fbpx

Աշոտ Աղաբաբյանը վարվել էր Չելոյանցի պես․ Ի՞նչ էր պատահել 2000 թվականին Ճաղարյանի մրցավարության հետևանքով

Գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղերը՝ 10 փաստով

Հայտնի դարձան ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2018/19թթ. խաղարկության եզրափակչի մասնակիցները: Մայիսի 8-ին «Բանանց-1» մարզադաշտում պատվավոր մրցանակը կվիճարկեն «Ալաշկերտն» ու «Լոռին»: Ընդ որում «Լոռին» եզրափակչի ուղեգիր նվաճեց առանց խաղի, քանի որ մրցակիցը՝ «Բանանցը», հրաժարվեց կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման մասնակցությունից:

Գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Գավաթի եզրափակչի մասնակիցներին որոշելու համար խաղացանկով նախատեսված 20 հանդիպումներից կայացան 19-ը, որոնցից 4-ում հաղթել են դաշտի տերերը, 8-ում գրանցվել է ոչ-ոքի, 7-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին: Գրանցվել է 49 գոլ: Միջին արդյունավետությունը բավական բարձր է՝ 2,57 գոլ մեկ խաղում:

Աբրահամ Խաշմանյան․ «Կիսաեզրափակիչում հայտնված թիմերից ում հետ էլ խաղայինք եզրափակիչում, շանսերը 50-50 էին լինելու» (տեսանյութ)

2․ «Ալաշկերտը» 4-րդ անգամ էր հանդես գալիս գավաթի կիսաեզրափակչում: 2-րդ տարին անընդմեջ ալաշկերտցիները եզրափակչի ուղեգիր նվաճեցին: Գավաթի նախորդ խաղարկությունում «Ալաշկերտը» Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ (նա թիմի ղեկը ստանձնել էր գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում) կիսաեզրափակչում հաղթահարել էր «Բանանցի» արգելքը՝ երկու հանդիպումներն էլ շահելով նվազագույն հաշվով: Սակայն գավաթի համար վճռորոշ մրցավեճում «Ալաշկերտը» հետխաղյա 11մ հարվածներով (հիմնական ժամանակում՝ 1-1) մրցանակը զիջել էր «Գանձասար-Կապանին»:

3․ «Արարատ-Արմենիայի» հետ գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը հոբելյանական էր «Ալաշկերտի» համար, որը պատվավոր մրցանակի խաղարկություններում 25-րդ խաղն անցկացրեց: Այդ խաղերից 13-ում ալաշկերտցիները հաղթել են, 6-ում գրանցվել է ոչ-ոքի, 6-ում պարտվել են, խփել են 34 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 20 գոլ: Գավաթի մրցաշարերում «Ալաշկերտն» արդեն 9 խաղ անպարտելի է: Վերջին պարտությունն ալաշկերտցիները կրել են 2016թ. հոկտեմբերի 19-ին «Փյունիկի» հետ անցկացրած քառորդ եզրափակչի պատասխան խաղում (0-1):

4․ «Լոռին», առաջին անգամ մասնակցելով գավաթի մրցաշարին, առաջին իսկ փորձից եզրափակչի ուղեգիր նվաճեց: Գավաթի ընթացիկ խաղարկությունում վանաձորցիներն անպարտելի են՝ անցկացրած 5 հանդիպումներից շահելով 2-ը, 3-ն ավարտելով ոչ-ոքի: «Լոռին» խփել է 8 գոլ, սեփական դարպասն ընդունել է 5 գնդակ:

Արթուր Պետրոսյան․ «Մեր ակումբի սեփականատերը գիտեր այս ամենի մասին, բայց ինձ ոչինչ չէր ասել»

5․ Գավաթի խաղարկությունների պատմության մեջ նախկինում միայն 1992 և 2000թ. մրցաշարերում է թիմերին հաջողվել առաջին իսկ փորձից եզրափակչի ուղեգիր նվաճել: 1992թ. գավաթի անդրանիկ խաղարկությունում եզրափակչում հանդես են եկել միանգամից երկու նորաստեղծ թիմեր՝ ՀՄԸՄ-ն (ներկայիս «Փյունիկը») և «Բանանցը»: Հաջողությունն ուղեկցել է «Բանանցին», որը, Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ հաղթելով 2-0 հաշվով, դարձել է Հայաստանի առաջին գավաթակիրը:

2000թ. գավաթի եզրափակչում հանդես է եկել Բարձրագույն խմբի նորեկ, նորաստեղծ «Միկան», որն Էդուարդ Մարգարովի գլխավորությամբ 2-1 հաշվով առավելության է հասել «Զվարթնոցի» նկատմամբ ու դարձել է գավաթակիր:

6․ «Արարատ-Արմենիան» թեև գավաթի ընթացիկ խաղարկությունում մնաց անպարտելի, սակայն լքեց մրցաշարը: Անցկացրած 6 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» տոնեց 3 հաղթանակ, նույնքան խաղ ավարտեց ոչ-ոքի, խփեց 13 գոլ, սեփական դարպասը բաց թողեց 4 գնդակ: «Արարատ-Արմենիան» կմնա գավաթի ընթացիկ խաղարկության ամենաարդյունավետ թիմը: Հետաքրքիր է, որ եզրափակչի մասնակից թիմերը միասին խփել են այնքան գնդակ («Լոռի»՝ 8, «Ալաշկերտ»՝ 5), որքան որ «Արարատ-Արմենիան»:

