fbpx
Բաժիններ

Հերթական բեղմնավոր շաբաթը մերոնց կողմից․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Արտերկրի ակումբներում հանդես եկող հայ ֆուտբոլիստները վերջին օրերի ընթացքում մասնակցել են հանդիպումների, որոնց արդյունքներին և տղաների ստացած խաղաժամանակին առաջարկում ենք ծանոթանալ ստորև։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 36-րդ տուր․ «Լեսթեր» 3-0 «Արսենալ»Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 73-րդ րոպեին։ Լոնդոնցիները, ներքին առաջնությունում կրելով 3-րդ անընդմեջ պարտությունը, 20 թիմի պայքարում եզրափակում են լավագույն հնգյակը։

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 31-րդ տուր․ «Սանկտ Պաուլի» 4-3 «Յան Ռեգենսբուրգ»Սարգիս Ադամյանը 40-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման, իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակի 5-րդ րոպեին՝ գոլի հեղինակ։ Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Ադամյանը 2-րդ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում իր հաշվին է գրանցել 12 գոլ և 10 արդյունավետ փոխանցում։ «Յան Ռեգենսբուրգը» 18 թիմի պայքարում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Պորտուգալիայի Պրիմերա, 31-րդ տուր․ «Շավիշ» 4-1 «Նասիոնալ»․ Գևորգ Ղազարյանը Պրիմերայում այս տարի առաջին անգամ է հայտնվել մեկնարկային կազմում։ Նա փոխարինվել է 55-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 16 մրցավեճի (9-ը՝ մեկնարկային կազմում) ու դարձել 3 գոլի հեղինակ։ Փորձառու խաղացողը նախորդ տուրի հանդիպմանն աչքի էր ընկել գոլային փոխանցումով։ «Շավիշը» 18 թիմի պայքարում 15-16-րդ տեղերն է բաժանում «Տոնդելայի» հետ ու պայքարում տեղն ուժեղագույնների խմբում պահպանելու համար։

Դանիայի Սուպերլիգա, հետնապահների խումբ, 6-րդ տուր․ «Օլբորգ» 1-1 «Հոբրո»Էդգար Բաբայանը 80-րդ րոպեին աչքի է ընկել գոլային փոխանցումով։ Նա ամբողջական հանդիպում է անցկացրել։ 23-ամյա կիսապաշտպանը նախորդ տուրի մրցավեճում դարձել էր գոլի հեղինակ։ «Հոբրոն» իր ենթախմբում զբաղեցրել է վերջին՝ 4-րդ հորիզոնականը։ Այս թիմը և ենթախմբերի մյուս 3 հետնապահները կանցկացնեն փլեյ-օֆֆ՝ փորձելով վաստակել Սուպերլիգայի հաջորդ առաջնությանը մասնակցելու իրավունք։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, կայացել են 7-րդ և 8-րդ տուրերը․ 7-րդ տուր․ «Ժետիսու» 0-0 «Ատիրաու»․ Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ խաղին։ 8-րդ տուր․ «Իրտիշ» 0-3 «Ժետիսու»Հովհաննիսյանը 68-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։ 26-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում է եղել առաջինից մինչև վերջին րոպեն։ Կամոն մասնակցել է ընթացիկ առաջնության բոլոր 8 խաղերին (8-ն էլ՝ մեկնարկային կազմում) ու իր հաշվին գրանցել 2 գոլ։ «Ժետիսուն» 12 թիմի պայքարում 4-5-րդ տեղերն է կիսում «Կայսարի» հետ։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, կայացել են 7-րդ և 8-րդ տուրերը․ 7-րդ տուր․ «Շախտյոր Կարագանդա» 0-1 «Կայսար»Տիգրան Բարսեղյանը 20-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Հայ ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 81-րդ րոպեին։ 8-րդ տուր․ «Կայսար» 2-1 «Կայրաթ»․ Բարսեղյանը մասնակցել է ամբողջ խաղին։ «Կայսարը» 4-5-րդ հորիզոնականներն է բաժանում «Ժետիսուի» հետ։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր․ «Ուֆա» 4-1 «Ուրալ»Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին։ «Ուրալը» 16 թիմի պայքարում եզրափակում է լավագույն տասնյակը։

