3 հայ շախմատիստներ աշխարհի գավաթի ուղեգիր նվաճեցին - VNews
Բաժիններ

3 հայ շախմատիստներ աշխարհի գավաթի ուղեգիր նվաճեցին

Screenshot 1 6 - 3 հայ շախմատիստներ աշխարհի գավաթի ուղեգիր նվաճեցին

Հայաստանցի 13 շախմատիստներ մասնակցեցին շախմատի աշխարհի գավաթի Եվրոպայի ընտրական առցանց մրցաշարին, որն անցկացվեց նոկաուտ համակարգով: Յուրաքանչյուր փուլում վիճակահանությամբ զույգեր կազմած մասնակիցները միմյանց հետ դասական շախմատի 2 պարտիայից բաղկացած մրցախաղ անցկացրին:

Մրցաշարում խաղարկված 36 ուղեգրերից 3-ը բաժին հասավ հայ շախմատիստներին՝ Հայկ Մարտիրոսյանին, Շանթ Սարգսյանին և Հովհաննես Գաբուզյանին:

Մրցաշարի ավարտական փուլում Հայկ Մարտիրոսյանը 1,5-0,5 հաշվով հաղթեց  Մանուել Պետրոսյանին: Նույնպիսի հաշվով Շանթ Սարգսյանն առավելության հասավ Յուրի Կուզուբովի նկատմամբ, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտության մատնեց Վահապ Սանալին:

Մրցաշարի ավարտից հետո աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճած 36 շախմատիստների միջև արագ շախմատի առցանց մրցաշար անցկացվեց: Առավել հաջող հանդես եկավ Հայկ Մարտիրոսյանը, որը 9 հնարավորից վաստակած 6 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Նա ընդամենը կես միավորով հետ մնաց Վլադիսլավ Արտեմևից և Ալեքսանդր Ինջիչից: Հայկը տոնեց 5 հաղթանակ, 2 պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց 2 պարտություն Վլադիսլավ Արտեմևից և Պավել Պանկրատովից:

Շանթ Սարգսյանը 5 միավորով գրավեց 14-րդ տեղը, իսկ Հովհաննես Գաբուզյանը 4 միավորով հանգրվանեց 24-րդ հորիզոնականում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց աշխարհի գավաթի խաղարկությունից

Հայկ Մարտիրոսյանն անսպասելի պարտություն կրեց

Հայկ Մարտիրոսյանը հերթական հաղթանակը տոնեց

Հայկ Մարտիրոսյանը շարունակեց հաղթարշավը

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստին (կատարված քայլեր)

Մարտիրոսյանն ուղեգիրը կվիճարկի լրացուցիչ մրցախաղում, իսկ Դանիելյանը դուրս մնաց մրցաշարից

Մարտիրոսյանը հաղթեց Մամեդյարովին, Դանիելյանը հաշտություն կնքեց

Շանթ Սարգսյանը դուրս մնաց աշխարհի գավաթի խաղարկությունից

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին

Միայն Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեցին

Հայկ Մարտիրոսյանն ու Հովհաննես Գաբուզյանն էլ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին

Շանթ Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին

Հայ շախմատիստները հաղթանակով մեկնարկեցին աշխարհի գավաթի խաղարկությունում

Սամուել Սևյանը կրկին ուժեղագույնն էր

Հայտնի են Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի մրցանակակիրները

Հայկ Մարտիրոսյանն առաջին անգամ՝ լավագույնների շարքում. մյուս հայերի վարկանիշը