fbpx

Եվրոպայի առաջնություն. Լիլիթ Մկրտչյանը հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունի

Անթալիայում ավարտին է մոտենում շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Վերջին՝ 11-րդ տուրից առաջ հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունի Լիլիթ Մկրտչյանը, որը 6,5 միավորով ընթանում է 20-րդ տեղում:

10-րդ տուրում Լիլիթը հաղթեց թուրք Սիլա Կագլարին: Նա 1,5 միավորով հետ է մնում աղյուսակը գլխավորող ուկրաինուհի Իննա Գապոնենկոյից, որին 7,5-ական միավորով հետապնդում են Ալինա Կաշլինսկայան ու Մարի Սեբագը:

Էլինա Դանիելյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ զիջելով Ելենա Սեմյոնովային: Էլինան ունի 5,5 միավոր: Նույնպիսի արդյունք ունեն նաև Մարիա Գևորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը: Մարիան պարտվեց Նուրգյուլ Սալիմովային, իսկ ահա Սիրանուշը հաղթեց Ելիզավետա Սոլոժենկինային:

Անհաջող է հանդես գալիս Աննա Սարգսյանը, որը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ զիջելով Լարա Յանզելին: Սարգսյանի օգտին 4 միավոր է գրանցված:

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց անգլիացիների հետ

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Շանթ Սարգսյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Առաջատարների շարքերը նոսրանում են

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Գրոսմայստերներից 9-ն առաջատարների խմբում են

Հայ շախմատիստներից միայն Էլինա Դանիելյանն է բարելավել իր վարկանիշը

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներն անմասն մնացին մրցանակներից և ուղեգրերից

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջին պարտությունը կրեց

Եվրոպայի առաջնություն. Մարիա Գևորգյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը շարունակեց ոչ-ոքիների շարքը

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանի արդյունքը լավագույնն է հայ շախմատիստուհիների մեջ

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը զիջեց առաջատարի դիրքը

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջատարներից մեկն

Եվրոպայի առաջնություն. 3 հայ շախմատիստուհիներ առաջատարների խմբում են

Եվրոպայի առաջնություն. Դանիելյանն ու Մկրտչյանը շարունակեցին հաղթարշավը

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից 3-ը հաղթանակով մեկնարկեցին

Լիլիթ Մկրտչյանն արժանացել է բրոնզե մեդալի

Հայաստանի հավաքականը չարդարացրեց սպասելիքները