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խումբ, կայացել են 22-րդ և 23-րդ տուրերը․ 22-րդ տուր․ «ՈՒՆԱ Շտրասեն» 2-4 «Պրոգրես Նիդերկորն»Ալեքսանդր Կարապետյանը 66-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։ Նա մասնակցել է ամբողջ խաղին, 83-րդ րոպեին ստացել դեղին քարտ։ 23-րդ տուր․ «Պրոգրես Նիդերկորն» 1-0 «Յունիոն Պետանժ»․ Կարապետյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 73-րդ րոպեին։ 31-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 21 անգամ ու դարձել 10 գոլի հեղինակ։ «Պրոգրեսը» 14 թիմի պայքարում 4-5-րդ հորիզոնականներն է բաժանում «Դիֆերդանժի» հետ։

Շվեդիայի Բարձրագույն խումբ, 6-րդ տուր․ «Գյոթեբորգ» 3-0 ԱԻԿ․ Անդրե Չալըշըրն ամբողջական հանդիպում է անցկացրել։ 28-ամյա պաշտպանը նախորդ տուրի խաղում դարձել էր գոլի հեղինակ։ «Գյոթեբորգը» 16 թիմի պայքարում 5-6-րդ տեղերն է բաժանում «Հեկենի» հետ։

Լիբերտադորեսի գավաթ, խմբային փուլ, B խումբ, 5-րդ տուր․ «Ատլետիկո Հուրական» 1-2 «Էմելեկ» (Էկվադոր)․ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 57-րդ րոպեին։ «Ատլետիկո Հուրականը» 5 խաղում գրանցել է 1 ոչ-ոքի, կրել 4 պարտություն և վաստակած 1 միավորով ենթախմբում զբաղեցնում է վերջին՝ 4-րդ տեղը։

Բելառուսի Բարձրագույն խումբ, 5-րդ տուր․ «Իսլոչ» 3-1 «Գոմել»․ Գրիգոր Աղեկյանն ընթացիկ առաջնությունում առաջին անգամ ընդգրկված է եղել «Իսլոչի» մեկնարկային կազմ և փոխարինվել առաջին խաղակեսի ավարտից անմիջապես հետո։ «Իսլոչը» 16 թիմի պայքարում 1-3-րդ հորիզոնականներն է բաժանում ԲԱՏԵ-ի ու Սոլիգորսկի «Շախտյորի» հետ։

Բելառուսի Բարձրագույն խումբ, 5-րդ տուր․ «Դնյապրո» 0-0 «Գորոդեյա»․ Արսեն Բեգլարյանը 5-րդ անընդմեջ մրցավեճում մնացել է պահեստայինների նստարանին։ «Դնյապրոն» ընդամենը 2 միավոր ունի իր ակտիվում և 14-16-րդ տեղերն է կիսում «Գորոդեյայի» ու «Սլուցկի» հետ։

Բելառուսի Բարձրագույն խումբ, 5-րդ տուր․ «Շախտյոր Սոլիգորսկ» 3-4 «Էներգետիկ-ԲԳՈՒ»Հայկ Մուսախանյանը դարձել է դուբլի հեղինակ՝ մրցակցի դարպասը գրավելով 57-րդ և մրցավարի կողմից ավելացված ժամանակի 4-րդ րոպեներին։ Վերջին գոլը դարձել է հաղթական «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ի համար։ Մուսախանյանը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 55-րդ րոպեին։ Սա 21-ամյա ֆուտբոլիստի առաջին հանդիպումն էր ընթացիկ առաջնությունում, նա մրցաշրջանի ընթացքում մասնակցել է երիտասարդական թիմի խաղերին։ Մուսախանյանը մինչ այս հայտավորված է եղել գլխավոր թիմի 2 մրցավեճի, բայց մնացել պահեստայինների նստարանին։ «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ն զբաղեցնում է 9-րդ տեղը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր․ «Լոկոմոտիվ Մոսկվա» 2-1 «Ենիսեյ»Արթուր Սարկիսովը, որը նախորդ տուրում մտել էր փոխարինման և վնասվածք ստացել, շարունակում է ապաքինման գործընթացն ու այս մրցավեճին հայտավորված չի եղել։ «Ենիսեյը» վերջին՝ 16-րդ տեղում է։