Վարդան Մինասյան․ «Ցավալի է, երբ 2 անգամ ոչ-ոքի ես խաղում և դուրս մնում պայքարից» (տեսանյութ)

7․ ՀՀ գավաթի խաղարկությունների պատմության մեջ առաջին անգամ թիմերից մեկը հրաժարվեց կիսաեզրափակչի պատասխան հանդիպումից այն դեպքում, երբ կողմերն արդեն դուրս էին եկել խաղադաշտ՝ սպասելով մրցավեճի մեկնարկին: Նախկինում ավելի վաղ փուլերում եղել են նման դեպքեր, սակայն խաղից հրաժարված թիմն այդ մասին նախապես տեղյակ է պահել ֆեդերացիային ու մրցակցին:

8․ Իսկ ահա 2000թ. մայիսի 14-ին «Հրազդանում» «Կիլիկիայի» և «Զվարթնոցի» միջև կայացած գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումն անավարտ է մնացել (առաջին խաղում 1-0 հաշվով հաղթել էր «Զվարթնոցը»): Դժգոհ լինելով հանդիպման գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանի գործողություններից (37-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել էր «Կիլիկիայի» կիսապաշտպան Սերգեյ Էրզրումյանը)՝ ակումբի նախագահ Աշոտ Աղաբաբյանի հրահանգով «Կիլիկիայի» ֆուտբոլիստները հանդիպման 51-րդ րոպեին լքել էին խաղադաշտը: Այդ պահին հաշիվը դեռ չէր բացվել:

Գավաթի հաջորդ խաղարկությունում էլ «Կիլիկիան» չէր ներկայացել սեփական հարկի տակ «Շիրակի» հետ կայանալիք քառորդ եզրափակչի պատասխան հանդիպմանը, իսկ օրեր անց հրաժարվել էր նաև Հայաստանի առաջնության մասնակցությունից:

Մերոնք պարզապես «ռմբահարեցին» մրցակիցներին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

9․ Աբրահամ Խաշմանյանն ու Արթուր Պետրոսյանը մարզչական կարիերայում առաջին անգամ են իրենց գլխավորած թիմերին եզրափակչի ուղեգիր պարգևում: Իսկ որպես ֆուտբոլիստ գավաթի մրցաշարերում ավելի հաջողակ է գտնվել Աբրահամ Խաշմանյանը՝ 2000թ. «Միկայի» կազմում պատվո շրջան կատարելով պատվավոր մրցանակով: Ընդ որում «Զվարթնոցի» հետ եզրափակիչ խաղում նա թիմի ավագն էր ու ֆեդերացիայի ներկայացուցչից ստացավ գավաթը: Այդ մրցաշարում անցկացրած 6 խաղում Խաշմանյանը 3 գոլի հեղինակ էր դարձել:

Մինչ այդ Աբրահամ Խաշմանյանը «Շիրակի» կազմում մասնակցել էր 1993թ. «Արարատի» հետ կայացած եզրափակիչ հանդիպմանը, որում գյումրեցիները պարտվել էին 1-3 հաշվով: Այդ խաղում շիրակցիների կազմում հանդես էր եկել նաև Արթուր Պետրոսյանը, որի համար անհաջող էին եղել նաև 1994 և 1999թթ. գավաթի եզրափակիչները:

10․ Անտոն Կոբյալկոն 6 գնդակով կդառնա գավաթի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն: Գավաթի եզրափակչի մասնակիցներից առավել արդյունավետ է գործել «Լոռիի» լեգեոնական Ուգոչուկվու Իվուն, որի հաշվին 3 գոլ է գրանցված:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արարատ-Արմենիային» 1 հաղթանակ է պետք Հայաստանի չեմպիոն հռչակվելու համար (տեսանյութ)

Լույս է տեսել VMAG ամսագրի նոր համարը

«Ալաշկերտ» – «Բանանց», «Արարատ-Արմենիա» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

«Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը

«Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա»․ ա՛յս է խնդիրը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 35-րդ տուրին ընդառաջ

Արթուր Սողոմոնյան. «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Լոռիին», և իմ խոսքերում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես մեղադրանք»

«Արարատ-Արմենիան» ևս պաշտոնական հայտարարություն է տարածել

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 34-րդ տուրը

«Արարատ-Արմենիա» – «Արցախ» հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման հայտնի մրցավարը որակազրկվեց

Նման երևույթները պետք է անհապաղ արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից. «Փյունիկի» պաշտոնական հայտարարությունը

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

Վահե Գևորգյան. «Արդյունքը արդարացի էր»

Ալեքսանդր Տարխանով. «Խաղի ելքը վճռեց մրցավարը, մենք բողոք ենք ներկայացնելու»

Դեսիրեն «Փյունիկին» գցում է չեմպիոնական գրաֆիկից՝ ոչ-ոքի Վանաձորում (տեսանյութ)

«Լոռի» – «Փյունիկ». մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում