fbpx

Նեյմարը քննադատում է թիմակիցներին․ «Երիտասարդ ֆուտբոլիստները պետք է ավելի շատ լսեն, քան խոսեն»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ռենից» կրած պարտությունից հետո քննադատել է թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին։

«Մենք պետք է հանդերձարանում տղամարդկանց պես լինենք, պետք է լինենք ավելի միասնական։ Երիտասարդ շատ տղաներ կան մեր կազմում։ Նրանք պետք է ավելի շատ լսեն, քան խոսեն։ Ավելի փորձառու խաղացողները երբեմն ինչ-որ բան են պատմում, իսկ նրանք սկսում են պատասխանել։ Նույնը տեղի է ունենում, երբ մարզիչը ցանկանում է ինչ-որ բան հասցնել մեզ։

Թիմը նման մոտեցումով չի հասնի հաջողության։ Մենք ավելի փորձառու ենք, ուստի երիտասարդ ֆուտբոլիստները պետք է մեզ ավելի շատ հարգեն և ավելի շատ լսեն։ Ես այդպիսի մոտեցում ունեի, երբ նոր էի սկսում կարիերաս»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

«Ռենն» իր պատմության մեջ 3-րդ անգամ է դարձել Ֆրանսիայի գավաթակիր՝ այդ նվաճմանն ավելի վաղ հասնելով 1965 ու 1971թթ․։ Ռեկորդակիրը ՊՍԺ-ն է, որը պատվավոր ավարին տիրացել է 12 անգամ։

Նեյմարը հարվածել է երկրպագուին պարտված եզրափակիչից հետո (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Աղբյուր. Սավիչը համաձայնեցրել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

«Ռեալի» սանը մոտ է ՊՍԺ տեղափոխությանը

«Յունայթեդը» մերժել է ՊՍԺ-ի գայթակղիչ առաջարկը Նեյմարին փոխանակել իր աստղի հետ

Նեյմարը ներողություն կխնդրի

Արտուրը ասել է, թե ինչ է մտածում «Բարսելոնայի» հանդերձարանը Նեյմարի վերադարձի մասին

Նոր խնդիրներ «Բարսելոնայի» համար․ ՊՍԺ-ն հրաժարվում է բանակցել Նեյմարի հնարավոր տեղափոխության շուրջ

Վինիսիուս. «Մբապեի ապագան «Ռեալում» է»

Դանի Ալվեսը հայտարարել է ՊՍԺ-ից հեռանալու մասին

Նեյմարը «Բարսայի» ֆուտբոլիստների WhatsApp-ի խմբում գրել է․ «Հանգի՛ստ եղեք, ես վերադառնում եմ»

Նեյմա՞ր, թե՞ Գրիզման՝ և՛ Նեյմար, և՛ Գրիզման

Մարկինյոսը՝ Նեյմարի ապագայի մասին. «Իրավիճակը շատ բարդ է»

«Բարսելոնան» մտադիր է աշխարհի լավագույն հարձակման գիծն ունենալ

Նեյմարն ընդունել է «Բարսելոնայի» առաջարկած բոլոր պայմանները

Լավագույն 4 ֆուտբոլիստները պատմության մեջ՝ ըստ Մբապեի

Նեյմարն ավելի է մոտենում «Բարսելոնային». «Ռեալը» լքում է պայքարը

ՊՍԺ-ն 100 միլիոն եվրո է պատրաստում՝ 2 կիսապաշտպան գնելու համար