30 տարի. Ի՞նչ է փոխվել աշխարհում «Լիվերպուլի» վերջին չեմպիոնությունից հետո - VNews
Բաժիններ

30 տարի. Ի՞նչ է փոխվել աշխարհում «Լիվերպուլի» վերջին չեմպիոնությունից հետո

asdasd5sad - 30 տարի. Ի՞նչ է փոխվել աշխարհում «Լիվերպուլի» վերջին չեմպիոնությունից հետո
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 10:54

-

-

«Լիվերպուլը» դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն. երեկվանից սկսած, հավանաբար, արդեն 156-րդ անգամ եք կարդում այս նախադասությունը: Եվ «Լիվերպուլի»՝ Պրեմիեր լիգան նվաճելու պատմականությունը կայանում է նրանում, որ մերսիսայդցիներն անում են դա 30 տարվա դադարից հետո:

Քենի Դալգլիշն ու իր թիմը երբեք չէին կարող պատկերացնել, թե ինչեր տեղի կունենային աշխարհում՝ մինչև «Լիվերպուլը» կրկին կդառնար Անգլիայի չեմպիոն: VNews-ը ներկայացնում է այն դարակազմիկ իրադարձությունները մարզական աշխարհում, և ոչ միայն, որ տեղի են ունեցել այս տարիների ընթացքում, երբ «Լիվերպուլը» կրկին թագադրվեց Անգլիայում: 30 տարի՝ մի ամբողջ հավերժություն… Գնացի՜նք:

Մարզական աշխարհ

30 տարվա ընթացքում

  • Տեղի է ունեցել ֆուտբոլի 7 Աշխարհի առաջնություն, Բրազիլիան ու Ֆրանսիան 2-ական անգամ, Իտալիան, Իսպանիան ու Գերմանիան դարձել են Աշխարհի չեմպիոն:
  • Տեղի է ունեցել ամառային 7 Օլիմպիական խաղեր, որոնց ընթացքում Հայաստանը (ԽՍՀՄ կազմում և որպես անկախ պետություն) ունեցավ 5 օլիմպիական չեմպիոն՝ 1992թ. Իսրայել Միլիտոսյան (ծանրամարտ), 1992թ. Հրաչյա Պետիկյան (հրաձգություն), 1992թ. Մնացական Իսկանդարյան (հունահռոմեական ըմբշամարտ), 1996թ. Արմեն Նազարյան (հ. ըմբշամարտ), 2016թ. Արթուր Ալեքսանյան (հ.ըմբշամարտ):
  • Անգլիայի առաջնությունը վերանվանվեց Պրեմիեր լիգա, ու դրա համար է, որ «Լիվերպուլը» հաղթեց իր առաջին Պրեմիեր լիգան:
  • Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հաղթեց Մեծ սաղավարտի 20 մրցաշարում ու դարձավ, շատերի կարծիքով, բոլոր ժամանակների լավագույն թենիսիստը: Ձևավորվեց նաև Ֆեդերեր-Նադալ սկզբունքային ու պատմական դիմակայությունը:

Roger Federer Rafael Nadal 960x540 - 30 տարի. Ի՞նչ է փոխվել աշխարհում «Լիվերպուլի» վերջին չեմպիոնությունից հետո

  • Չեմպիոնների գավաթը վերանվանվեց Չեմպիոնների լիգա, մրցաշարի ձևաչափն ամբողջությամբ փոխվեց:
  • «Ռեալն» ու «Բարսելոնան» իրենց թանգարանում ունեին համապատասխանաբար 6 և 0 Չեմպիոնների լիգայի գավաթ: Այժմ «Ռեալն» ունի 13, իսկ «Բարսելոնան»՝ 5 ՉԼ գավաթ:
  • Հայաստանի հավաքականին մեկ քայլ էր բաժանում Եվրոպայի առաջնության ընտրական փուլից, բայց Իտուրալդե Գոնսալեսը փչացրեց ամեն ինչ:
  • Հենրիխ Մխիթարյանը խաղաց Հայաստանի երիտասարդական հավաքականում, «Փյունիկում», «Մետալուրգում», «Շախտյորում», «Բորուսիայում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Արսենալում», իսկ հիմա արդեն՝ «Ռոմայում»:

ERenJcfW4AEFl6y 960x640 - 30 տարի. Ի՞նչ է փոխվել աշխարհում «Լիվերպուլի» վերջին չեմպիոնությունից հետո

  • Լևոն Արոնյանը Հայաստանի հավաքականի հետ 2 անգամ դարձավ շախմատի օլիմպիադայի հաղթող:
  • Հունաստանի հավաքականը սենսացիոն կերպով դարձավ Եվրոպայի չեմպիոն:
  • Ճամայկացի Ուսեյն Բոլտը թեթև աթլետիկայում խփեց բոլոր ռեկորդներն ու դարձավ բոլոր ժամանակների լավագույն արագավազորդը:
  • Աբրահամ Խաշմանյանը գլխավորեց «Ալաշկերտը», հրաժարական տվեց, գլխավորեց «Ալաշկերտը», հրաժարական տվեց, գլխավորեց «Ալաշկերտը», հրաժարական տվեց, գլխավորեց Հայաստանի հավաքականը, հրաժարական տվեց… չհասցրեց գլխավորել «Լոռին»:
  • Ֆուտբոլում իշխեց տիկի-տական, Իսպանիայի հավաքականը 3 անգամ անընդմեջ միջազգային տիտղոս նվաճեց:
  • «Լեսթերը» 3-րդ դիվիզիոնից հասավ Պրեմիեր լիգա ու 2016-ին դարձավ Անգլիայի չեմպիոն:
  • Եվ վերջապես, մեկ տասնամյակից էլ ավելի ընթացավ Ռոնալդու-Մեսի դիմակայությունը, որն արդեն աստիճանաբար մոտենում է ավարտին:
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Չելսին» նոր դարպասապահ ունի

«Յուվենտուսում» որոշում են կայացրել Կիեզայի վերաբերյալ

Օքսլեյդ-Չեմբերլենը հնարավոր է վերադառնա Լոնդոն

Շաքիրին հեռանում է «Լիվերպուլից»․ նա անձամբ ասել է, թե որտեղ է ուզում շարունակել կարիերան

Տեղեկություն է հրապարակվել, ըստ որի՝ «Սիթին» խախտել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները

Աղբյուր. «Մանչեսթեր Յունայթեդն» ու Սուլշերը նոր պայմանագիր են կնքել

«Լիվերպուլը» 100 մլն է առաջարկել «Յուվենտուսի» ֆուտբոլիստի տրանսֆերի համար

Անգլիական երկու գրանդ կպայքարի Սաուլի համար

Գատուզո. «Տոտենհեմի» հետ ձախողված գործարքն ամենաշատն է ինձ ցավեցրել»

«Չելսին» առաջարկ կկատարի «Բավարիային»՝ Լևանդովսկիի տրանսֆերը ձեռք բերելու համար

«Ամո՛թ քեզ, պարո՛ն Մալոք». Վան Դեյկը՝ լրագրողին

«Լիվերպուլը» շուտով կհայտարարի իր առանցքային ֆուտբոլիստի հետ համաձայնության գալու մասին

Կլոպը մաքրում է «Լիվերպուլը». 8 ֆուտբոլիստներ կհեռանան ակումբից

«Սիթին» տրանսֆերի է հանել իր առաջատարներից մեկին

5 մարզիչներ, որ փոխեցին անգլիական ֆուտբոլը 5 տարում

«Լիվերպուլն» ընտրություն է կատարում 2 կիսապաշտպանի միջև