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 31-րդ տուր․ «Ակադեմիա Պանդև» 3-1 «Ռաբոտնիչկի»Դավիթ Մանոյանը 76-րդ րոպեին դարձել է արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նա առաջնության 9-րդ անընդմեջ խաղում հայտավորված է եղել «Ռաբոտնիչկիի» հիմնական կազմում, այս անգամ հանդես եկել առանց փոխարինման։ 17-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով։ «Ռաբոտնիչկին» 10 թիմի պայքարում 5-6-րդ տեղերն է կիսում «Ռենովայի» հետ։

Սլովակիայի Մ19 առաջնություն, 26-րդ տուր․ «Դունայսկա Ստրեդա» Մ19 1-1 «Զեմպլին Միխալովցե» Մ19Արմեն Հովհաննիսյանն ամբողջական մրցավեճ է անցկացրել, իսկ Էրիկ Ազիզյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 88-րդ րոպեին։ «Զեմպլին Միխալովցե» Մ19-ը 12 թիմի պայքարում ընթանում է 9-րդ հորիզոնականով։

Գերմանիայի Մ19 Բունդեսլիգա, Հյուսիսային գոտի, 24-րդ տուր․ «Դինամո Դրեզդեն» Մ19 4-0 «Համբուրգ» Մ19Երջանիկ Ղուբասարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Հայաստանի Մ19 հավաքականի անդամը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 22 խաղի, որոնցից 15 դեպքում ընդգրկված է եղել մեկնարկային կազմ։ «Համբուրգ» Մ19-ը 14 թիմի պայքարում զբաղեցնում է 7-րդ տեղը։

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, առաջնության հիմնական փուլն ավարտվել է, ու 12 թիմերը բաժանվել են 2 խմբերի՝ չեմպիոնական և հետնապահների, «Արսենալ Կիևը» 2-րդ խմբում է, 4-րդ տուր․ «Արսենալ Կիև» 2-0 «Դեսնա»․ 11-րդ րոպեին հաշիվը բացել է 22-ամյա կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը։ Նա եղել է հիմնական կազմում ու փոխարինվել 76-րդ րոպեին՝ խաղադաշտում իր տեղը զիջելով Գեղամ Կադիմյանին։ «Արսենալը» վերոնշյալ ենթախմբում նախավերջին՝ 5-րդ հորիզոնականում է։ Եթե կիևցիները մնան այս տեղում, ապա ուժեղագույնների խմբում գրանցումը պահպանելու համար կանցկացնեն փլեյ-օֆֆի հանդիպումներ։

Բելգիայի Բարձրագույն խումբ, առաջնության հիմնական փուլն ավարտվել է, ու 16 թիմերը բաժանվել են 2 խմբերի՝ չեմպիոնական և Եվրոպա լիգայի ուղեգրի համար պայքարողների, «Էուպենը» 2-րդ խմբում է, 6-րդ տուր․ «Վեստերլո» 1-0 «Էուպեն»Իվան Յագանը կրկին չի ընդգրկվել իր թիմի հայտացուցակ։ Հայ կիսապաշտպանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել ապրիլի 3-ին՝ փոխարինման մտնելով նույն «Վեստերլոյի» հետ հանդիպմանը։ «Էուպենն» առաջնության այս հատվածի A ենթախմբում վերջին՝ 6-րդ տեղում է։

Ռումինիայի 2-րդ դիվիզիոն, 32-րդ տուր․ «Պետրոլուլ» 1-3 «Դակո-Գետիկա»․ Էդգար Մալաքյանը հայտավորված չի եղել իր թիմի երկրորդ անընդմեջ հանդիպմանը։ «Պետրոլուլը» 20 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը, և Ռումինիայի Բարձրագույն խումբ դուրս գալու ուղեգրի համար փլեյ-օֆֆի մասնակցելու հնարավորություն տվող 3-րդ տեղից նրան բաժանում է 4 միավոր։

Կոլումբիայի Պրիմերա Բ (հզորությամբ 2-րդ առաջնություն), 14-րդ տուր․ «Բոյակա Չիկո» 0-1 «Տիգրես»․ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Բոյակա Չիկոն» 16 թիմի պայքարում 6-րդ տեղում է։

Հոլանդիայի 1-ին դիվիզիոն (հզորությամբ 2-րդ առաջնություն), 37-րդ տուր․ «Գոու Ըհեյդ Իգլս» 1-4 «Վալվեյկ»․ Գոռ Աղբալյանը, որը նախորդ տուրի հանդիպմանը ստացել էր 85 րոպե խաղաժամանակ, այս անգամ մնացել է պահեստայինների նստարանին։ «Գոու Ըհեյդ Իգլսը» 20 թիմի պայքարում եզրափակում է լավագույն եռյակն ու 2-րդ տեղը զբաղեցնող «Սպարտա Ռոտերդամին» զիջում է 6 միավորով։

