fbpx
Բաժիններ

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը մեդալների հավակնորդների թվում է

Ռոդոսում ավարտին է մոտենում շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը: Այսօր կայացան նախավերջին՝ 8-րդ տուրի մրցախաղերը:

Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով ջախջախեց շոտլանդացիներին: Ռաֆայել Վահանյանը հաղթեց Ջոնաթան Գրանտին, Արտաշես Մինասյանը պարտության մատնեց Նեյլ Ֆարելին, Կարեն Մովսիսյանն ու Նորայր Քալանթարյանն էլ առավելության հասան համապատասխանաբար Ջորջ Նիվի և Պիտեր Սմիթի նկատմամբ:

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակած 11 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Ավարտական տուրից առաջ մեր ընտրանին մրցանակակիր դառնալու հնարավորություններ է պահպանում:

Չեմպիոնի տիտղոսը նվաճելու ճանապարհին ևս մեկ վճռորոշ քայլ կատարեց ԱՄՆ-ի հավաքականը, որը  3,5-0,5 հաշվով պարտության մատնելով ավստրիացիներին, 15 միավորով պահպանեց առաջատարի դիրքը:

13 միավորով 2-րդ տեղում իտալացիներն են, որոնք 3-1 հաշվով հաղթեցին Գերմանիայի հավաքականին: 12 միավոր ունի 3-րդ տեղում ընթացող Իսլանդիայի առաջին հավաքականը, որը 3-1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի կանանց հավաքականի նկատմամբ:

Սամվել Տեր-Սահակյանը միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց հաղթողին

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայկական շախմատի լեգենդը՝ Լեգենդների մրցաշարի հաղթող

Ռաֆայել Վահանյանն ամրապնդեց միանձնյա առաջատարի դիրքը

Ռաֆայել Վահանյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Ռաֆայել Վահանյանը պահպանեց առաջատարի դիրքը

Ռաֆայել Վահանյանը Լեգենդների մրցաշարի առաջատարներից մեկն է

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Շանթ Սարգսյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Հովիկ Հայրապետյանն ու Վլադիմիր Օնիշչուկը պահպանեցին առաջատարի դիրքը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Առաջատարների շարքերը նոսրանում են

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Գրոսմայստերներից 9-ն առաջատարների խմբում են

Մեկնարկում է Կարեն Ասրյանի 12-րդ հուշամրցաշարը

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը բավարարվեց 4-րդ տեղով

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց անգլիացիների հետ

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը պարտվեց ու զիջեց առաջատարի դիրքը

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը շարունակեց հաղթարշավը

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականի գերազանց մեկնարկը