Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ապրիլի 22-ին տեղի կունենան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները։
«ԼՈՌԻ» – «ԲԱՆԱՆՑ»
22 ապրիլի, ժ.16:00, Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտ
Գավաթի մրցաշարում մրցակիցների միակ հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի:
1/2 առաջին հանդիպում. 03.04.2019 «Բանանց» 0-0 «Լոռի»
1․ Առաջին անգամ մասնակցելով ՀՀ գավաթի խաղարկությանը՝ «Լոռին» լավ հնարավորություն է ստացել մտնելու եզրափակիչ: Նախորդ փուլերում վանաձորցիները պայքարից դուրս են մղել «Յունիոր-Սևանին» (3-2, 2-2) և «Փյունիկին» (2-0, 1-1): Ընդ որում մրցակիցների նկատմամբ երկու հաղթանակներն էլ «Լոռին» տոնել է հյուրընկալվելիս:
2․ «Բանանցը» Հայաստանի գավաթի մրցաշարերի մասնակցության զգալի փորձ ունի: Նախորդ 21 խաղարկություններում թիմը 3 անգամ նվաճել է պատվավոր մրցանակը, ընդ որում «Բանանցը» Հայաստանի առաջին գավաթակիրն է: Ի տարբերություն «Լոռիի», «Բանանցը» գավաթի ընթացիկ խաղարկությունը սկսել է քառորդ եզրափակչից, որում առավելության է հասել «Արարատի» նկատմամբ (3-1, 1-0):
3․ Հայաստանի գավաթի վերջին 6 խաղարկություններում «Բանանցը» մշտապես հասել է մինչև կիսաեզրափակիչ: Սակայն այդ ընթացքում թիմին միայն մեկ անգամ է հաջողվել եզրափակչի ուղեգիր նվաճել: Դա 2015/16 թթ. խաղարկությունում էր: Իսպանացի Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ «Բանանցը» կիսաեզրափակչում հաղթահարել էր «Ալաշկերտի» դիմադրությունը (0-1, 2-1), իսկ վճռորոշ խաղում 2-0 հաշվով առավելության էր հասել «Միկայի» նկատմամբ:
4․ Գավաթի ընթացիկ մրցաշարում «Բանանցից» առավել արդյունավետ է գործել Ադամու Աբդուլահին՝ խփելով 2 գոլ: «Լոռիի» ռմբարկուն Ուգոչուկվու Իվուն է, որը 3 գոլի հեղինակ է դարձել:
5․ Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում մրցակիցների դիմակայությունում հավասարակշռություն է: Թիմերից յուրաքանչյուրը մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով մեկական հաղթանակ է տոնել, իսկ 3-րդ շրջանի խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո