-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՊՍԺ-ն վաղաժամ ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը։
«Լիլը», որը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, առաջնության 33-րդ տուրում չի կարողացել հաղթել «Թուլուզին» (0-0) և կորցրել է տեսական հնարավորությունները միավորներով հասնելու փարիզյան ակումբին։ ՊՍԺ-ն ունի 81 միավոր, «Լիլը»՝ 65, և Թոմաս Տուխելի գլխավորած թիմը դեռ 1 հանդիպում էլ պակաս է անցկացրել։ ՊՍԺ-ի մրցակիցն այսօր երեկոյան լինելու է «Մոնակոն»։
Փարիզցիների համար այս չեմպիոնական տիտղոսը 6-րդն էր վերջին 7 տարիների ընթացքում և 8-րդը՝ պատմության մեջ։
ՊՍԺ-ն չեմպիոնական կոչումների քանակով շրջանցել է «Լիոնին» (7 տիտղոս) և հավասարվել «Մոնակոյին» ու «Նանտին» (8-ական)։ Փարիզյան ակումբն այժմ զիջում է միայն «Մարսելին» (9) և «Սենտ-Էտյենին» (10)։
ՊՍԺ-ում կրքերը թեժանում են. Տուխելն արդեն ֆուտբոլիստներին է մեղադրում
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո