fbpx

Արթուր Պետրոսյան․ «Մեր ակումբի սեփականատերը գիտեր այս ամենի մասին, բայց ինձ ոչինչ չէր ասել»

Արդեն տեղեկացրել ենք, որ «Բանանցը» Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում «Լոռիի» հետ պատասխան հանդիպման մեկնարկից վայրկյաններ առաջ հրաժարվել է մասնակցել մրցավեճին, ինչի հետևանքով երևանյան թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն։ «Լոռին» կմասնակցի մրցաշարի եզրափակիչին։

«Լոռիի» գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հանդիպման ավարտից հետո հանդիպել է լրագրողների հետ․

-Շատ տարօրինակ զգացողություն է, որ մենք, խաղը չանցկացնելով, դուրս եկանք եզրափակիչ։ Չգիտես՝ ուրախանա՞ս, թե՞ տխրես։ Միանշանակ, տխրելու բան է, քանի որ գավաթի կիսաեզրափակիչ շատ կարևոր խաղ պետք է կայանար, բայց տեղի չունեցավ։ Ես լրիվ պատճառները չգիտեմ, դա արդեն երևի «Բանանցը» կասի։ Շատ-շատ տարօրինակ զգացողություններ են։ Ես թե՛ ֆուտբոլիստի, թե՛ մարզչի կարիերայի ընթացքում նման դեպքի ականատես չէի եղել։

Հասցրե՞լ եք զրուցել Ձեր ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանի հետ։ Նա այս իրադարձության հետ կապված խոսակցություն ունեցե՞լ է «Բանանցի» սեփականատեր Ջևան Չելոյանցի հետ։

-Մի երկու բառ եմ փոխանակել պարոն Գրիգորյանի հետ։ Նա ասաց՝ խաղից առաջ գիտեր այս ամենի մասին, բայց ինձ ոչինչ չէր ասել՝ երևի մտածելով, որ ինչ-որ հնարավորություն կա խաղն անցկացնելու։ Բայց հիմնական խնդիրների մասին չեմ խոսել, ժամանակ չի եղել։ Այս ամբողջ գործընթացը շատ տարօրինակ էր․ թիմերը կանգնած էին, մեկ թիմը դուրս է գալիս խաղադաշտից, մյուսը զարմացած հարցնում է՝ ի՞նչ է պատահել։ Այսպիսի բան չէի տեսել, ոչ էլ երևի կտեսնեմ։

Այս ամենը շատ ցավալի է ինձ համար, որովհետև մենք շատ կուզենայինք, որ այս հաղթանակը գրանցվեր խաղադաշտում, ոչ թե այս եղանակով։ Բայց եղավ այն, ինչ եղավ։ Ֆեդերացիան որոշում կկայացնի․ եթե դուրս ենք եկել եզրափակիչ, ապա դուրս ենք եկել եզրափակիչ։ Մեզնից անկախ տեղի ունեցան այսպիսի դեպքեր։ Եթե մենք ենք խաղալու եզրափակիչում, ապա այս չկայացած մրցավեճը որևէ նշանակություն չպետք է ունենա։ Պետք է պատրաստվենք մյուս հանդիպումներին։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արարատ-Արմենիային» 1 հաղթանակ է պետք Հայաստանի չեմպիոն հռչակվելու համար (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Բանանց», «Արարատ-Արմենիա» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

«Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա»․ ա՛յս է խնդիրը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 35-րդ տուրին ընդառաջ

Արթուր Սողոմոնյան. «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Լոռիին», և իմ խոսքերում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես մեղադրանք»

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 34-րդ տուրը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման հայտնի մրցավարը որակազրկվեց

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

Վահե Գևորգյան. «Արդյունքը արդարացի էր»

Ալեքսանդր Տարխանով. «Խաղի ելքը վճռեց մրցավարը, մենք բողոք ենք ներկայացնելու»

Դեսիրեն «Փյունիկին» գցում է չեմպիոնական գրաֆիկից՝ ոչ-ոքի Վանաձորում (տեսանյութ)

«Լոռի» – «Փյունիկ». մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում

Մարզչական «մենամարտ»․ «Ալաշկերտ» – «Լոռի» հանդիպման մարտավարական վերլուծությունը (տեսանյութ)

Ջևան Չելոյանց․ «Ծափահարում եմ Հայաստանի առաջնության խաղային օրացույցը կազմողներին»

«Գանձասար-Կապանն» ապահովեց «Բանանցի» «մղձավանջը»․ VNews-ի ֆոտոշարքը

Իլշատ Ֆայզուլին․ «Սա իմ պարտությունն էր, ոչ թե տղաների» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյանը՝ գերվստահ հաղթանակի, նպատակների և «հայի բնավորություն ունեցող» Վբեյմարի մասին (տեսանյութ)