» հաղթել է 16 անգամ, «Փյունիկը»՝ 26, գրանցվել է 15 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 55-93

2-րդ շրջան (առաջինն այս շրջանի խաղն է կայացել). 30.09.2018 «Գանձասար-Կապան» 1-2 «Փյունիկ»
Գոլերը՝ 0-1՝ Ռուսլան Կորյան 72՛, 0-2՝ Մաքսիմ Ժեստոկով 86՛, 1-2՝ Միհրան Մանասյան 90+2՛
34-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը («Փյունիկ») չիրացրեց 11մ հարվածը (գնդակը դիպավ հորիզոնական ձողին):

1-ին շրջան. 03.10.2018 «Փյունիկ» 0-1 «Գանձասար-Կապան»
Գոլը՝ Դրիսա Դիարասուբա 48՛

3-րդ շրջան. 02.12.2018 «Փյունիկ» 1-3 «Գանձասար-Կապան»
Գոլերը՝ 0-1՝ Միհրան Մանասյան 17՛, 11մ, 0-2՝ Գևորգ Օհանյան 69՛, 0-3՝ Լուբամբո Մուսոնդա 72՛, 1-3՝ Էրիկ Վարդանյան 89՛, 11մ

«Գանձասար-Կապան»՝ 7-րդ տեղ (27 միավոր), «Փյունիկ»՝ 3-րդ տեղ (40 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Առաջնության 2-րդ շրջանում հյուրընկալվելիս «Գանձասար-Կապանի» նկատմամբ տարած հաղթանակով «Փյունիկն» ընդհատեց կապանյան թիմի հետ մրցակցի հարկի տակ անցկացրած խաղերում անհաջող ելույթների շարքը: Մինչ այդ նախորդ 8 հանդիպումներում «Գանձասար-Կապանը» շատ հաջող էր խաղացել «Փյունիկի» հետ սեփական հարկի տակ՝ տոնելով 6 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Հյուրընկալվելիս «Փյունիկին» վերջին անգամ հաջողվել էր գանձասարցիներին հաղթել 2015թ. ապրիլի 26-ին Կապանում կայացած խաղում Նարեկ Ասլանյանի խփած միակ գոլի շնորհիվ, որը ներկայումս հանդես է գալիս «Գանձասար-Կապանի» կազմում:

2․ «Փյունիկի» գործողությունները գանձասարցիների հետ մրցավեճում կղեկավարի ռուս մասնագետ Ալեքսանդր Թարխանովը: Նա կդառնա «Փյունիկը» գլխավորած օտարերկրացի 7-րդ մարզիչը: Անդրեյ Տալալաևի գլխավորությամբ փյունիկցիներն առաջնության 23 հանդիպումներում 37 միավոր վաստակեցին (+11=4-8, 28-26): Նախորդ խաղում էլ «Փյունիկը» Յուրի Նագայցևի գլխավորությամբ կամային հաղթանակ էր տոնել «Արարատի» նկատմամբ:

3․ «Գանձասար-Կապանն» առաջնության գարնանային հատվածում վերջապես առաջին հաղթանակը տոնեց՝ վերջ դնելով առանց հաղթանակների 6 խաղերի շարքին: Հետաքրքիր է, որ առաջնությունում էլ կապանցիներն իրենց անդրանիկ հաղթանակը տարել էին հենց «Արարատի» նկատմամբ մեկնարկային 7-րդ խաղում:

4․ Միհրան Մանասյանն ընթացիկ առաջնությունում մրցակիցների դիմակայության ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է՝ աչքի ընկնելով 2 անգամ: Ընդ որում «Փյունիկի» հետ 3-րդ շրջանի խաղում Մանասյանի խփած գոլը նրա համար առայժմ վերջինը՝ 6-րդն է ընթացիկ առաջնությունում: Հաջորդ 7 խաղերում Մանասյանն այդպես էլ չի գտել մրցակիցների դարպասի բանալին:

5․ Փյունիկցի Ալիկ Առաքելյանը թիմի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից առավել արդյունավետ է գործել «Գանձասար-Կապանի» հետ հանդիպումներում՝ 7 անգամ խոցելով մրցակցի դարպասը: Ընդ որում «Փյունիկում» նա իր առաջին գոլը խփել է հենց կապանցիների դարպասը՝ թիմին հաղթանակ պարգևելով 2015թ. օգոստոսի 30-ին Երևանում կայացած խաղում: Եթե Առաքելյանին հաջողվի առաջիկա խաղում էլ գոլի հեղինակ դառնալ, ապա կհավասարվի գանձասարցիների դեմ խաղերում «Փյունիկի» լավագույն ռմբարկու Գևորգ Ղազարյանին: Իսկ Գեղամ Հարությունյանի հաջողության հասնելու դեպքում «Գանձասար-Կապանի» հարձակվողը կդառնա փյունիկցիների հետ դիմակայությունում կապանցիների լավագույն ռմբարկուն:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան՝ 8 գոլ:

«Գանձասար-Կապան»՝ Արթուր Քոչարյան, Ալեքս Քրիստիան Ջունիոր, Գեղամ Հարությունյան՝ 4-ական գոլ:

Գանձասարցի Բակար Բալդեն կարող է ընդգրկվել թիմի հայտացուցակում, քանի որ նրա 5-խաղյա որակազրկման ժամկետն արդեն ավարտվել է:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

«Գանձասար-Կապանն» ու «Լոռին» մեկական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Լոռի». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նման խաղերում պետք է կարողանանք հաղթել խոշոր հաշվով»․ Մամուլի ասուլիս «Շիրակ» – «Երևան» հանդիպումից հետո

«Լոռիի» պաշտպանը շատ մոտ է Ֆրանսիայի հայտնի ակումբներից մեկը տեղափոխվելուն

«Շիրակը» Գյումրիում 3 միավոր վաստակեց Բարձրագույն խմբի նորեկի հետ խաղում (տեսանյութ)

«Շիրակ» – «Երևան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

Պատմական նվաճումից զատ․ «Արարատ-Արմենիան» 3 ռեկորդի հեղինակ է դարձել

«Փյունիկը» «գայլերին» 0-4 հաշվով զիջեց նաև պատասխան խաղում (տեսանյութ)

«Փյունիկը» 10 րոպեում 3 գնդակ ընդունեց «Վուլվերհեմփթոնից» (տեսանյութ)

«Վուլվերհեմփթոն» – «Փյունիկ». Առաջին կեսից հետո

«Վուլվերհեմփթոն» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

«Վուլվերհեմփթոն» – «Փյունիկ» խաղը կցուցադրվի հայկական հեռուստատեսությամբ

«Ուրարտուն» «փլվեց» «Փյունիկի» հետ խաղի վերջնամասում, բայց արժանի չէր 0-3 հաշվով պարտության