fbpx
Բաժիններ

Մանուել Նազարեթյան. «Ուզում եմ «Մարսելում» ստացած փորձս կիրառել Հայաստանի Մ19 հավաքականում»

Եվրոպայի Մ19 առաջնությանն ընդառաջ՝ ՀՖՖ պաշտոնական կայքը սկսում է նոր շարք, որում կներկայացնի Մ19 հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին:

Մարսել քաղաքը Ֆրանսիայի հայաշատ բնակավայրերից է, որտեղ այս պահին բնակվում է մոտ 80 հազար հայ: Այստեղ միշտ էլ եղել են տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ: Նրանցից մեկը՝ դարպասապահ Մանուել Նազարեթյանն այսօր համալրել է Հայաստանի Մ19 հավաքականի շարքերը: Նազարեթյանը ՀՖՖ մամուլի ծառայությանը տված հարցազրույցում պատմել է իր անցած ճանապարհի, հայերենի իմացության և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը Հայաստանում անցկացնելու մասին.

Ի՞նչ կպատմեք Ձեր մասին:

-Ֆուտբոլային ճանապարհս սկսել եմ Մարսելի «Օլիմպիկում»: Մինչև դարպասապահի դիրքում հայտնվելը մի քանի տարի խաղացել եմ հարձակվողի և պաշտպանի դիրքերում: «Օլիմպիկում» ընդգրկվելու միջոցով միջազգային անգնահատելի փորձ եմ ձեռք բերել: Վայելում եմ ֆուտբոլն իմ սիրելի ակումբում: Անցած տարվանից «Օլիմպիկի» Մ19 թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ եմ: 18 տարեկանս կլրանա հուլիսի 1-ին: Հայաստանի հավաքական ժամանել եմ մեծ պատասխանատվությամբ: Այստեղ ջերմորեն ընդունեցին: Մարզիչները, ֆուտբոլիստներն ու անձնակազմը ամեն կերպ օգնում են:

Հայերեն բառեր սերտե՞լ եք:

-Դաշտում փորձում էի հուշել հայերեն. օրինակ, երբ մարզումային խաղի ժամանակ պաշտպանները գնդակ էին ստանում, նրանց հուշում էի, որ մենակ են: Դեռ առաջին մարզումն էր. ժամանակ կունենամ: Հայերեն նաև բարևում եմ, բարի ախորժակ եմ մաղթում, տղաների որպիսությամբ եմ հետաքրքրվում:

Եվրոպայի առաջնությունն ընդունելու է Հայաստանը: Այս մասով ի՞նչ կասեք:

-Մեծ ոգևորությամբ ենք սպասում խոշոր իրադարձությանը: Ֆրանսիայից ժամանած տղաներով շատ ենք ցանկանում Հայաստանը ներկայացնել այդ մրցաշարում: Դա լուրջ հնարավորություն է բոլորիս համար: Մեր պոտենցիալ մրցակից Ֆրանսիայի հավաքականի մի շարք խաղացողների մասին պատմելու բան ունեմ համերկրացիներիս: Իմ տեղեկությամբ պետք է կիսվեմ հավաքականի հետ:

Մարսելի «Օլիմպիկից» Դուք և Թոմ Բանդիկյանը ինչպիսի՞ նորույթ կարող եք բերել հավաքական:

-Ֆուտբոլային տարբեր մշակույթում մեծանալը նաև տարբեր ընկալումներ և մտահորիզոն է ձևավորում: Ուստի, պետք է փորձեմ իմ յուրացրածը փոխանցել հավաքականի մյուս անդամներին, նրանց իմացությամբ էլ ինքս հետաքրքրվեմ, նորը ուսումնասիրեմ: «Օլիմպիկում» փոքրուց սովորեցնում են դժվար պայքարի, երբեք չհանձնվելուն: Ակումբի կարգախոսի և օրհներգի բառերը հիմնվում են հաղթանակի գաղափարի վրա:

Արթուր Ոսկանյան․ «Սաներիս ասում եմ, որ Մխիթարյանի անցած ճանապարհը թող անհասանելի երազանք չթվա»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հերթական 4 գնդակը մեր թիմի դարպասում. VNews-ի ֆոտոշարքը Հայաստան Մ19-Պորտուգալիա Մ19 խաղից

ԵՎՐՈ Մ19. Հայաստանի հավաքականը պարտվեց նաև պորտուգալացիներին (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է պորտուգալացիներին (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Պորտուգալիա – Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Արսեն Եղիազարյան. «Առաջին խաղի համեմատ վստահություն ավելի շատ կար» (տեսանյութ)

Հերթական դասընթացը Հայաստանի Մ19 հավաքականին այս անգամ իտալացիներից. VNews-ի ֆոտոշարքը

ԵՎՐՈ Մ19. Հայաստանի ընտրանին իտալացիներին պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Հայաստանի հավաքականը 3 րոպեում 2 գնդակ ընդունեց իտալացիներից (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Հայաստան – Իտալիա. Մեկնարկային կազմեր

Պարտություն, բայց դասեր քաղելու լավ առիթ. Հայաստան Մ19 – Իսպանիա Մ19 խաղի լավագույն լուսանկարները (ֆոտոշարք)

ԵՎՐՈ Մ19. Հայաստան – Իսպանիա խաղի տեսությունը (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Հայաստան – Իսպանիա՝ 1-4 (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Հայաստանի հավաքականը երրորդ գնդակն ընդունեց (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Իսպանիայի հավաքականը նորից առաջ է անցնում հաշվի մեջ (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Հայաստանի հավաքականը գրավում է իսպանացիների դարպասը (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Իսպանիայի հավաքականը բացում է հաշիվը Հայաստանի ընտրանու հետ խաղում (տեսանյութ)