fbpx
Բաժիններ

«Դա պարզապես անհավանական էր»․ Կլոպը՝ «Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ» խաղի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի «Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ» պատասխան հանդիպման մասին (4-3), որի արդյունքում հաջորդ փուլի ուղեգիր է ձեռք բերել լոնդոնյան ակումբը։

«Դա պարզապես անհավանական էր։ Ես անկեղծորեն տխրեցի «Սիթիի» համար։ Գիտեմ՝ որոշ մարդիկ կարծում են, թե լրացուցիչ ժամանակում խփված գոլը «մաքուր» էր, և այն առանց VAR-ի կհաշվվեր, բայց այդտեղ, իրոք, կար խաղից դուրս վիճակ։ Ամեն դեպքում, դա մրցավարների համար շատ բարդ դրվագ էր։

Գովասանքի խոսքեր եմ հասցեագրում «Տոտենհեմին»։ Ես մրցաշրջանի սկզբում ասացի, որ նրանց համար ամառն ավելի բարդ էր, քան ուրիշների, բայց ոչ այն պատճառով, որ նրանք ոչ մի տրանսֆեր չիրականացրին, այլ այն, որ նրանք հանգստի համար ընդամենը 2 շաբաթ ժամանակ ունեցան։ «Սիթիին» արտագնա մրցավեճում 3 գոլ խփելը, իհարկե, նշանակում է, որ նրանք արժանի էին կիսաեզրափակիչ դուրս գալուն։ Գաղափար չունեմ՝ կանդրադառնա՞ այդ խաղը Պրեմիեր լիգայի ընթացքի վրա, թե՞ ոչ։ Տեսնենք»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։

Daily Mail. Կոուտինյոյին վաճառելը Կլոպի լավագույն որոշումն էր

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պաշտոնական․ Դանիել Ստարիջը նոր ակումբ ունի

Սալահ. «Դեմ եմ VAR-ին. ինձ դուր են գալիս մրցավարների սխալներն ու ֆուտբոլիստների ագրեսիան»

Սալահը բացահայտել է՝ ինչ է ասել Կլոպը ֆուտբոլիստներին մրցաշրջանի մեկնարկից առաջ

Կլոպ. «Չէինք կարող մեզ թույլ տալ գնել նրան»

16-ամյա հրաշամանուկը «գերել» է թոփ-ակումբներին

Կլոպն արձագանքել է Կոուտինյոյի՝ «Բավարիա» տեղափոխությանը

Կլոպ. «Չզարմանաք, եթե կարիերաս ավարտեմ 3 տարուց»

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի» նախագահի հետ (լուսանկարներ)

Էրիկսենին հետաքրքրում են առաջարկներ միայն 3 գրանդ ակումբներից

Էմերի. «Կնախընտրեինք երբեք չխաղալ «Լիվերպուլի» դեմ»

VNews-ի լրագրող Ռոբերտ Գասպարյանը ընտրել է տարվա լավագույն ֆուտբոլիստներին և մարզիչներին

Գվարդիոլան՝ Ագուերոյի հետ ընդհարման մասին. «Թյուրիմացություն էր»

Զինչենկոյի «մոգական» շարքին վերջակետ դրվեց

Պոչետինո․ «Անցյալում քննադատում էի VAR-ը, բայց հիմա պետք է ընդունել կանոնը»

«Սիթի» – «Տոտենհեմ» խաղը թրիլերային ստացվեց (տեսանյութ)

Ագուերոն փոխարինվելիս լեզվակռվի մեջ է մտել Գվարդիոլայի հետ (տեսանյութ)