fbpx
Բաժիններ

Ալիկ Առաքելյանն այս մրցաշրջանում այլևս դուրս չի գա խաղադաշտ ու առաջիկայում չի օգնի նաև Հայաստանի հավաքականին

«Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալիկ Առաքելյանն ընթացիկ մրցաշրջանում այլևս դուրս չի գա խաղադաշտ։ Այս մասին «Փյունիկ» – «Ալաշկերտ» հանդիպմանը (1-0) հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովը։

Ըստ ռուս մասնագետի՝ Առաքելյանին ապաքինման համար անհրաժեշտ կլինի 2-3 ամիս։ 22-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է մկանային պատռվածք։ Խաղացողը վնասվածք էր ստացել «Գանձասար-Կապանի» հետ 28-րդ տուրի մրցավեճի առաջին խաղակեսում, ինչի հետևանքով փոխարինվել էր 41-րդ րոպեին։

Առաքելյանը Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 23 խաղի՝ 22 դեպքում լինելով «Փյունիկի» մեկնարկային կազմում։ Նա ԵՎՐՈ2020-ի ընտրական փուլում Բոսնիա և Հերցեգովինայի ու Ֆինլանդիայի ընտրանիների հետ հանդիպումների համար հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական, սակայն 2 դեպքում էլ դուրս մնացել Արմեն Գյուլբուդաղյանցի կազմած վերջնական հայտացուցակից։

Այդպիսով, Առաքելյանն առաջիկայում չի կարողանա օգնել նաև Հայաստանի հավաքականին, որը հունիսի 8-ին հյուրընկալելու է Լիխտենշտեյնի ընտրանուն, իսկ 3 օր անց մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու հույների հետ։

«Փյունիկը» Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում վաստակել է 46 միավոր և 2-3-րդ տեղերն է բաժանում նույնքան միավոր ունեցող «Բանանցի» հետ։ Առաջատար «Արարատ-Արմենիան» ունի 49 միավոր։ «Փյունիկը» 30-րդ տուրում մայիսի 1-ին հարաբերությունները պարզելու է հենց «Արարատ-Արմենիայի» հետ։

Ալեքսանդր Կարապետյանի գոլն օգնել է «Պրոգրեսին» կամային հաղթանակ տոնել

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ալաշկերտը» տպավորեց, «Փյունիկը»՝ հիասթափեցրեց․ VNews-ի ֆոտոշարքը գավաթակրի ու փոխչեմպիոնի խաղից

Տարխանով. «Մեր թիմը այսօր չխաղաց» (տեսանյութ)

Արմեն Ադամյան. «Ինչպես ասում են՝ ինչ մտածել էինք, այն էլ ստացվեց» (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Փյունիկին», չեմպիոնը առաջին միավորները կորցրեց (տեսանյութ)

«Փյունիկ» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կարող է կայանալ Արաս Օզբիլիսի նորամուտը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 6-րդ տուրին ընդառաջ

Որ երբեք չմոռացվի… Հայաստանի հավաքականի խելացնոր խաղերը Իտալիայի և Բոսնիայի դեմ (ֆոտոպատմություն)

«Փյունիկի» խաղերի տոմսերն այլևս անվճար չեն

Ֆինլանդիա – Հայաստանի խաղի տոմսերի վաճառքը սկսված է

ՈւԵՖԱ-ն ցույց է տվել Հենրիխ Մխիթարյանի գոլը Բոսնիայի դարպասը բոլոր անկյուններից (տեսանյութ)

ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլը հատեց հասարակածը. ի՞նչ պատկեր ստացվեց խմբերում

Մխիթարյանը, Համբարձումյանը և Ռոնալդուն՝ ԵՎՐՈ2020-ի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

«Արարատ-Արմենիայի» պաշտպանը նորամուտն է նշել Բուլղարիայի հավաքականում

Ինչ էր կատարվում Հայաստանի հավաքականի հանդերձարանում բոսնիացիների նկատմամբ հաղթանակից հետո (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականը PES 2020-ում (նկար)

Ինչու չկայացավ Էրիկ Վարդանյանի տեղափոխությունը «Լոկոմոտիվ»