3 պատճառ, թե ինչու «Ռեալը» հրաժարվեց Վան դե Բեկի տրանսֆերից - VNews
Բաժիններ

3 պատճառ, թե ինչու «Ռեալը» հրաժարվեց Վան դե Բեկի տրանսֆերից

Դոնի վան դե Բեկը մարզական կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն գաղտնիք չէ, որ ֆուտբոլիստը շատ մոտ էր Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը։

Արդյունքում, սակայն, Վան դե Բեկը միացավ մանկունիական ակումբին։

«Ամեն ինչ պատրաստ էր։ «Այաքսն» ու «Ռեալը» համաձայնության էին եկել, բայց ինչ-որ բան խանգարեց, ու տրանսֆերը չկայացավ»,- ասել է ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից հետո։

Ներկայացնում ենք 3 պատճառ, թե ինչու է «Ռեալը» հրաժարվել Վան դե Բեկի տրանսֆերի ձեռքբերումից։

Ֆեդե Վալվերդե

Վալվերդեի ֆանտաստիկ ելույթը հիմնական պատճառներից մեկն է, որ «Ռեալը» հրաժարվեց Վան դե Բեկին ձեռք բերելու մտքից։ Զինեդին Զիդանն ուղղակի «սիրահարվեց» ուրուգվայցուն, որը հոլանդացու նման շատ ուժեղ կողմեր ունի։

Վալվերդեն, կարելի է ասել, Զիդանի համար նոր տրանսֆեր է։

Մարտին Էդեգոր

Մոտավորապես նույնը կարելի է ասել Էդեգորի պարագայում։ Նորվեգացին «Ռեալ Սոսյեդադում» անցկացրած վարձակալական մրցաշրջանի ընթացքում ապացուցեց իր որակները՝ ցույց տալով, որ ինքը ևս կարող է խաղալ «Ռեալում»։

Հիմա Էդեգորը վերադարձել է «Արքայական ակումբ», ու վստահ կարելի է ասել, որ Զիդանի թիմում իր տեղը կունենա։

Կորոնավիրուսի համավարակը

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ֆինանսական կորուստները վկայում էին, որ ամռանը «Ռեալն» ակտիվ չի լինելու տրանսֆերային պատուհանին։

«Ռեալն» ընթացիկ տրանսֆերային պատուհանին դեռևս միայն վաճառում է։

5 թեժ թեմա, որոնց մասին Մեսին չխոսեց իր հարցազրույցի ընթացքում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռեշֆորդը Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել

«Այաքսի» նոր «ադամանդը», որի համար եվրոպական գրանդները պայքարի մեջ են մտել

2-ը՝ 1-ի դիմաց. «Ռեալը» փոխանակում է առաջարկում «Յուվենտուսին»

«Բարսան» հաղթեց «Յուվենտուսին», «Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Բենզեման ոչ մի փոխանցում չի կատարել Վինիսիուսին Մենդիին ասած խոսքերից հետո

«Մանչեսթեր Յունայթեդը» Ուպամեկանոյին կարող էր գնել չափազանց ցածր գնով

Բենզեման՝ Մենդիին՝ խաղընկերոջ մասին. «Փոխանցում չկատարես նրան, նա մեր դեմ է խաղում»

Զիդան. «Եթե շարունակենք այսպես խաղալ, ապա անպայման դուրս կգանք խմբից»

Բենզեման կրկնել է Ռոնալդուի ու Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

«Ռեալի» գերկամային ոչ-ոքին, «Լիվերպուլի», «Սիթիի», «Ատլետիկոյի» հաղթանակները, այլ արդյունքներ (տեսանյութ)

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Ռեալ Մադրիդ»․ Մեկնարկային կազմեր

«Թվիթերի վաստակավոր արտիստը». Օզիլը ավարտել է կարիերան, բայց նրան դեռ չեն ասել

ՊՍԺ-ն կապ է հաստատել Զիդանի հետ

«Ռեալի» հայտացուցակը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղի համար

«Ռեալը» մնացել է առանց աջեզրային պաշտպանի

2 ակումբ հավակնում է Ռամոսի տրանսֆերին