fbpx
Բաժիններ

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

Բարձրագույն խմբի 28-րդ տուրը՝ 10 փաստով

28-րդ տուրի հանդիպումներով մեկնարկեց առաջնության 4-րդ շրջանը: «Արարատ-Արմենիան» ամրապնդեց առաջատարի դիրքը՝ շարունակելով բարելավել իր ռեկորդային ցուցանիշները: Առաջատարին հետապնդող թիմերի եռյակը 3 միավորով է հետ մնում Վարդան Մինասյանի սաներից:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք հաղթեցին 2 խաղում, պարտվեցին մեկում, մեկ խաղ էլ ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 112 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը 40-ական հաղթանակ են տոնել, 32 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Դարպասապահ Նռանյանը և «Փյունիկի» ծանրագույն հաղթանակը․ VNews-ի ֆոտոշարքը «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» խաղից

4 խաղում ընդամենը 6 գոլ խփվեց: Առաջնության մեկնարկից անցկացված 112 հանդիպումներում 240 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,14 գոլ մեկ խաղում:

2․ «Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 4-րդ հաղթանակը տոնեց: Մինչ այդ Վարդան Մինասյանի գլխավորությամբ թիմը խոշոր հաշվով պարտության էր մատնել «Բանանցին» (3-0), «Արարատին» (4-1) և «Փյունիկին» (3-0): Այս արդյունքը լավագույնն է ընթացիկ առաջնությունում: «Արարատ-Արմենիան» նաև շարունակեց անպարտելի խաղերի ռեկորդային շարքը՝ այն հասցնելով 11-ի: Այդ հանդիպումներում առաջատարը 9 հաղթանակ է տոնել՝ միայն 2 խաղ ավարտելով ոչ-ոքի:

3․ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ «Լոռին» առաջին պարտությունը կրեց: Դա նաև ընթացիկ առաջնությունում թիմի կրած խոշոր հաշվով առաջին պարտությունն էր: Առաջնության հանդիպումներում վանաձորցիները 2-րդ անգամ մեկ խաղում 3 գոլ բաց թողեցին: Առաջին անգամ դա պատահել էր անցյալ տարվա հոկտեմբերի 28-ին «Բանանցի» հետ կայացած խաղում (1-3):

Արթուր Պետրոսյան․ «Ես չեմպիոնության անուն ոչ մի անգամ չեմ տվել․ քառյակում հայտնվելը մեզ համար շատ լավ արդյունք կլինի» (տեսանյութ)

Ընդհատվեց վանաձորցիների 7 անպարտելի խաղերի շարքը: Հետաքրքիր է, որ նախորդ պարտությունը «Լոռին» կրկին կրել էր «Արարատ-Արմենիայից», որի դարպասն ընթացիկ առաջնությունում վանաձորցիներին այդպես էլ չհաջողվեց գրավել՝ փոխարենը սեփական դարպասն ընդունելով 6 գնդակ: Ընդ որում «Արարատ-Արմենիայի» հետ վերջին խաղում «Լոռին» բաց թողեց այնքան գոլ, որքան սեփական դարպասն ընդունել էր գարնանային հատվածի 7 հանդիպումներում:

«Արարատ-Արմենիան» «Լոռիի» ամենաանհարմար մրցակիցն էր ընթացիկ առաջնությունում, որի հետ 4 հանդիպումներում վանաձորցիներն ընդամենը մեկ միավոր վաստակեցին 2-րդ շրջանում գրանցված գոլազուրկ ոչ-ոքիի շնորհիվ:

4․ Ալեքսանդր Թարխանովը «Գանձասար-Կապանի» հետ դրամատիկ պայքարում տոնած հաղթանակով նշեց նորամուտը «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում: Նա թիմի ղեկը ստանձնած այլազգի 7-րդ մարզիչն է: Աբրահամ Խաշմանյանն էլ հաղթանակով նշեց վերադարձն «Ալաշկերտ», որի ղեկն արդեն 3-րդ անգամ ստանձնեց:

Ալեքսանդր Թարխանովը՝ դրամատիկ խաղի, իր պայմանագրի ժամկետի և Ռոբերտ Արզումանյանի՝ թարգմանչի աշխատանքի մասին (տեսանյութ)

5․ Ալաշկերտցի Ջոել Դամահուն, «Արարատ-Արմենիայի» լեգեոնական Ուգոչուկվու Լուիսը և փյունիկցի Դաո Լասինա Ժան Ապոլինիրը բացեցին գոլերի հաշիվը ՀՀ առաջնությունում: Ընդ որում Ապոլինիրը նորամուտը նշեց «Փյունիկի» կազմում: Իսկ Ջոել Դամահուն դարձավ «Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը: Նա «Արարատի» դարպասը գրավեց 32 տարեկան 81 օրականում՝ գերազանցելով Մլադեն Զելկովիչի ռեկորդը, որն աչքի էր ընկել 31 տարեկան 108 օրականում:

6․ Գեղամ Հարությունյանը Հայաստանի առաջնություններում 4-րդ անգամ 11մ հարված կատարեց և 3-րդ անգամ չկարողացավ գրավել դարպասը: 11մ հարվածն իրացնելու առաջին փորձը Գեղամը կատարել է 2017թ. մայիսի 27-ին «Բանանցի» հետ կայացած խաղում, որում կապանցիները նման երկու հարվածի իրավունք էին ստացել:

