Արտակ Եդիգարյանի ակումբային ռեկորդը, որը գերազանցելը ծայրահեղ ծանր է լինելու - VNews
Բաժիններ

Արտակ Եդիգարյանի ակումբային ռեկորդը, որը գերազանցելը ծայրահեղ ծանր է լինելու

Բարձրագույն խմբի 29-րդ տուրը՝ 10 փաստով

29-րդ տուրի հանդիպումներում չեմպիոնական մրցավազքի մասնակիցներից երեքը հերթական հաղթանակները տոնեցին ու շարունակում են պայքարը ոսկե մեդալների համար: Իսկ ահա չեմպիոնը «սայթաքեց», ինչը կարող է ճակատագրական լինել «Ալաշկերտի» համար իր տիտղոսի պահպանման համար մղվող պայքարում:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք հաղթեցին 2 խաղում, պարտվեցին մեկում, մեկ խաղ էլ ավարտվեց ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 116 հանդիպումներում դաշտի տերերը 42 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 41 անգամ, 33 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Ֆուտբոլիստները վայելեցին բազմաքանակ երկրպագուների ներկայությունը․ VNews-ի ֆոտոշարքը «Բանանց» – «Արցախ» խաղից

Այս տուրում արդյունավետության նոր ռեկորդ գրանցվեց. 4 խաղում 16 գոլ խփվեց: Մինչ այդ առավելագույն քանակի գոլեր (14) գրանցվել էին 5-րդ, 7-րդ և 9-րդ տուրերում: Առաջնության մեկնարկից անցկացված 116 հանդիպումներում 256 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,2 գոլ մեկ խաղում:

2․ «Արարատ-Արմենիան» Բարձրագույն խմբում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց՝ 6-2 հաշվով ջախջախելով «Արարատին»: Այդ խաղն ընթացիկ առաջնությունում ամենագոլառատն է: Մինչ այդ մեկ խաղում առավելագույնը 6 գոլ էր գրանցվել («Արարատ»«Բանանց»՝ 2-4, «Բանանց»«Փյունիկ»՝ 4-2, «Ալաշկերտ»«Արցախ»՝ 6-0, «Գանձասար-Կապան»«Ալաշկերտ»՝ 2-4):

«Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ խոշոր հաշվով հաղթեց «Արարատին»: Մինչ այդ խոշոր հաշիվ գրանցվել էր մրցակիցների 3-րդ շրջանի խաղում, որում Վարդան Մինասյանի սաները հաղթել էին 4-1 հաշվով: «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով 5-րդ հաղթանակը տոնեց, ինչը լավագույն արդյունքն է առաջնության մասնակից թիմերի մեջ: Առաջատարն անպարտելի խաղերի ռեկորդային շարքը հասցրեց 12-ի՝ այդ ընթացքում տոնելով 10-րդ հաղթանակը:

Վարդան Մինասյանը՝ «Արարատ-Արմենիայի»՝ «Արարատի» նկատմամբ ջախջախիչ հաշվով հաղթանակի մասին (տեսանյութ)

3․ «Բանանցն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 2-րդ հաղթանակը տոնեց՝ երկրորդ անգամ պարտության մատնելով «Արցախին»: Խոշոր հաշվով առաջին հաղթանակը «Բանանցը» տոնել էր առաջնության աշնանային հատվածի ավարտական տուրում՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով «Շիրակի» դարպասը:

4․ Ջոնել Դեսիրեն ընթացիկ առաջնությունում 13-րդ գոլը խփեց և կրկնեց նախորդ առաջնության լավագույն ռմբարկու, ալաշկերտցի Արտակ Եդիգարյանի ցուցանիշը: Առաջնության գարնանային հատվածում Դեսիրեի հաշվին 5 գոլ է գրանցված: Ընթացիկ առաջնությունում նա 2-րդ անգամ գրավեց «Շիրակի» դարպասը:

«Երկրորդ գոլը լրիվ աբսուրդ էր»․ Մարզիչների մեկնաբանությունները «Լոռի» – «Շիրակ» հանդիպումից հետո

5․ Անտոն Կոբյալկոն դարձավ ընթացիկ առաջնությունում 10 գոլի սահմանագիծը հատած ընդամենը 3-րդ ֆուտբոլիստը՝ հավասարվելով թիմի լավագույն ռմբարկու Իվայլո Դիմիտրովին: Այդ գոլերից 7-ը Կոբյալկոն խփել է առաջնության գարնանային հատվածում, ինչը լավագույն արդյունքն է:

Իսկ Պետրոս Ավետիսյանն «Արարատ-Արմենիայի» կազմում առաջնությունում երկրորդ անգամ դուբլի հեղինակ դարձավ: Մինչ այդ նա նման հաջողության էր հասել «Արցախի» հետ խաղում: Ավետիսյանը 3 գնդակով դարձավ «Արարատի» հետ հանդիպումներում «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուն: Առաջնության աշնանային հատվածում էլ «Փյունիկում» խաղալիս Ավետիսյանը մեկ անգամ գրավել էր «Արարատի» դարպասը:

