3 բան, որոնց արժե ուշադրություն դարձնել Էլ-Կլասիկոյի ժամանակ - VNews
Բաժիններ

3 բան, որոնց արժե ուշադրություն դարձնել Էլ-Կլասիկոյի ժամանակ

Կիրակի օրը «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում կընդունի Մադրիդի «Ռեալին»: Ողջ աշխարհը կհետևի մրցաշրջանի առաջին Էլ-Կլասիկոյին, որն առաջին անգամ թիմերը կանցկացնեն առանց Մեսիի և Ռոնալդուի: Հաշվի առնելով, որ թիմերը կազմերի վերափոխման հետ խնդիրներ ունեն՝ առաջիկա Էլ-Կլասիկոն շատ հարցերի պատասխան կարող է տալ: Ձեզ ենք ներկայացնում այն 3 հարցերը, որոնց պատասխանները պարզ կդառնան Էլ-Կլասիկոյի արդյունքում:

1. Արդյոք Կլասիկոյից հետո Լոպետեգին կպահպանի իր պաշտոնը

Վերջին շրջանում «Ռեալի»   գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին դժվար ժամանակներ է ապրում: «Արքայական ակումբը» 5 խաղ շարունակ չէր կարողանում հաղթանակի հասնել: Դեռ ավելին, դրանցից 4-ում «սերուցքայիններին» չէր հաջողվել գրավել մրցակցի դարպասը,  ինչը հսկայական ճնշում էր մարզչի համար:  Նախորդ խաղում «Ռեալին»  հաջողվեց առավելության հասնել «Վիկտորիա Պլզենի» նկատմամբ և վերադառնալ հաղթական ուղուն, բայց սեփական ուժերի հանդեպ հավատը վերգտնելու համար առանցքային դեր կարող է խաղալ առաջիկա Կլասիկոն: Թեև  թիմի խաղացողները պաշտպանում են մարզչին, բայց ակումբի ղեկավարությունը դեռ չի կայացրել իր որոշումը, ուստի «Բարսելոնայի» հետ խաղը կարող է վճռական լինել Լոպետեգիի համար:

2. Ինչպես կխաղա «Բարսելոնան» առանց իր ավագի 

Մեսիի վնասվածքից հետո «Բարսելոնան» նրան փոխարինելու խնդիր ունի և դա բավական հաջող ստացվեց «Ինտերի» հետ խաղում: Էռնեստո Վալվերդեին հաջողվեց լուծել այդ խնդիրը և  անակնկալ մատուցել՝ Ռաֆինյային դաշտ դուրս բերելով  : Այլ տարբերակ մարզիչը ևս ունի  ի դեմ՝ Ուսման Դեմբելեի: Ֆրանսիացին կարող է ավելի մեծ արագություն և կտրուկություն հաղորդել կատալոնական ակումբի գրոհներին, թեև փոխանցումների առումով Ռաֆինյան ավելի լավ տարբերակ կարող է լինել թիմի համար: Այլ փոփոխություններ թիմի հիմնական կազմում չեն սպասվում:

3. Ինչպիսին է Կլասիկոն առանց Մեսիի և Ռոնալդուի

Մեսիի վնասվածքից և Ռոնալդուի Թուրին տեղափոխությունից հետո կիրակի կայանալիք Էլ-Կլասիկոն առաջինը կլինի վերջին տասնամյակում առանց ֆուտբոլի 2 մեծագույն խաղացողների: Շատերն են ընդգծել նրանց խաղի տիեզերական մակարդակը և այս առումով առաջիկա Կլասիկոն ցույց կտա, թե ինչպես են այն խաղում «հասարակ մարդիկ»: Այս խաղը  նաև թույլ կտա պատկերացում կազմել, թե  ապագայում ինչպես կընթանան իսպանական 2 գրանդերի միջև հանդիպումները, որտեղ կենտրոնական տեղ կզբաղեցնեն արդեն ոչ թե Մեսին և Ռոնալդոն, այլ Բեյլը, Ասենսիոն, Կոուտինյոն, Դեմբելեն և այլք:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արտուր Մելոն չի մարզվում հիմնական թիմի հետ

«Բորուսիան» սահմանել է Հալանդի տրանսֆերային արժեքը

Կորոնավիրուսը խանգարում է «Բարսելոնային», որ ձեռք բերի Նեյմարին

«Մի օր ես կվերադառնամ»․ Կասիլյասը հիշել է «Ռեալում» անցկացրած իր վերջին խաղը

Մեսին հայտարարել է, որ 2016 թվականին կարող էր հեռանալ «Բարսելոնայից»

«Ինտերը» լավ պայմաններ է առաջարկում ուրուգվայցի հարձակվողի համար

Ռոնալդուն որդու հետ մարզում է անցկացրել «Յուվենտուսի» մարզաբազայում (տեսանյութ)

Հիգուային․ «Չէի ցանկանա լինել Լաուտարոյի իրավիճակում»

«Բարսելոնան» ու «Մանչեսթեր Սիթին» փոխանակում են պատրաստում

Կրիշտիանու Ռոնալդուի ու Ջորջինա Ռոդրիգեսի սիրո պատմությունը (տեսանյութ)

«Բարսելիոնայի» միայն 6 ֆուտբոլիստի ապագան է երաշխավորված ակումբում

Վիդալը պատասխանել է Կիելինիի խոսքերին՝ ալկոհոլից կախվախության մասին

Թոփ 10. Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները մինչև 23 տարեկան դառնալը

Վինիսիուս. «Ռեալը» «Բարսելոնայից» ավելի լավն էր Պրեմիերայի 2 խաղերում»

«Բարսելոնան» կողմնորոշվել է Գրիզմանի ապագայի հարցում

Ռիվալդոն Բեյլին նախկին փառքը վերադարձնելու տարբերակ է առաջարկում