21-րդ րոպեին Հարությունյանը դիպուկ է իրացրել հարվածը՝ խոցելով Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը, իսկ ահա 11 րոպե անց նրա կատարած երկրորդ հարվածից հետո գնդակը դիպչել է դարպասաձողին: 2017/18թթ. առաջնության մեկնարկային խաղում էլ Գեղամ Հարությունյանին չի հաջողվել հաղթող դուրս գալ արարատցի Արսեն Պետրոսյանի հետ մենամարտում:

Գևորգ Նռանյան․ «Շատ անսովոր էր դարպասապահի դիրքում, բայց ամեն ինչ անում էի թիմին փրկելու համար» (տեսանյութ)

7․ Առաջնության հանդիպումներում «Փյունիկի» դարպասը պաշտպանելիս Անդրիա Դրագոևիչին միայն 5-րդ փորձից հաջողվեց հետ մղել 11մ հարվածը: ՀՀ առաջնություններում դա Դրագոևիչի հետ մղած 2-րդ 11մ հարվածն էր: Առաջին անգամ նա նման հաջողության է հասել իր նորամուտի խաղում՝ նախորդ առաջնության գարնանային հատվածի մեկնարկային տուրում «Արարատի» դարպասը պաշտպանելիս: Եվ հետաքրքիր է, որ մրցակիցը կրկին «Գանձասար-Կապանն» էր, որի այն ժամանակվա ավագ Արա Խաչատրյանին չէր հաջողվել խոցել Դրագոևիչի պաշտպանած դարպասը:

8․ «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Դմիտրի Աբակումովն ընթացիկ առաջնությունում 13-րդ անգամ գոլ բաց չթողեց և ընդգրկվեց մեկ մրցաշրջանում դարպասն անառիկ պահած խաղերի քանակով լեգեոնական դարպասապահների լավագույն տասնյակում: Նախորդ տուրում այդ տասնյակում էր ընդգրկվել նաև շիրակցի Վսևոլոդ Երմակովը, որը «Բանանցի» հետ այս տուրի խաղում արդեն 14-րդ անգամ դարպասն ամուր փակի տակ պահեց՝ ևս մեկ քայլ կատարելով Լևան Բուբուտեիշվիլու ռեկորդի գերազանցման դժվարին ճանապարհին: Վերջինս 2011թ. առաջնության 28 հանդիպումներից 17-ում դարպասն անառիկ է պահել:

Վարդան Մինասյան․ «Բոլոր թիմերն օրացույցի առումով հավասար վատ պայմաններում են․ թիմերի մոտ թարմություն չեմ տեսնում» (տեսանյութ)

9․ «Բանանցի» 33-ամյա դարպասապահ Արամ Հայրապետյանն առաջնության գարնանային հատվածում 2-րդ անգամ դարպասն անառիկ պահեց ու գերազանցեց իր թիմակից Ստեփան Ղազարյանի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում անցկացրած 2 խաղից մեկում էր «չոր» դուրս եկել:

10․ Վբեյմար Անգուլոն Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Նա դարձավ ՀՀ առաջնություններում 100 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 11-րդ լեգեոնականը: Ռեկորդակիրը «Միկայի» նախկին պաշտպան, բրազիլացի Ալեքս Էնրիկե դա Սիլվան է, որը ՀՀ առաջնություններում 230 խաղի է մասնակցել: Վբեյմարը «Գանձասար-Կապանում» 100 խաղի սահմանագիծը հատած 9-րդ ֆուտբոլիստն է:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Շիրակը» Մորի Կոնեի հեթ-տրիկի շնորհիվ հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Երևան» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Շիրակ» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Նանա Անտվի․ «Ինքս ինձ ասել էի, որ Հայաստանում 1 տարի լավ հանդես գալուց հետո կկարողանայի ավելի ուժեղ թիմ տեղափոխվել»

Պաշտոնական․ Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Աշոտ Բարսեղյան․ «Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք դեռ շատ հաղթանակներ ենք ունենալու» (տեսանյութ)

Իլշատ Ֆայզուլինը՝ «Ուրարտուի» խնդիրների և Արամ Հայրապետյանին խաղադաշտ դուրս չբերելու մասին (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Բարձրագույն խմբում բոլորն էլ հավասարազոր թիմեր են»

«Հայկական որոշ թիմեր իսպանական ֆուտբոլի բարձր մակարդակում կկարողանային լավ հանդես գալ»․ Դավիդ Կամպանյա

«Ուրարտուն» ու «Գանձասար-Կապանը» մեկական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

Գրիգոր Աղեկյանի գոլը հաղթանակ է պարգևում «Լոռիին» «Նոայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Լոռի» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Խաշմանյանը կփորձի վերջ դնել իր նախկին թիմի հաղթական մեկնարկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 4-րդ տուրին ընդառաջ

«Մեր մյուս դրոշը Երևանում է». «Վուլվերհեմփթոնի» երկրպագուների հնարամիտ քայլը (լուսանկար)

«Լոռին» պայմանագիր է ստորագրել վրացի երիտասարդ ֆուտբոլիստի հետ

«Արարատ-Արմենիան» բարելավեց իր ռեկորդային ցուցանիշները