fbpx
Բաժիններ

Խաղ, որը կարող է որոշիչ լինել չեմպիոնական մրցավազքում․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 30-րդ տուրին ընդառաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» 

1 մայիսի, ժ.15:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

27 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 14 անգամ, «Գանձասար-Կապանը»՝ 8, գրանցվել է 5 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 39-35

1-ին շրջան. 19.08.2018 «Գանձասար-Կապան» 0-1 «Ալաշկերտ»
Գոլը՝ Արտակ Դաշյան 39՛

2-րդ շրջան. 21.10.2018 «Ալաշկերտ» 1-0 «Գանձասար-Կապան»
Գոլը՝ Ուրոշ Նենադովիչ 38՛

3-րդ շրջան. 06.03.2019 «Գանձասար-Կապան» 2-4 «Ալաշկերտ»
Գոլերը՝ 0-1՝ Ալեքսանդր Պրուդնիկով 1՛, 11մ, 1-1՝ Ժորժե Չուլա 12՛, 1-2՝ Մլադեն Զելկովիչ 45+3՛, 1-3՝ Դանիլո Սեկուլիչ 54՛, 2-3՝ Գեղամ Հարությունյան 73՛, 2-4՝ Ալեքսանդր Պրուդնիկով 90+2՛

«Ալաշկերտ»՝ 4-րդ տեղ (43 միավոր), «Գանձասար-Կապան»՝ 7րդ տեղ (27 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ ՀՀ առաջնություններում մրցակիցների միջև կայացած վերջին 5 հանդիպումներն էլ ավարտվել են «Ալաշկերտի» հաղթանակով: «Ալաշկերտն» այդ խաղերում 12 գոլ է խփել, սեփական դարպասն ընդունել է ընդամենը 2 գնդակ: Ընդ որում առաջին 4 խաղերում կապանցիներին չի հաջողվել գրավել չեմպիոնի դարպասը: Իսկ մինչ այդ կայացած առաջնության նախորդ 4 հանդիպումներում առավելությունը «Գանձասար-Կապանի» կողմն էր, որը տոնել էր 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտել էր ոչ-ոքի:

2․ «Ալաշկերտը» շատ անհաջող է հանդես գալիս առաջնության գարնանային հատվածում՝ 9 հանդիպումներում վաստակելով ընդամենը 10 միավոր, կրելով 5 պարտություն:

3․ «Գանձասար-Կապանն» էլ գարնանային հանդիպումներում աչքի չի ընկնում կայուն ելույթներով՝ 8 խաղում վաստակելով ընդամենը 5 միավոր, միակ հաղթանակը տոնելով հետնապահ «Արարատի» նկատմամբ՝ 1-0:

4․ Հետաքրքիր է, որ եթե Օգնեն Չանչարևիչին հաջողվի այս խաղում անառիկ պահել սեփական դարպասը, ապա «Ալաշկերտում» հանդես եկած դարպասապահների մեջ յուրօրինակ ռեկորդակիր կդառնա: Դա կլինի ընթացիկ առաջնությունում Չանչարևիչի 13-րդ «չոր» խաղը: Այդ ցուցանիշով նա կգերազանցի Գևորգ Կասպարովի ռեկորդը, որը 2015/16 թթ. առաջնությունում «Ալաշկերտի» դարպասը պաշտպանելիս 12 խաղում գոլ բաց չէր թողել:

5․ Իսկ ընթացիկ առաջնության ամենատարեց մասնակիցը՝ 38-ամյա Գևորգ Կասպարովը Բարձրագույն խմբում 330-րդ խաղը կանցկացնի և ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում կշրջանցի Արսեն Ավետիսյանին՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան՝ 7 գոլ:

«Գանձասար-Կապան»՝ Գեղամ Հարությունյան՝ 6 գոլ:

Հանդիպումը բաց կթողնի նախորդ խաղում խաղադաշտից հեռացված «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Թովմաս Գրիգորյան. «Լոռիի» դեպքում նվիրատվություն չի լինելու, այլ հստակ գործարք»

«Գանձասար-Կապանից» հեռացել է 6 ֆուտբոլիստ

«Նոան» առաջարկել է ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու, իսկ նախագահի հարցում դեռ չի կողմնորոշվել

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Փյունիկ» ՖԱ-ն ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը

Ջոնել Դեսիրեն ԲԽ-ի պատմության մեջ միակ լեգեոներն է, որին հաջողվել է պենտա-տրիկի հեղինակ դառնալ

Արմեն Պետրոսյան․ «Շատ գոհ եմ մեր ֆուտբոլիստներից, բայց կան օղակներ, որոնք պետք է համալրենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը ՀՖՖ-ին հորդորում է վերադարձնել առաջնության նախկին ձևաչափը (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Փորձելու ենք պահել թիմի կազմի 90%-ը, նաև հաստատ ունենալու ենք 1-2 նորեկ» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» կրկին հաղթեց «Շիրակին», «Նոան» էլ հերթական անգամ ուժեղ գտնվեց «Արարատից» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «Երևանի» ֆուտբոլիստներն այս բարդ իրավիճակում խաղացին զինվորների պես» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Պետք է համալրվենք կոնկրետ դիրքերի 5 ֆուտբոլիստներով»

Սուրեն Չախալյան․ «Արժանի էինք հաղթանակի»