Կոուտինյոն պատասխանել է գոլից հետո ցուցադրած ժեստի համար իր հասցեին հնչած քննադատությանը - VNews
Բաժիններ

Կոուտինյոն պատասխանել է գոլից հետո ցուցադրած ժեստի համար իր հասցեին հնչած քննադատությանը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն անդրադարձել է իր հասցեին հնչած քննադատությանը, որ կապված է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպման ժամանակ (3-0) խփած գոլը տոնելու եղանակի հետ։

«Մենք երբեք չպետք է լսենք նրանց, ովքեր փորձում են հուսալքել մեզ, քանի որ նրանց խոսքերը միայն շեղում են այն բաներից, որոնց վրա իրականում պետք է կենտրոնանալ։ Ես կյանքում երբեք անհարգալից վերաբերմունք չեմ դրսևորել որևէ մեկի նկատմամբ՝ լինի դա ֆուտբոլում, թե դրա սահմաններից դուրս»,- Կոուտինյոյի խոսքերը մեջբերում է Bleacher Report-ը։

Կոուտինյոն անգլիական թիմի դարպասը գրավելուց հետո շրջվել էր տրիբունաների կողմը և փակել ականջները՝ այդպիսով արձագանքելով իր հասցեին հնչող բացասական մեկնաբանություններին։ Կիսապաշտպանն ավելի ուշ քննադատության էր ենթարկվել այդ ժեստի համար։ Մասնավորապես, այս առիթով արտահայտվել էր «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն։

Daily Mail. Կոուտինյոյին վաճառելը Կլոպի լավագույն որոշումն էր

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեսին չի մասնակցել ընդհանուր խմբով մարզմանը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը մերժել է «Լիվերպուլին»

«Եթե նա չլիներ, ես չէի խփի այդ փառահեղ գոլը». Բեքհեմի ու փոքրիկ աղջկա ոգեշնչող պատմությունը

«Բարսելոնան» Պիկեին փոխարինողին փնտրում է «Մանչեսթեր Սիթիում»

Դեմբելեն ցանկանում է տեղափոխվել Իտալիա

Հայտնի է՝ որքան է կազմելու Լաուտարոյի աշխատավարձը «Բարսելոնայում»

Տեր Շտեգենը՝ «Բարսելոնայից» հեռանալու շշուկների մասին

Ալբան ոչ միանշանակ է արտահայտվել Նեյմարի վերադարձի վերաբերյալ

Բրունո Ֆերնանդեշ. «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի լավագույն ակումբն է»

Տոդիբոն վերադառնալու է «Բարսելոնա»

«Բարսելոնայի» 5 ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը դրական է եղել

«Ժամացույցի պես»․ «Բարսելոնան» տեսանյութ է ներկայացրել թիմի մարզումից (տեսանյութ)

Մեսիի պայմանագրի հատուկ կետը, որ թույլ էր տալիս նրան անվճար հեռանալ, այլևս չի գործում

Ումտիտին ապաքինվել է վնասվածքից ու մարզվել ընդհանուր խմբի հետ (ֆոտոշարք)

Կոուտինյոյի գործակալ. «Նա ցանկանում է վերադառնալ Անգլիա»

65 միլիոն + 2 ֆուտբոլիստ. «Բարսելոնայի» առաջարկը՝ Տոնալիի համար