30-ամյա հարձակվողը միացել է «Ուրարտուին» - VNews
Բաժիններ

30-ամյա հարձակվողը միացել է «Ուրարտուին»

«Ուրարտուն» նոր համալրում ունի, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Ռուսական «Արմավիրի» հետ համաձայնեցված գործարքի արդյունքում 30-ամյա ռուս հարձակվող Իգոր Պադերինը համալրել է երևանյան ակումբի կազմը։

Պադերինը Պերմի «Ամկարի» սան է։ Հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում: Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2008 թվականին հանդես գալով «Կուզբաս» ակումբում։ Երկու մրցաշրջանի ընթացքում Պադերինը 31 խաղում 10 գոլ է խփել։ Հետագայում ռուս հարձակվողը հանդես է եկել նաև Վլադիմիրի «Տորպեդոյում», «Կուբանում», «Տյումենում» և «Սոչիում»։

Ուշագրավ է, որ Իգոր Պադերինը հայկական ակումբում խաղալու փորձ ունի։ 2015 թվականին նա Երևանի «Ուլիսի» կազմում մասնակցել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Բիրկիրկարայի» հետ հանդիպմանը, որն ավարտվել է Մալթան ներկայացնող թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։

2015 թվականից Պադերինը հանդես է գալիս ռուսական «Արմավիրիում»: Այդ ընթացքում ռուս հարձակվողն անցկացրել է 93 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ։

«Տպավորությունները դրական են։ Այնպես չէ, որ խորթ թիմ է, որովհետև ուսումնամարզական հավաքների ընթացքում բազմիցս խաղացել եմ այս ակումբի դեմ։ Կան ֆուտբոլիստներ, որոնց հետ նույնիսկ խաղացել եմ։ Գիտեմ, որ ակումբը բարձր խնդիրներ է առաջադրել։ Կփորձեմ իմ ուժերի առավելագույնը ներդնել, որպեսզի օգտակար լինեմ թիմին»,- ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է 30-ամյա հարձակվողը։

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Օգանան ընդամենը 9 ամսական էր, երբ Կասպարովը նորամուտը նշեց ՀՀ գավաթի մրցաշարում

Ալեքսանդր Գրիգորյան․ «Նոան» ամբողջապես արժանի հաղթանակ տոնեց» (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Հանգստություն չպետք է լինի․ երկրորդ խաղն ավելի ծանր է լինելու» (տեսանյութ)

Նվազագույն հաշիվ գրանցվեց նաև VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ մյուս խաղում (տեսանյութ)

VBet Հայաստանի գավաթ. «Ուրարտու» – «Նոա». Ուղիղ հեռարձակում, մեկնարկային կազմեր

VBet Հայաստանի գավաթում սկսվում է վճռական փուլը․ Կիսաեզրափակիչ խաղերին ընդառաջ

Վահագն Այվազյանը վերադարձել է «Ուրարտու»

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Բարձրագույն խմբի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Շիրակից» 458 օր պահանջվեց «Նոային» կրկին հաղթելու համար

«Ուրարտուն» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Լոռիի» դարպասը (տեսանյութ)

«Փյունիկի» ու «Ուրարտուի» մարզադպրոցներում դադարեցվել են մարզումները կորոնավիրուսի պատճառով

Պաշտոնական. «Ուրարտուն» նոր ձեռքբերում ունի

Եվ կրկին սկզբունքային արարատյան դերբին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 16-րդ տուրին ընդառաջ

Հովհաննես Համբարձումյան․ «Աշխատասիրությունն ամենամեծ տաղանդն է»

Բեգլարյանն ի պատիվ Բրայանտի է ընտրել 24 համարի մարզաշապիկը