fbpx

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց անգլիացիների հետ

Ռոդոսում ընթացող շախմատի վետերանների աշխարհի առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականն առաջին ոչ-ոքին գրանցեց՝  2-2 հաշվով ավարտելով Անգլիայի առաջին ընտրանու հետ կայացած մրցախաղը:

Մեր թիմի կազմում միակ հաղթանակը տոնեց 4-րդ խաղատախտակը ներկայացնող Արշակ Պետրոսյանը, որի մրցակիցը Ջեյմս Պլասկետն էր:

Ռաֆայել Վահանյանն ու Արտաշես Մինասյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Ջոն Սպիլմանի և Կիտ Արկեշի հետ: Իսկ ահա Կարեն Մովսիսյանն առաջնությունում առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Ջոն Էմսին:

6 տուրից հետո Հայաստանի հավաքականը 9 միավորով պահպանեց 2-րդ հորիզոնականը: 11 միավորով առաջատարն ԱՄՆ-ի հավաքականն է, որն այս տուրում առաջին միավորը կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով Իսլանդիայի առաջին հավաքականի հետ:

9-ական միավորով 3-րդ և 4-րդ տեղերում Անգլիայի առաջին և Իտալիայի հավաքականներն են, որոնք բոլոր պարտիաներում վաստակած միավորների քանակով զիջում են մեր ընտրանուն:

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջին պարտությունը կրեց

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Շանթ Սարգսյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Հովիկ Հայրապետյանն ու Վլադիմիր Օնիշչուկը պահպանեցին առաջատարի դիրքը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Առաջատարների շարքերը նոսրանում են

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Գրոսմայստերներից 9-ն առաջատարների խմբում են

Մեկնարկում է Կարեն Ասրյանի 12-րդ հուշամրցաշարը

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը բավարարվեց 4-րդ տեղով

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը մեդալների հավակնորդների թվում է

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը պարտվեց ու զիջեց առաջատարի դիրքը

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը շարունակեց հաղթարշավը

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականի գերազանց մեկնարկը

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը՝ աշխարհի չեմպիոն

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը հավակնում է աշխարհի չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի վետերանների առաջնություն. Մրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը միանձնյա առաջատարն է

Աշխարհի վետերանների առաջնություն. Մովսիսյանն ու Բոգատուրովը գլխավորեցին աղյուսակը