fbpx
Բաժիններ

30-ամյա հրաշամանուկները. 5 տարեց աստղեր, որոնք իրենց երկրորդ երիտասարդությունն են ապրում

Դիտե՞լ եք «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմը: Իսկ ճանաչո՞ւմ եք Բենջամին Բաթոնին: Համաշխարհային ֆուտբոլը նույնպես ունի իր Բենջամին Բաթոններին՝ այն ֆուտբոլիստներին, որոնք, ինչպես Իբրահիմովիչն էր ասում ինքն իր մասին, գինու նման են՝ որքան ավելի են հնանում, այնքան ավելի լավն են դառնում:

2019/20 մրցաշրջանում մի քանի վետերան՝ 30-ին մոտ կամ նույնիսկ 30-անց ֆուտբոլիստներ խաղում են այնպես, ինչպես 18 տարեկանում, որոշ դեպքերում անգամ ավելի լավ: Ներկայացնում ենք նրանցից 5-ին:

Ռոբերտ Լևանդովսկի – 31 տարեկան

Ռոբերտ Լևանդովսկին 31 տարեկանում «անմարդկային» ֆուտբոլ, մասնավորապես՝ արդյունավետություն է ցուցադրում: «Նայում եմ անձնագրիս, այն ինձ ասում է, որ 31 տարեկան եմ, բայց զգում եմ, որ նա ստում է. ես ինձ շատ ավելի երիտասարդ եմ զգում ու կարծում եմ՝ ամեն ինչ դեռ առջևում է», – վերջերս ասել էր Լևանդովսկին իր հարցազրույցներից մեկում: Եվ իսկապես, լեհ հարձակվողը ճախրում է խաղադաշտում, գոլեր խփում է «պարկերով»՝ թե՛ «Բավարիայի» կազմում և թե՛ Լեհաստանի հավաքականում, թե՛ Բունդեսլիգայում ու թե՛ Չեմպիոնների լիգայում: Անցկացրած 21 խաղում Լևանդովսկին խփել է 27 գոլ՝ ավելին, քան մեկ խաղում միջինում մեկ գոլը: Բացի դա, Լևանդովսկին իր խաղաոճում փոփոխություն է մտցրել՝ դառնալով ավելի կոմբինատիվ, խաղարկող ու թիմային ֆուտբոլիստ: Մնում է տեսնել, թե լեհ գոլահարն այսպես մինչև ուր կհասնի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3