«Երկրորդ գոլը լրիվ աբսուրդ էր»․ Մարզիչների մեկնաբանությունները «Լոռի» - «Շիրակ» հանդիպումից հետո - VNews
Բաժիններ

«Երկրորդ գոլը լրիվ աբսուրդ էր»․ Մարզիչների մեկնաբանությունները «Լոռի» – «Շիրակ» հանդիպումից հետո

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրում տեղի ունեցած «Լոռի» – «Շիրակ» հանդիպումից (2-2) հետո թիմերի գլխավոր մարզիչները մասնակցել են մամուլի ասուլիսների։

Արթուր Պետրոսյան

-Շատ եմ ցավում, որ մենք այսպիսի խաղով միավորներ կորցրինք։ Կարծում եմ՝ հենց առաջին րոպեից շատ լավ ու հետաքրքիր ֆուտբոլ խաղացինք։ Մեր խնդիրն այսօր ստանդարտներն էին․ նրանք 2 գոլ խփեցին ստանդարտների խաղարկումներից հետո, 3-րդ իրավիճակն էլ, երբ գնդակը դիպավ մեր դարպասաձողին, կարծում եմ՝ կրկին ստանդարտից հետո էր։

Տղաներին բան չկա ասելու։ Իրենց աշխատանքը, իրոք, շատ լավ կատարեցին, բայց սա ֆուտբոլ է, այդ պահերին պետք է շատ ավելի կենտրոնացած լինես։ Մանավանդ երկրորդ գոլը, կարելի է ասել, լրիվ աբսուրդ էր։ Կորցրինք շատ կարևոր միավորներ։ Շատ ցավալի է։

Ստանդարտներից բաց թողած գոլերը ֆուտբոլիստների անհատական սխալների հետևա՞նքն էին, թե՞ կար ավելի համակարգային խնդիր։

-Կարծում եմ՝ առաջին գոլի պատճառը դարպասապահի և Խաչատուրովի ոչ ճիշտ համագործակցությունն էր։ Իսկ երկրորդ գոլի դեպքում այն մարդիկ, ովքեր պետք է իրենց դիրքերում կանգնեին, այդտեղ չէին։ Ամեն մեկն իր դիրքն ուներ այդ պահին, և նրանք իրենց դիրքերում չէին։

Խաչատուրովն այդ պատճառո՞վ փոխարինվեց։

-Ոչ, մեջքի շրջանում խնդիրներ ուներ խաղից առաջ, ու գուցե հենց դա էլ խանգարեց նրան բաց թողած գոլի դրվագում։ Փոխարինումը դրանով էր պայմանավորված։

Վարդան Բիչախչյան

-Ի՞նչ կարող եմ ասել, կրկին ոչ-ոքի խաղացինք։ Կրկին չկարողացանք հաղթել։ Ընդհանուր խաղը երևի թե չգոհացրեց։ Նման կերպ չէինք պլանավորել, ուրիշ խաղի ակնկալիք ունեինք։ Համենայն դեպս, այն, ինչ կուզեինք, դրվագներով ստացվեց։ Հարձակման գծի խաղացողները, երբ գնդակ էին խլում, չափազանց արագ էլ այն կորցնում էին։ Հարձակումը դեռ չսկսած՝ այն շատ արագ ավարտվում էր։ Գնդակը խլելուց հետո եթե ոչ առաջին փոխանցումով, ապա երկրորդով կրկին գնդակի կորուստ էր տեղի ունենում։

Հանդիպման տարբեր հատվածներում խաղային ամբողջ առավելությունն անցնում էր մերթ «Լոռիի», մերթ մեր կողմը։ 1-2 հաշվով պարտվելիս փորձում էինք փրկել խաղը, ունեինք առավելություն։ Մի դրվագ էլ կառանձնացնեմ, որ համարյա նույն դիրքից Իսահ Ալիյուի հարվածը հասավ նպատակին, իսկ Դավիթ Ղանդիլյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ Ամեն դեպքում, տղաները բնավորություն ցույց տվեցին, կարողացանք փրկել խաղը։

Հաշվի առնելով հանդիպման ընթացքը՝ լա՞վ է, որ ոչ-ոքիների շարքը չընդհատվեց։

-Բնականաբար, ոչ-ոքի խաղալն ավելի նախընտրելի է, քան պարտվելը։ Բայց կրկնվեմ՝ անկախ մրցակցի զբաղեցրած դիրքից, անունից ու նաև նրանից՝ սեփական հարկի տակ ենք խաղում, թե մրցակցի, միշտ էլ պայքարում ենք հաղթանակի համար։ Ճիշտ է, կան հանդիպումներ, երբ ինչ-որ բան չի բավարարում կամ լավ հանդես չենք գալիս, պահերը չենք կարողանում օգտագործել, բայց նպատակը մնում է անփոփոխ՝ հաղթանակ։

«Ես չեմ ասում՝ Խաշմանյանը սուտ է ասել, աշխատավարձի ուշացումներ եղել են, բայց ղեկավարներն այդ հարցերը ժամանակին լուծել են»․ Տիգրան Եսայանի թեժ ասուլիսը (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լոռիի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով, ևս երեք ֆուտբոլիստներ բարձր ջերմություն ունեն

VBET-ը ներկայացնում է Հայաստանի առաջնության հունիս ամսվա 5 լավագույն գոլերը (տեսանյութ)

9 նկատառում. «Շիրակը» հայտարարություն է տարածել

«Արարատի» 700-րդ խաղը․ Միայն 2 թիմ է ավելի շատ հանդիպում անցկացրել Բարձրագույն խմբում

Մելիքյանի առաջին հաղթանակն «Ալաշկերտում», որը պարգևեց եվրագավաթի ուղեգիր․ VNews-ի ֆոտոշարքը «Լոռիի» դեմ խաղից

«Ալաշկերտ» – «Լոռի» խաղում հայտնի դարձավ Եվրոպա լիգայի վերջին ուղեգրի տիրակալի անունը (տեսանյութ)

Խաղ՝ Եվրոպա լիգայի ուղեգրի համար․ «Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները՝ ՀՖՖ մրցավարական բաժնի մեկնաբանությամբ

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին» և գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը բացասական է

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»