«Ես չեմ ասում՝ Խաշմանյանը սուտ է ասել, աշխատավարձի ուշացումներ եղել են, բայց ղեկավարներն այդ հարցերը ժամանակին լուծել են»․ Տիգրան Եսայանի թեժ ասուլիսը (տեսանյութ)

6․ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներ Լիմա Դուարտեն ու Արթուր Դանիելյանը բացեցին գոլերի հաշիվը Բարձրագույն խմբում: Իսկ Դեյան Վուկոմանովիչն առաջին գոլը խփեց «Արարատում»: Ժամանակին «Գանձասար-Կապանում» խաղալիս նա 6 գոլի հեղինակ էր դարձել: Վուկոմանովիչն ընդգրկվեց «Արարատում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ Դմիտրի Աբակումովի դարպասը գրավելով 28 տարեկան 177 օրականում:

7․ Վլադիմիր Խոզինի խփած գնդակը Բարձրագույն խմբում «Արարատի» բաց թողած 850-րդ գոլն էր: Իսկ Արտյոմ Սիմոնյանը դարձավ ՀՀ առաջնություններում «Արարատի» հանդիպումներում գրանցված հոբելյանական՝ 2000-րդ գոլի հեղինակը:

8․ Արտակ Եդիգարյանն «Ալաշկերտի» ֆուտբոլիստների մեջ յուրօրինակ ռեկորդի հեղինակ դարձավ՝ մասնակցելով թիմի՝ առաջնությունում անցկացրած վերջին 37 անընդմեջ հանդիպումներին: Այդ շարքը սկսվել է անցյալ տարվա ապրիլի 1-ին «Գանձասար-Կապանի» հետ կայացած խաղից: Եդիգարյանը գերազանցեց Դանիել Ստոյկովիչի ռեկորդային ցուցանիշը, որը 2017թ. հոկտեմբերի 29-ից մինչև 2018թ. նոյեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել էր «Ալաշկերտի»՝ առաջնության խաղացանկով նախատեսված բոլոր 36 հանդիպումներին:

Սևադա Արզումանյան․ «Կուզեինք գցել մրցակցի տոնական տրամադրությունը, բայց չստացվեց․ երևի բեկումնային էր Հայրապետյանի սեյվը 2-0 հաշվի ժամանակ» (տեսանյութ)

9․ Արցախցի Արգիշտի Պետրոսյանը Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Թիմի ներկայիս ֆուտբոլիստներից ՀՀ առաջնություններում բոլորից շատ խաղ է անցկացրել Վահագն Մինասյանը՝ 270:

10․ Ալաշկերտցի Արտակ Գրիգորյանն ընթացիկ առաջնությունում ինքնագոլի հեղինակ դարձած 11–րդ ֆուտբոլիստն է: Յուրօրինակ ռեկորդակիրներն «Արցախի» նախկին պաշտպան Համլետ Ասոյանն ու փյունիկցի Վիտալի Ստեժկոն են, որոնք 2-ական անգամ գրավել են սեփական դարպասը:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ալբերտ Սոլոմոնով. «Կարևոր է, որ թիմի կորիզը կազմեն հայ ֆուտբոլիստները, որ խաղան ֆուտբոլիստներ Վանաձորից» (տեսանյութ)

Արսեն Պետրոսյան. «Պետք է փորձենք խաղի տեմպը պահել մինչև վերջին րոպեն» (տեսանյութ)

«Լոռին» և «Ուրարտուն» համառ պայքարում անցած խաղում մեկական միավոր վաստակեցին (տեսանյութ)

«Լոռի» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կասպարովը՝ պատմական նվաճման շեմին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Արամ Քոչարյան. «Կոշտությունն ու կոպտությունը խաղի ընթացքից է գալիս, երևի հաղթանակի մեծ ցանկությունն էր պատճառը» (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Արարատը» այս պահին երևի ամենաբալանսավորված թիմն է» (տեսանյութ)

#ArtsakhStrong. Արաս Օզբիլիսի մարզաշապիկը վաճառվեց աճուրդում

«Նոայի» մարզչական շտաբը հեռացել է ակումբից

Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատին» էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին»

Վիտինյո․ «Մարզչի հանձնարարությունները կատարելու դեպքում կունենանք չեմպիոն դառնալու բոլոր հնարավորությունները» (տեսանյութ)

Ռուդիկ Մկրտչյան. «Սկսել ենք ավելի լավ հասկանալ իրար, դրա շնորհիվ է, որ աճ կա» (տեսանյութ)

Վասպուրակ Մինասյան․ «Պետք է կայունություն մտցնենք խաղի մեջ» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Նռանյանի վնասվածքը խառնեց մեր խաղաքարտերը» (տեսանյութ)

Արսեն Պետրոսյան. «Բոլորի թիմերի մոտ էլ դադարից հետո խաղի բարելավում է նկատվում» (տեսանյութ)