fbpx

Մեր մրցակիցները․ Միրալեմ Պյանիչը որակազրկվել է

«Յուվենտուսի» ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը որակազրկվել է ընտրանու 2 հանդիպումով, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Այս ֆուտբոլիստը 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հունաստանի հավաքականի հետ կայացած մրցավեճի 15-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ, իսկ 65-րդ րոպեին մրցակցի նկատմամբ կոպիտ խաղի պատճառով կարմիր քարտ ստացել։

Այդպիսով, Պյանիչը Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն չի կարողանա օգնել Ֆինլանդիայի ու Իտալիայի հավաքականների հետ առաջիկա հանդիպումներում, որոնք տեղի են ունենալու համապատասխանաբար հունիսի 8-ին և 11-ին։

Պյանիչը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականում հանդես է գալիս 2008 թվականից։ Նա ազգային ընտրանու կազմում մասնակցել է 86 հանդիպման և դարձել 12 գոլի հեղինակ։

Բոսնիացիների հետ միևնույն խմբում է ընդգրկված նաև Հայաստանի հավաքականը։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Սարաևոյում պարտություն է կրել 1-2 հաշվով, մեր ընտրանուց ավելացված ժամանակի 3-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով աչքի է ընկել Հենրիխ Մխիթարյանը։

Պյանիչի գործակալը փակուղու առաջ է կանգնեցրել «Յուվենտուսին»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Յուվենտուսն» ու «Այաքսը» փոխանակման են պատրաստվում

Դե Լիխտը Պոգբային «մոտեցնում» է «Ռեալին»

Ինչու դե Լիխտն ընտրեց «Յուվենտուսը»

Ռոնալդուի առատաձեռնությունը հունական հանգստավայրը լքելուց առաջ

Չնայած իր երազանքի թիմ տեղափոխությունը ձախողվեց, Էրիկսենն այլ տարբերակ ունի

«Ի՞նչ է արվեստը». «Յուվենտուսը» շնորհավորել է Զիդանի տարեդարձը (տեսանյութ)

Sky Sports. դե Լիխտը տեղափոխվում է «Յուվենտուս»

«Յուվենտուսը» Պոգբայի փոխարեն 2 ֆուտբոլիստի կգնի

Ինչ դեր է ունենալու Ռոնալդուն՝ Սարիի «Յուվենտուսում»

Մատեյս դե Լիխտը՝ Չեմպիոնների լիգան հաղթելու բանալի եվրոպական գրանդի համար

«Սարիին մաղթում եմ՝ որևէ տիտղոս չնվաճի «Յուվենտուսում»․ «Նապոլիի» նախագահ

Լավագույն 4 ֆուտբոլիստները պատմության մեջ՝ ըստ Մբապեի

«Նապոլիի» նախագահ. «Սարին գոռգոռում ու հայհոյում է խաղադաշտում»

Սարին իր «ամենասիրելի» ֆուտբոլիստին ցանկանում է «Յուվենտուս» տանել

Սարի. «Ցանկանում եմ օգնել Ռոնալդուին՝ նոր ռեկորդներ գրանցելու հարցում»

Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»