Մոլդովայի Բարձրագույն խումբ, 7-րդ տուր․ «Սֆինտուլ Գեորգե» 3-1 «Դինամո-Ավտո»․ Գարեգին Կիրակոսյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 60-րդ րոպեին։ «Սֆինտուլ Գեորգեն» 8 թիմի պայքարում 2-3-րդ տեղերն է բաժանում «Միլսամիի» հետ։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր․ «Սպարտակ Մոսկվա» 1-1 «Ռուբին»Խորեն Բայրամյանն ընդգրկված է եղել մեկնարկային կազմ ու փոխարինվել 70-րդ րոպեին։ «Ռուբինն» ընթանում է 11-րդ հորիզոնականով։

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 34-րդ տուր․ «Ֆակել» 1-1 «Տյումեն»․ Դավիթ Արշակյանը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել 64-րդ րոպեին։ «Ֆակելը» 20 թիմի պայքարում 15-16-րդ հորիզոնականներն է բաժանում «Բալթիկայի» հետ։

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 34-րդ տուր․ «Խիմկի» 1-1 «Մորդովիա Սարանսկ»․ Արշակ Կորյանը, նստած լինելով պահեստայինների նստարանին, գլխավոր մարզչից փոխարինման մտնելու հրահանգ է ստացել 53-րդ րոպեին։ Նա 67-րդ րոպեին գլխավերևում դեղին քարտ է տեսել։ «Խիմկին» եզրափակում է լավագույն տասնյակը։

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 34-րդ տուր․ «Շիննիկ» 3-3 «Չերտանովո»․ Իշխան Գելոյանն առաջնության 3-րդ անընդմեջ խաղում բացակայել է «Շիննիկի» հայտացուցակից։ «Շիննիկը» 8-րդն է մրցաշարային աղյուսակում։

Ֆրանսիայի առաջնություն, 34-րդ տուր․ «Մոնպելյե» 3-2 ՊՍԺ․ «Մոնպելյեի» գլխավոր մարզիչը հայազգի Միշել Տեր-Զաքարյանն է։ Սա այս թիմի երրորդ անընդմեջ հաղթանակն էր առաջնությունում։ «Մոնպելյեն» 20 թիմի պայքարում 5-6-րդ հորիզոնականներն է բաժանում «Մարսելի» հետ։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արսենալի» ֆուտբոլիստը մոտ է ակումբից հեռանալուն

Ինչ է ասել Մոհամեդ Սալահը Դավիդ Լուիսին նշանակված 11-մետրանոցի մասին

«Լիվերպուլը» վստահ հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ (տեսանյութ)

«Լիվերպուլ» – «Արսենալ». Մեկնարկային կազմեր

«Հոֆենհայմի» առաջին հաղթանակը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում, Ադամյանը չմասնակցեց խաղին (տեսանյութ)

Գրիգոր Աղեկյանի գոլը հաղթանակ է պարգևում «Լոռիին» «Նոայի» դեմ խաղում (տեսանյութ)

Կլոպ. «Օբամեյանգը թերություն չունի, բացի մեկ բանից»

ԱՊԼ 2019/2020 Մրցաշրջանի 3 գլխավոր ինտրիգները | Fergie Time #4 (տեսանյութ)

Օբամեյանգ. «Նրանք աշխարհի լավագույն հարձակվողական եռյակներից են, մենք էլ կարող ենք լինել այդպես»

Էմերին ասել է իր 2 ֆուտբոլիստին նոր ակումբ փնտրել

«Արսենալի» մարզումը՝ «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ (լուսանկարներ)

Սեբալյոսը քննարկել է «Բարնլիի» դեմ խաղը Մխիթարյանի հետ

Պեպեն ցանկանում է հաղթել Եվրոպա լիգան «Արսենալի» հետ»

16-ամյա հրաշամանուկը «գերել» է թոփ-ակումբներին

«Արսենալը» մտադիր է տրանսֆերներ իրականացնել նաև ձմռանը

Էմերի. «Կնախընտրեինք երբեք չխաղալ «Լիվերպուլի» դեմ»