fbpx
Բաժիններ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 28-րդ տուրը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստին ըստ VNews.am-ի։

Դարպասապահ՝ Անդրիա Դրագոևիչ («Փյունիկ»)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ» հանդիպումը կարող էր լրիվ այլ սցենարով ընթանալ, եթե Հարությունյանի 11մ հարվածից հետո Դրագոևիչը չփրկեր իր թիմին։ Այս դարպասապահը հուսալի խաղ ցուցադրեց ամբողջ հանդիպման ընթացքում, թեև պետք է խոստովանել, որ կապանյան թիմի ֆուտբոլիստները քանիցս վրիպեցին պարզապես անհավանական դիրքերից։ «Փյունիկի» ցուցադրած խաղը վերջին տուրերում այդքան էլ համոզիչ չէ, հաղթանակները մեծ դժվարությամբ են տրվում, բայց Դրագոևիչը համարյա միշտ իր բարձրության վրա է։

Պաշտպաններ՝ Հրայր Մկոյան («Ալաշկերտ»)

«Ալաշկերտն» Աբրահամ Խաշմանյանի վերադարձից հետո գործում է 3 կենտրոնական պաշտպանով։ Մկոյանն «Արարատի» հետ հանդիպմանը մասնակցել է 10 մենապայքարի՝ հաղթող դուրս գալով դրանցից 8-ում։ Այս ֆուտբոլիստը աչքի է ընկնում նաև խորքից հաշվենկատ փոխանցումներով։ Մկոյանն այդպես սկիզբ դրեց «Ալաշկերտի» երկրորդ գոլային գրոհին։ Պողոսյանի գոլի դրվագում էլ արդյունավետ փոխանցումը գրանցվեց Հրայրի հաշվին։ Այդուհանդերձ, թիմակիցները հաճախ էին սխալվում, ինչի համար կարող էին պատժվել։

Վլադիմիր Խոզին («Արարատ-Արմենիա»)

Առաջատարը, որն այս հատվածի մեկնարկում առանձնանում էր ուժեղ պաշտպանությամբ, մինչ «Լոռիի» հետ հանդիպումն անցկացրած վերջին 4 պաշտոնական խաղում դարպասն անառիկ չէր պահել։ Խոզինը վանաձորյան թիմի հետ մրցավեճում մասնակցություն է ունեցել 13 մենապայքարի ու ցույց տվել փայլուն արդյունք՝ հաղթող դուրս գալով դրանցից 12-ում։ Վարդան Մինասյանը հաճախ է դիմում ռոտացիայի, բայց դա կարծես չի վերաբերում պաշտպանության կենտրոնին, քանի որ Խոզին-Գուզ զույգը վաղուց «մեկ մարմին» է դարձել։

Ժիրայր Մարգարյան («Շիրակ»)

Ոչ-ոքիների «պրոֆեսոր» «Շիրակի» պաշտպանության աջ թևում «Բանանցի» հետ խաղում լավ աշխատեց և հարձակման գծում սրություն ապահովեց Ժիրայր Մարգարյանը։ Այս ֆուտբոլիստը բավականաչափ կայունացրել է իր խաղը, իսկ հարազատ թիմի՝ «Բանանցի» հետ հանդիպմանը կարծես հատուկ տրամադրվածությամբ էր գործում։ Ու չմոռանանք, որ ձախլիկ Մարգարյանի իրական խաղային դիրքը ձախ պաշտպանի գոտին է, թեև նա, թվում է, վերջնականապես հարմարվել է նաև աջ թևում հանդես գալուն։

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

Կիսապաշտպաններ՝ Ալֆոնսե Կասե («Արարատ-Արմենիա»)

Այս ֆուտբոլիստը խաղադաշտում կարծես բնավ չի լարվում և միշտ սառը գլխով է կայացնում որոշումները։ Նրա խաղում կա հանգստություն, վստահություն, ինչը շատ կարևոր է հատկապես հենակետային կիսապաշտպանի համար։ Կասեն ու թիմակիցները պաշարել էին կենտրոնը «Լոռիի» հետ դիմակայությունում և մրցակցին համարյա զրկել գրոհելու հնարավորությունից։ Կասեն վերջնամասում հասցրեց նաև գոլային փոխանցման հեղինակ դառնալ՝ գերազանց կերպով գնդակը հասցեագրելով Կոբյալկոյին։

Ռուդիկ Մկրտչյան («Շիրակ»)

Մկրտչյանն էլ «պարսպել» էր «Շիրակի» հենակետային գոտին։ Իհարկե, սխալներ 20-ամյա ֆուտբոլիստի կողմից ժամանակ առ ժամանակ լինում են, բայց կարևորն այն է, որ դրանց քանակը խաղից խաղ քչանում է։ Մկրտչյանը միշտ աչքի է ընկնում համառությամբ, խաղադաշտում մինչև վերջ կռիվ տալով, տակտիկական գրագիտությունն էլ աճում է։ Միայն թե «Շիրակն» այս անգամ էլ կազմակերպել էր գոլային պահերը վատնելու հրավառություն։ Շիրակցիները պարտավոր էին գոլի վերածել իրենց բազմաթիվ հնարավորություններից գոնե մեկը։

Ղուկաս Պողոսյան («Ալաշկերտ», տուրի լավագույն ֆուտբոլիստ)

Պողոսյանը պաշտոնական խաղերում վերջին անգամ գոլ էր խփել նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին՝ 11-մետրանոց հարվածով գրավելով «Փյունիկի» դարպասը։ Ստանալով իրեն դրսևորելու շանս՝ հեռու տարածությունից ապշեցուցիչ հարվածով բացեց հաշիվն «Արարատի» հետ մրցավեճում։ Ղուկասն անհավանական գոլեր խփելու իր հմտությամբ զարմացնում էր նաև «Բանանցում»։ Գոլից զատ էլ, ընդհանուր առմամբ, լավ հանդիպում անցկացրեց։ Այս գոլն ու հաղթանակը թիմի համար շատ կարևոր էին հատկապես հոգեբանական տեսանկյունից։

Գևորգ Օհանյան («Գանձասար-Կապան»)

Օհանյանը կրկին աչքի ընկավ շարժունակությամբ, մանևրելով ու նաև պաշտպանվելիս իր աշխատանքով։ Հարությունյանի հետ կազմելով պաշտպանության առաջին գիծը՝ նրանք կարողանում էին մեծ ճնշում գործադրել «Փյունիկի» հետին և միջին գծի խաղացողների վրա։ Հենց Գևորգն իր հնարամտության շնորհիվ վաստակեց 11-մետրանոցի իրավունք։ Վերջնական արդյունքը չգոհացրեց կապանյան թիմին, բայց վերջինս արժանի է հարգանքի լավ ֆուտբոլ ցուցադրելու համար։ Խնդիրը նույնն է․ գոլային պահերի իրացման սարսափելի ցածր տոկոս։

Հարձակվողներ՝ Լասինա Դաո («Փյունիկ»)

Պարզապես հեքիաթային նորամուտ էր 22-ամյա հարձակվողի համար։ Հաշիվը 0-0 էր, «Գանձասար-Կապանը» մնացել էր 10 հոգով, վերջինիս դարպասը պաշտպանում էր Գևորգ Նռանյանը, իսկ Լասինան փոխարինման մտավ ավելացված 2-րդ րոպեին։ Նրան 2 րոպե անց հաջողվեց գլխի դիպուկ հարվածով 3 միավոր պարգևել «Փյունիկին»։ Մրցակցի պաշտպաններն այդ դրվագում պարզապես աչքաթող էին արել այս հարձակվողին։ «Փյունիկի» համար այս հաղթանակը նշանակում է, որ թիմը մնում է չեմպիոնական պայքարի կիզակետում։

Ուրոշ Նենադովիչ («Ալաշկերտ»)

Նենադովիչն Արամ Ոսկանյանի գլխավորությամբ զբաղեցնում էր եզրային հարձակվողի դիրքը, իսկ հիմա կրկին կատարում է կենտրոնական հարձակվողի պարտականություն։ Դա Ուրոշին չի խանգարում շատ հաճախ տեղափոխվելու եզրեր, նահանջելու կենտրոն՝ թիմակիցներին գրոհի ստեղծման փուլում աջակցելու նպատակով։ Նա «Արարատի» հետ խաղում իր հաշվին գոլային փոխանցում գրանցեց։ Նենադովիչը գարնանային հատվածում ուներ առավել քան նպաստավոր դիրքերից վրիպելու սովորություն, տեսնենք՝ այս անգամ ինչպես կստացվի։

Ուգոչուկվու Լուիս («Արարատ-Արմենիա»)

Առաջատարի ճամբարում հետաքրքիր երևույթ է նկատվում, որը կարծես օրինաչափություն է դառնում։ Դիմիտրովը ձմռանը հեռացավ, Կոբյալկոն սկսեց անհավանական արդյունավետություն դրսևորել։ Հիմա էլ Բուգուհին վնասվածք ստացավ, և դա բացեց թիմի մյուս հարձակվողի՝ Լուիսի «շնչառությունը»։ Նրա դուբլը վճռորոշ էր վանաձորյան թիմի հետ հանդիպմանը։ Առաջին գոլի դրվագում աչքի ընկավ դիրք ընտրելու և պահը զգալու գրագիտությամբ, իսկ երկրորդ գոլը դարպասապահ Սիուկաևի ծայրահեղ անվստահ խաղի հետևանքն էր։

Խորհրդանշական հավաքականում որոշ ֆուտբոլիստների խաղային դիրքեր պայմանական են՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Խաշմանյանը բարկացած էր․ «Երբեք չեմ խաբի ինքս ինձ․ մենք չեմպիոն դառնալու ներուժ չունենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Տխուր եմ 1-1 հաշվի հետ կապված․ մենք 2 միավոր կորցրինք» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյան՝ «Լոռիի» ցուցադրած խաղի, դարպասապահ Շահատունու և Իսահ Ալիյուի մասին (տեսանյութ)

«Գանձասար-Կապանն» ու «Լոռին» մեկական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Լոռի». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նման խաղերում պետք է կարողանանք հաղթել խոշոր հաշվով»․ Մամուլի ասուլիս «Շիրակ» – «Երևան» հանդիպումից հետո

«Շիրակը» Գյումրիում 3 միավոր վաստակեց Բարձրագույն խմբի նորեկի հետ խաղում (տեսանյութ)

«Շիրակ» – «Երևան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

Պատմական նվաճումից զատ․ «Արարատ-Արմենիան» 3 ռեկորդի հեղինակ է դարձել

«Փյունիկը» «գայլերին» 0-4 հաշվով զիջեց նաև պատասխան խաղում (տեսանյութ)

«Փյունիկը» 10 րոպեում 3 գնդակ ընդունեց «Վուլվերհեմփթոնից» (տեսանյութ)

«Վուլվերհեմփթոն» – «Փյունիկ». Առաջին կեսից հետո

«Վուլվերհեմփթոն» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր