fbpx
Բաժիններ

«Հայաստանից Տաջիկստան տեղափոխվելը հետքայլ չեմ համարում»․ Ռուսլան Կորյանը՝ նոր ակումբի և հավաքականի մասին

Ռուսլան Կորյան

Ռուսլան Կորյանը, 2018 թվականի դեկտեմբերին հեռանալով «Փյունիկից», շատերի համար անսպասելիորեն տեղափոխվել է Տաջիկստանի գործող չեմպիոն «Իստիքլոլ»։

30-ամյա հարձակվողը, որը նախկինում հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում, այս մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Փյունիկում»։ Նա Բարձրագույն խմբի առաջնությունում մասնակցել է 5 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: Խաղացողը երևանյան ակումբի կազմում հասել է պատմական նվաճման՝ դուրս գալով Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման 3-րդ փուլ՝ 2-րդ փուլում հույժ կարևոր գոլ խփելով ղազախական «Տոբոլի» հետ արտագնա մրցավեճում։

Կորյանը նոր ակումբում մեկնարկային 2 խաղում ընդհանուր 4 գոլի հեղինակ է դարձել՝ ձևակերպելով մեկական դուբլ։ «Իստիքլոլը» հայ ֆուտբոլիստի առաջին դուբլի շնորհիվ նվաճել է Տաջիկստանի Սուպերգավաթը։ Այս թիմը մասնակցում է Ասիայի ակումբային երկրորդ ամենահեղինակավոր մրցաշարին՝ AFC CUP-ին։ «Իստիքլոլը» խմբային փուլի D ենթախմբում է և 2 խաղից հետո վաստակած 4 միավորով ստանձնել է առաջատարի դերը։ Կորյանի երկրորդ դուբլը գրանցվել է այդ մրցաշարում, երբ նրա թիմը 3-0 հաշվով հաղթանակ է տոնել «Հուջանդի» նկատմամբ։

Կորյանի 4 գոլերը՝

Հայաստանի հավաքականի կազմում 14 հանդիպում անցկացրած և 3 գոլի հեղինակ դարձած Կորյանն առայժմ չի բացել գոլերի հաշիվը Տաջիկստանի առաջնությունում։ «Իստիքլոլը» 2 մրցավեճում նույնքան հաղթանակ է տոնել, իսկ հայ հարձակվողը մասնակցել է հանդիպումներից 1-ին։

Կորյանը VNews.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է նոր ակումբին և Հայաստանի հավաքական կրկին հրավիրվելու հեռանկարին։

«Չեմ ցանկանա խոսել «Փյունիկից» հեռանալու պատճառների մասին։ Շնորհակալ եմ այդ ակումբին այնտեղ անցկացրած կես տարվա համար։ Եղան ինչպես հաճելի պահեր, այնպես էլ՝ ոչ այդքան․ այդպիսին է ֆուտբոլը։ Այս մարզաձևում ամեն ինչ շատ արագ է փոխվում, և ինձ համար անակնկալ չէր, որ «Փյունիկում» անցկացրի կարճ ժամանակահատված։

Տաջիկստան տեղափոխվեցի, քանի որ եղավ առաջարկ, որից դժվար էր հրաժարվելը։ Տարբերակն առաջացավ ֆուտբոլային ընդհանուր ընկերների շնորհիվ։ Իմ կարծիքով՝ սա հետքայլ չէ։ Համեմատականներ չեմ անցկացնի Տաջիկստանի և Հայաստանի առաջնությունների միջև։ Դա թող անեն փորձագետները։ Բացի այդ, ներքին առաջնությունում դեռ շատ քիչ խաղաժամանակ եմ ստացել։ Գոհ եմ այսպիսի մեկնարկից, քանի որ թիմը հաղթանակներ է տոնում։

Պայմանագիրս նախատեսված է ոչ թե մինչև մրցաշրջանի ավարտը, այլ մինչ այն պահը, քանի դեռ ակումբը հանդես է գալիս AFC CUP-ում։

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա յուրաքանչյուր մարզիկի համար ազգային հավաքականում հանդես գալը մեծ պատիվ և պատասխանատվություն է, ես էլ բացառություն չեմ։ Դիտել եմ ընտրանու վերջին 2 խաղերը, բայց կարծիքս կպահեմ ներսումս, թող փորձագետները մեկնաբանություններ անեն այդ կապակցությամբ։

Հավաքականի տղաների հետ, իհարկե, կապի մեջ եմ։ Ոմանց հետ շփվում եմ ավելի հաճախ, ոմանց հետ՝ ավելի հազվադեպ, բայց կապը միշտ կա»,- ասել է Կորյանը։

Հավաքականի 3 անդամ գոլ խփեց, Հարոյանն էլ հիշեցրեց իր մասին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արթուր Ոսկանյանի մամուլի ասուլիսը ԵՎՐՈ-2019-ին ընդառաջ (տեսանյութ)

Մանուչարյանը 15 տարի անց կրկին գոլ խփեց եվրագավաթներում, «Բանանցի» հերթական ֆիասկոն

Խաղ-թրիլեր Գյումրիում. Ինչպես «Փյունիկը» քանդեց իր իսկ հյուսած կծիկը (ֆոտոշարք)

Ալեքսանդր Տարխանովի մամուլի ասուլիսը «Փյունիկ» – «Շկուպի» հանդիպումից հետո (տեսանյութ)

Ոչ-ոքի Գյումրիում. «Փյունիկը» ձախողած միջնամասից հետո փրկում է ինտրիգը (տեսանյութ)

Հաշիվը հավասար է. «Փյունիկը» հետ է բերում 2 գնդակ (տեսանյութ)

1-3. «Փյունիկը» հերթական անհասկանալի գոլն է ընդունում (տեսանյութ)

«Փյունիկը» ստանդարտից երկրորդ գոլն է ընդունում (տեսանյութ)

«Փյունիկը» անփույթ գնդակ է ընդունում (տեսանյութ)

Նույն սցենարով. «Փյունիկը» ևս առաջ է պոկվում 11 մետրանոցի շնորհիվ (տեսանյութ)

«Փյունիկ» – «Շկուպի». Մեկնարկային կազմեր

Մխիթարյանը Հայաստան է հրավիրել բոլորին՝ տեսնելու համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերին

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Փյունիկը» ուշագրավ տեսանյութով ներկայացրել է նոր մարզահագուստները

Նոր մեկնարկի շեմին․ Ամենաուշագրավ թվերն ու փաստերը հայկական ակումբների եվրագավաթային անցյալից

«Փյունիկ» – «Շկուպի» խաղի մրցավարական անձնակազմը