fbpx
Բաժիններ

«Արսենալի» կիսապաշտպանի համար մրցաշրջանը համարյա ավարտված է

«Արսենալի» կիսապաշտպան Արոն Ռեմսին ազդրի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը։ Ուելսցին վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում «Նապոլիի» հետ կայացած պատասխան հանդիպման ժամանակ (1-0)։

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Ռեմսիից վերականգնվելու համար կպահանջվի 3-4 շաբաթ, ինչի հետևանքով նա, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության մնացած մրցավեճերին։ «Զինագործների» ճամբարում միաժամանակ հուսով են, որ կիսապաշտպանը կհասցնի ապաքինվել մինչև Եվրոպա լիգայի եզրափակիչը, որտեղ Ունայ Էմերիի գլխավորած թիմը կարող է հայտնվել կիսաեզրափակիչ հանդիպումներում հաջողություն գրանցելու արդյունքում։

Ռեմսիի պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո, և ուելսցին ամռանն ազատ գործակալի կարգավիճակով միանալու է «Յուվենտուսին»։

Լոնդոնյան թիմը եվրոպական ակումբային երկրորդ ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչում ուժերն է չափելու «Վալենսիայի» հետ։ Հանդիպումները կայանալու են մայիսի 2-ին և 9-ին։ Մրցաշարի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 29-ին Բաքվում։

Էմերի. «Ռեմսին դժվարություններ ունի «Յուվենտուսի» հետ պայմանագիր կնքելուց հետո»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Նապոլին» Մերտենսի միակ գոլի շնորհիվ հաղթեց «Կալյարիին» (տեսանյութ)

«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Նյուքասլին» (տեսանյութ)

Արտետա. «Պետք է շատ արագ սկսենք հաղթել՝ եվրագավաթի ուղեգիր նվաճելու համար»

«Նապոլին» հաղթեց «Ինտերին» Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում (տեսանյութ)

Սեբալյոս․ «Արտետան շատ բան է սովորել Գվարդիոլայից»

«Գրեթե հղիները». Թոփ 5 տրանսֆեր 2020-ին, որոնք չկայացան վերջին պահին

Սեբալյոսը նշել է՝ ինչու է մերժել «Լիվերպուլին» ու ընտրել «Արսենալը»

Պրեմիեր լիգայի 15 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

3 ակումբ կպայքարի Դրիս Մերտենսի համար

Աղբյուր. «Ռոման» չի գնի Մխիթարյանի տրանսֆերը

Գատուզոյին փոխարինելու արդեն 3 թեկնածու կա

Էմերի․ «Արսենալը» երկու տարի անընդմեջ անկում էր ապրում, երբ ես միացա թիմին»

«Նապոլին» սեփական հարկի տակ պարտվեց «Լեչեին» (տեսանյութ)

Հայտնի է՝ որքան գումարի դիմաց կարելի է ձեռք բերել Կուլիբալիի տրանսֆերը

Ռեմսին ուզում է ավելի շատ խաղալ

Նա ամռանը կլինի և՛ «Բարսելոնայի, և՛ «Ռեալի» տրանսֆերային թիրախը